• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինի սպառնալիքները. The Washington Post

Ներկայացնում ենք ամերիկյան «The Washington Post» պարբերականի «Թրամփն արմատապես հրաժարվում է ետպատերազմական արտաքին քաղաքականությունից» հոդվածը՝ հեղինակ Ֆարիդ Զաքարիա:

Մեզ մոտ վերջապես պատկերացում է առաջացել Դոնալդ Թրամփի դոկտրինի մասին: Առաջին իսկ քայլերը հնարավորություն են տալիս այն անվանել 1945 թվականից ի վեր ԱՄՆ-ի երկկուսակցական արտաքին քաղաքականությունից առավել արմատական նահանջը: ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Գերի Քոհնը և ազգային անվտանգության խորհրդական Հերբերթ Մաքմասթերը «Wall Street Journal»-ի սյունյակներում հայտարարում են, որ Թրամփը հստակ պատկերացում ունի, որ ժամանակակից աշխարհը հարթակ է, որտեղ մրցակցում են առավելության համար: Բարձրաստիճան պաշտոնյաները հավելում են. «Միջազգային հարաբերությունների այդ տարերայն բնույթը հերքելու փոխարեն, մենք այն ընդունում ենք»: Թեև այդ ընկալումն ԱՄՆ-ին թույլ չէր տալիս դուրս գալ Կլիմայի փոփոխութունների վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, որը ստորագրել են թվով 194 երկիր:

Սակայն «տարերայնությունը» գոյություն ուներ հազարամյակների ընթացքում: Մարդկության պատմությունը մրցակցություն և հակամարտության պատմություն է: Եվ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնականում արտացոլում է այդ յուրահատկությունը: Ամերիկան տնօրինության տակ է խոշորագույն ռազմական ու հետախուզական ապարատը, ամբողջ աշխարհի տասնյակ երկրներում զորք ու ռազմաբազաներ ունի: Սա բնավ երկրի նկարագրություն չէ, որը չգիտե՝ ինչ է քաղաքական ու ռազմական մրցակցությունը:

Սակայն 1945 թվականին աշխարհը փոխվեց: Տասնյակ միլիոնավոր զոհերի պատճառ դարձած երկու պատերազմներից, Եվրոպայի ու Ասիայի զգալի մասի ֆիզիկական դատարկումից հետո Միացյալ Նահանգները փորձում էր նոր միջազգային համակարգ ձևավորել: Ստեղծվեցին ինստիտուտներ, կանոններ և նորմեր, որոնք դրդում են տարաձայնությունները կարգավորել խաղաղ բանակցային ճանապարհով, ոչ թե պատերազմով: Մշակվեց համակարգ, երբ միջազգային առևտուրն ու կոմերցիան տանում է բոլորի բարգավաճմանը: Ստեղծվեցին առանձին երկիր համար անլուծելի հանդիսացող գլոբալ հիմնախնդիրների կառավարման մեխանիզմներ: Այն նախադրյալ դարձավ մարդու հիմնարար իրավունքների ամրապնդման համար, ինչպես նաև անմարդկային քաղաքականության իրագործման (ինչպես այն, որ հանգեցրեց Հոլոքոստին) բարոյական ու օրինական արգելքների ներդրման համար:

Համակարգն կատարյալ չէր: Խորհրդային միությունն ու նրա դաշնակիցներն ի սկզբանե այդ գաղափարների մեծ մասը մերժեցին: Բազում զարգացող երկրներ համակարգը մասամբ ընդունեցին: Սակայն Արևմտյան Եվրոպան, Կանադան ու Միացյալ Նահանգները իրոք դարձան խաղաղության, տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցության զարմանալի գոտի: Իհարկե, նրանց միջև մրցակցություն կար, սակայն խաղաղ ճանապարհով էր կարգավորվում և միշտ առանցքում էր ավելի մեծ աճի, ազատության և մարդու իրավունքների բարելավման նպատակները:

Արդյունքում ձևավորվեց «Արևմուտք» պատմական հասկացությունը, որն իրական հրաշք էր: Եվրոպան, դուրս գալով հարյուրամյակներ տևած «տարերային բնույթ» կրող միջազգային հակամարտությունից, սկսեց մրցել միայն ավելի լավ աշխատատեղեր ձևավորելու և տնտեսական աճի համար, այլ ոչ թե ուրիշ երկրներ անեքսիայի ենթարկելու և ժողովուրդներին հպատակ դարձնելու համար:

Տարիներ շարունակ խաղաղության գոտին ընդլայնվում էր՝ սկզբում ներառելով Ճապոնիան և Հարավային Կորեան, ավելի ուշ՝ Լատինական Ամերիկայի որոշ երկրներ: Այն միշտ մրցակցության և հակամարտության մեջ էր Խորհրդային ճամբարի երկրների հետ՝ ավանդական աշխարհաքաղաքականության տրամաբանությամբ: Այնուհետ 1991 թ. ԽՍՀՄ-ը փլուզվեց և աշխարհի զգալի մի մասն իր ուշադրությունը կենտրոնացրեց բաց աշխարհակարգի ուղղությամբ:

Համակարգի սիրտը Միացյալ Նահանգներն էր, որը դեռ Առաջին աշխարհամարտից հետո փորձել էր նման ձեռնարկ իրականացնել, բայց չէր հաջողվել: ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, դաս քաղելով այդ սխալներից, Երկրորդ աշխարհամարտի ավարտին նոր գաղափարներ առաջարկեց, որոնք այս անգամ հաջողեցին:

Դրանից ի վեր ԱՄՆ նախագահներն, անկախ կուսակցական պատկանելությունից, ընդունում են, որ Միացյալ Նահանգները բացառիկ իրողություն է ձևավորել, որը կոտրել է «տարերային» միջազգային հակամարտությունների դարավոր պատմությունը: Վերջին քառորդ դարի ընթացքում այն օգնել է միավորել հարյուր միլիոնավոր մարդկանց՝ Մեքսիկայից մինչև Ուկրաինա, ովքեր ցանկանում են լինել լիբերալ, այսինքն ազատ աշխարհակարգի մի մասը:


Քաղաքական կարիերայի մեկնարկից թվում էր, որ Թրամփն այս պատմությանը տեղյակ չէ և անտեսում է այդ ձեռքբերումներ: Նա հետևողականորեն ստվերում է Միացյալ Նահանգների առավել մտերիմ քաղաքական, տնտեսական ու բարոյական դաշնակիցներին: Նա հիացմունքով է խոսում այնպիսի ազդեցիկ գործիչների մասին, ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, սակայն քննադատում է Եվրոպայի գրեթե բոլոր ժողովրդավարական առաջնորդներին:

Թրամփի դիրքորոշման ու գործողությունների հետևանքները բարդություններ են կանխատեսում: Դրանց արդյունքում լիբերալ աշխարհակարգը կարող է դանդաղորեն քայքայվել: Կարող է նոր ոչ այնքան լիբերալ աշխարհակագի աճ ազդարարվել, որը կառաջնորդեն մերկանտիլիստական ու ազգայնական Չինաստանն ու Հնդկաստանը:

Սակայն երկարատև կտրվածքով այս ամենը կարող է լիբերալ աշխարհակարգի ուժեղացման արդյունք դառնալ՝ ենթադրաբար Եվրոպայի վերափոխման միջոցով: Այսօր Թրամփը միավորել է մայրցամաքային Եվրոպայի երկրներին այնպես, որ անգամ Պուտինը չէր կարող: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում է, որ Եվրոպան ինքը պետք է իր խնդիրները լուծի (կարդացե՛ք. «Անգելա Մերկելն ընդհանուր եվրոպական ճակատ է ձևավորում ընդդեմ Դոնալդ Թրամփի»). այս համատեքստում հարկ է շեշտել, որ անցյալ շաբաթ նա ընդունեց Հնդկաստանի և Չինաստանի վարչապետներին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպան կանգնեց Արևմուտքի շահերին ու արժեքներին Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ՝ նույն այն ճանապարհով, որ ԱՄՆ նախագահը կիրականացներ անցյալում (կարդացե՛ք. «Ֆրանսիայի նոր դը Գոլն ու Եվրոպայի «աշխարհաքաղաքական վերածնունդը». Աշխարհակարգի վերափոխման խնդիրը»):

Թրամփն արևմտյան աշխարհի չի փլուզի, բայց նա կարող է վերջ դնել դրանում ԱՄՆ կենտրոնական դերին:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 60

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter