C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանի և  Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին:


Զրուցելով երևանաբնակ զինծառայողների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է, ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը  շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Շնորհակալություն հայտնելով  բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու հայկական երկու հանրապետությունների աստիճանական զարգացումը:


Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 132


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր