• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Վարուժան Ավետիսյանը ժողովրդի ապստամբության իրավունքի մասին

1) Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ուղղակի կամ անուղղակի ձևակերպումներով ամրագրված է միջազգային իրավունքի ակտերով և գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններով։


Ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ անհատ կամ կազմակերպություն յուրացնում է ժողովրդի իշխանությունը և խախտում մարդու հիմնարար իրավունքները։


Ապստամբությունը նաև ազատության տենչ ու արժանապատվություն ունեցող քաղաքացու պարտականությունն է։


Ապստամբությունը ժողովրդի իշխանությունն ուղիղ և անմիջական կերպով իրականացնելու ձև է։ Իրավագիտական և քաղաքագիտական տհասությամբ տառապողների համար հարկ է հատուկ շեշտել, որ ապստամբությունը նույնպես իրավական, սահմանադրական, ժողովրդավարական և քաղաքական պայքարի ձև ու միջոց է։


Ապստամբության ժամանակ քաղաքացիները չեղարկում են պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, քանի որ նրանք այդ լիազորություններն օգտագործում են իշխանություն յուրացնելու ու իրավունքները խախտելու համար և դրանք իրականացնում են անմիջականորեն։ Բնականաբար՝ ապստամբ քաղաքացիներն առաջին հերթին ուղիղ ձևով իրականացնում են ռազմավարական որոշումների կայացման և բռնության գործառույթները՝ դրանք կիրառելով այդ գործառույթների իրականացման լիազորությունները յուրացրած պետական մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ։


2) Իշխանությունը յուրացրած և հիմնարար իրավունքներ խախտող պաշտոնատար անձինք հանցագործներ են։ Երբ նրանք ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության մաս դարձած մարմնի պաշտոնյաներ են, ապա հանցագործ են իրենց պաշտոններն զբաղեցնելու փաստի ուժով։


Ապստամբ քաղաքացին հանցագործ պաշտոնյայի, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կամ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելիս պարտավոր է վարվել այնպես, ինչպես իրավական ու ժողովրդավարական պետությունում պարտավոր է վարվել ոստիկանը հանցագործին չեզոքացնելիս։ Այսինքն՝ ապստամբ քաղաքացին բռնություն պետք է կիրառի միայն անհրաժեշտության դեպքում՝ ձգտելով արդյունքի հասնել առանց վնաս հասցնելու կամ հնարավորինս նվազ վնաս պատճառելով։ Սակայն, եթե առկա է դիմադրություն կամ դիմադրության ռեալ սպառնալիք, ապա ապստամբը կարող է կիրառել դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ծավալի և ինտենսիվության բռնություն, այդ թվում՝ կյանքից զրկել դիմադրողին։


Ուստի, եթե ապստամբ քաղաքացին գործում է այս շրջանակում, նա ոչ միայն անպարտ է օրենքի առաջ, այլև իրավունքով իրեն պատկանող լիազորությունները պատշաճ կերպով իրականացնող և իր պարտքը կատարող հասարակության անդամ է։


Նման իրավիճակում զոհերի պատասխանատուն իշխանությունը յուրացնողներն են։


3) Բնավ պարտադիր չէ, որ քաղաքացիներն ապստամբության դիմեն միայն պայքարի բոլոր ոչ բռնի մեթոդները բազմիցս փորձարկելուց և դրանց ապարդյուն լինելու ակնհայտ ապացույցներ ձեռք բերելուց հետո։ Ժողովուրդը իշխանության կրող և իրականացնող բացառիկ ու միակ սուբյեկտն է՝ սուվերենը, և կարող է իր հայեցողությամբ ընտրել իր իշխանությունը հաստատելու ձևերն ու մեթոդները։ Իշխանությունը յուրացված լինելու հանգամանքը բավարար է, որ նա դիմի ապստամբության։


4) Հայաստանում վաղուց առաջացել է ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտոււթյուն։ Կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ներառելով այլ քաղաքական ուժեր, քրեաօլիգարխիկ շրջանակներ և պետական մարմիններ ու պաշտոնատար անձինք, կազմավորել է հանցավոր համագործակցություն, որը.


ա) կեղծիքով ու բռնությամբ յուրացրել է ժողովրդի իշխանությունը և համակարգված կերպով կոպտորեն ու զանգվածաբար խախտում է մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, ինչի պատճառով այդ կեղեքման հետևանքները համեմատելի են սպիտակ ցեղասպանության հետ,


բ) իր կառավարումը պահպանելու նպատակով ազգային շահերի հաշվին սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, վերածվել է նրա ռազմավարական կառավարմամբ գործող գաղութային վարչակազմի և այդ համատեքստում գործում է նաև Հայաստանի (Արցախը ներառյալ) հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանի օգտին՝ փաստացի կատարելով դավաճանություն, ինչը ստեղծել է տարածքային ամբողջականության ու պետականության կորստի, ցեղասպանության և հայրենազրկման ռեալ սպառնալիք։


Միևնույն ժամանակ՝ կառավարող հանցավոր համագործակցությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ամեն, այդ թվում՝ բռնության և քաղաքացիների սպանության, գնով պահպանել կառավարումը։


Ուստի Հայաստանում քաղաքացին իր իշխանությունը հաստատելու, մարդու հիմնարար իրավունքները երաշխավորելու և պետականազրկումից, ցեղասպանությունից ու հայրենազրկումից խուսափելու համար այլ ելք չունի, քան ապստամբելը։


5) Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռերի գործողությունը (ինչի առիթով շնորհավորում եմ Սասնա Ծռերին, Ժիրայր Սէֆիլյանին, բոլոր քաղբանտարկյալներին և ազատատենչ ու արժանապատիվ քաղաքացիներին ու հայերին) ապստամբության փորձ էր։ Սասնա Ծռեր խմբավորման անդամներն ապստամբ քաղաքացիներ են, գործել են իրավունքին համապատասխան և անպարտ են օրենքի առաջ։ Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը հանցավոր համագործակցության ձեռքով իրականացվող հաշվեհարդար է։ Հանցավոր համագործակցության անդամները, այդ թվում՝ Սասնա Ծռերին քրեական պատասխանատվության ենթարկելու գործում ներգրավված իրավապահ մարմինների պաշտոնյաներն ու դատավորները ապստամբության ավարտից և ժողովրդի իշխանության հաստատումից հետո կանգնելու են Հայկական նյուրնբերգի առաջ։


6) Այս ամենի հաշվառմամբ, ապստամբության իրավունքի համատեքստում հայաստանյան իրականության վրա իրավական և ժողովրդավարական պետությունների օրինակները և հումանիզմի սկզբունքներն ու գաղափարները մեխանիկորեն փոխադրելու և շահարկելու փորձերը ոչ այլ ինչ է, եթե ոչ օժանդակություն հանցավոր համագործակցությանը և նրա հանցավոր, դավաճանական ու ցեղասպան գործունեությանը։


Ապստամբ Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 76

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter