• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ռուսաստանը խստացնում է պատիժը ընտրական «կարուսելի» համար


Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման օրենք է ընդունել, որն ավելի խիստ պատիժ է սահմանում ընտրությունների ժամանակ «կարուսելի» համար:


«Կարուսելը» այն է, երբ քվեաթերթիկները ապօրինի ճանապարհով ընտրատեղամասից ընտրատեղամաս են տեղափոխվում:


Օրենքը Պետդումայում ընդունվեց երրորդ ընթերցմամբ, և այժմ այն պետք է հաստատի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վավերացման համար:


Համաձայն օրինագիծի՝ ապօրինի ճանապարհով քվեաթերթիկների ձեռքբերման ու շրջանառության համար օրինազանցը կդատապարտվի մինչև 5 տարվա ազատազրկման: «Կարուսել» կազմակերպելու համար տուգանքի չափը նույնպես մեծացվել է՝ 200 հազար ռուբլուց հասցվելով 500 հազարի: Մեկ անգամից ավելի քվեարկելու դեպքում օրինազանցը կտուգանվի 300 հազար ռուբլով:


Ընդդիմադիրները նշում են, որ «կարուսելի» համակարգը տասնյակ տարիներ գործածվում է ոչ միայն Ռուսաստանում, այլև հետխորհրդային երկրներում: Ռուսաստանում նախագահական ընտրությունները նախատեսված են հաջորդ տարի մարտի 18-ին:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 145


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր