Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ռուսաստանը «վրեժ կլուծի» Լեհաստանից, եթե այդ երկրում հանեն խորհրդային հուշարձանները » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ռուսաստանը «վրեժ կլուծի» Լեհաստանից, եթե այդ երկրում հանեն խորհրդային հուշարձանները

Ռուսաստանը վրեժ կլուծի Լեհաստանից, եթե այդ երկրում ապամոնտաժեն Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող, խորհրդային տարիների հուշարձանները: Երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն՝ որակելով նման որոշումը «սրբապիղծ և ցինիկ»:


Մատվիենկոն նաև ասել է, որ արտգործնախարարությունը պատասխան միջոցառումներ է ձեռնարկում Վարշավայի դեմ:


Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրեր առաջ վավերացրել է օրենքը, համաձայն որի՝ մեկ տարվա ընթացքում երկիրը պետք է ազատել կոմունիզմը հիշեցնող հուշարձաններից, այդ թվում՝ Կարմիր բանակին նվիրված:


Ռուսական կողմը պնդում է, որ այս քայլը վիրավորանք է ավելի քան 600 հազար սովետական զինվորներին, ովքեր իրենց կյանքի գնով ազատագրեցին Լեհաստանը նացիստներից: Մինչդեռ Լեհաստանում շատերը հակադարձում են՝ պնդելով, թե սովետական զորքերը հարգանքի արժանի չեն, քանի որ ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել են երկիրը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 128


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր