• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Կարեն Կարապետյանը հնարավոր է ընդհանրապես արձակուրդ չգնա

«Հրապարակ» օրաթերթը գրել է.


«Ամռան այս ժամանակահատ­վածը հանգստի մեկնելու ամենահարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կա­տարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստից սուղ տեղեկու­թյուններ կան: Մենք փորձեցինք պարզել, թե երբ է արձակուրդ գնալու վարչապետը, ուր: Նախարարներից ով է արդեն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ:


Վարչապետ Կարեն Կարապետյա­նի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խոսնակը նշեց, որ օրակարգում նման հարց չկա, վարչապետը սովորական ռեժի­մով աշխատում է: Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը հնարավոր է ընդհանրապես արձակուրդ չգնա: Պարզվում է՝ կառավարությունում իրենց ղեկավարի նման արձակուր­դի հարցում չկողմնորոշվածներ շատ կան: Օրինակ՝ տեղեկություն չկա, թե աշխատանքի և սոցիալական հարցե­րի նախարար Արտեմ Ասատրյանը երբ է մեկնելու հանգստի: Չկողմնորոշվածների ցանկը լրացնում են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպոր­տի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ար­դարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տարածքային կառա­վարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Կան նախարարներ, որոնք որոշել են, թե երբ են մեկնելու հանգստի, որոշ­ներն էլ արդեն վայելում են, կարելի է ասել, իրենց վաստակած հանգիստը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ամռանը չի մեկ­նելու արձակուրդ, ինչպես ինքը նշեց՝ հավանաբար, կմեկնի աշնան վերջում կամ ձմռան սկզբում: Ողջ տարին տք­նաջան աշխատելուց «հոգնած» նա­խարարներից արձակուրդ են մեկնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որն այսօրվանից է արձակուրդում: Միջազգային տնտե­սական ինտեգրման և բարեփոխում­ների նախարար Վաչե Գաբրիելյանը հանգստից կվերադառնա հուլիսի


31-ին: Տարիներին և վարչապետերի փոփոխությանը դիմակայած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հուլիսի 31-ից կմեկնի հանգստի՝ երկու շաբաթով:


Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը թեև այսօրվանից երկշաբաթյա արձակուր­դում է, սակայն զոհել է իր հանգիստը և չնախատեսված այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստի կմեկնի օգոստո­սի 4-18-ն ընկած ժամանակահատվա­ծում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 64

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter