• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Պուտին-Ցզինպին հանդիպման արդյունքները. Ռուսաստանի ու Չինաստանի ասիմետրիկ ռազմավարական գործընկերությունը

2017 հուլիսի 3-4-ին երկօրյա պաշտոնական այցով Մոսկվայում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը: Պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2013 թ. մարտից Չինաստանի ղեկավարի թվով վեցերորդ այցն էր Ռուսաստան, իսկ այս տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ թվով երրորդ հանդիպումը: Այս ամենը խոսում է ռուս-չինական հարաբերությունների զարգացման մասին:

Մոսկովյան բանակցությունների արդյունքում նոր պայմանավորվածությունների մասին ազդարարվեց երկու երկրների ղեկավարների համատեղ մամլո ասուլիսում[1]:

Պուտինն ու Ցզինպինը Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունները բնորոշեցին որպես «համակողմանի գործընկերություն և ռազմավարական փոխգործակցություն»: Ըստ երևույթին սա նշանակում է «ռազմավարական գործընկերություն», այսինքն փաստացիորեն կարևոր հարաբերություններ, որոնք իրավաբանորեն հստակ ամրագրված չեն (ռազմավարական դաշնակցություն չէ):

Այցի արդյունքում հաստատվեց Ռուսաստանի և Չինաստանի միջև բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 2017-2020 թվականների գործողությունների պլանը, իսկ ընդհանուր առմամբ ստորագրվեց շուրջ չորս տասնյակ պայմանագիր, այդ թվում մշակութային, կրթական, զբոսաշրջային, տիեզերական, ավիացիոն, ձեռներեցության և այլ ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ: Այս ոլորտների ազդեցությունը աշխարհաքաղաքական տեսանկյունից նշմարելի չէ, կարելի է առանձնացնել առանցքային չորս ոլորտ, որը կուրվագծի ռուս-չինական քաղաքական հարաբերությունների բնույթը:


ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ.

Հանդիպման արդյունքում Վլադիմիր Պուտինը նշել է. «2016 թվականին առևտրաշրջանառության ծավալները աճել են 4 տոկոսով՝ կազմելով 66 մլրդ դոլար, իսկ այս տարվա 4 ամսվա ընթացքում աճը կազմել է ավելին քան 37 տոկոս՝ 24,5 մլրդ դոլար»:

Իսկ Սի Ցզինպինը շեշտել է, որ Չինաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, երկու երկրների առևտրային համակարգը անդադար բարելավվում է:

Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները 2015 թվականի համար հետևյալն է. այսպես  Ռուսաստանից ընդհանուր արտահանումները կազմել են 343.5 մլրդ դոլար, որի 8.3 տոկոսն է բաժին հասել Չինաստանին, ինչը երկրորդ ցուցանիշն է Նիդերլանդներից հետո (11,9 տոկոս): Այսինքն 2015 թվականին Ռուսաստանից Չինաստան արտահանվել է 28.5 մլրդ դոլարի ապրանք: Ներմուծումների ծավալը կազմել է 182.7 մլրդ դոլար. Չինաստանն առաջատար է դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների չափով (19,2 տոկոս), որը կազմում է մոտ  35 մլրդ դոլար[2]

Այսինքն 2015 թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 63,5 մլրդ դոլար: Դրանով Չինաստանը Ռուսաստանի համար «թիվ 1» առևտրային գործընկերն է, մինչդեռ այդ ցուցանիշը Չինաստանի արտաքին առևտրի (2015 թ. – 3,72 տրիլիոն դոլար) ընդամենը 1,7 տոկոսն է կազմում:

Չինաստանի հիմնական առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ը, Ճապոնիան,  Հարավային Կորեան, Գերմանիան, Ավստրալիան և Հոնկոնգը[3]:

Հետևությունն այն է, որ չնայած ռուս-չինական առևտրային հաշվեկշիռը գրեթե հավասար է (55 – 45 տոկոս հարաբերակցությամբ), սակայն այդ երկրների արտաքին առևտրային կարևորությունը բացարձակ ասիմետրիկ է: Ռուսաստանի համար Չինաստանն առաջնային կարևորություն ունի, իսկ Չինաստանի համար Ռուսաստանը «հինգերորդ անիվ» է:


ԷՆԵՐԳԵՏԻԿԱ.

Պուտին հանրությանը հայտնել է. «Համագործակցություն առաջնայնություն ունեցող ուղղությունը էներգետիկան է: Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում ՉԺՀ նավթի մատարկարարաման ծավալներով: 2016 թվականին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում արտահանվել է 27,3 մլն տոննա նավթ, իսկ կոմերցիոն պայմանագրի գումարով՝ 52 մլն տոննա:

Ժամանակացույցին համահունչ ընթանում է «Սիբիրի ուժը» գազամուղի շինարարությունը: Հիշեցնեմ, որ 38 մլրդ խմ գազ է արտահանվելու  30 տարվա ընթացքում… առաջին մատակարարումները մեկնարկելու են արդեն իսկ 2019 թվականի դեկտեմբերին:

Ավարտական փուլում է գտնվում հեղուկ բնական գազի արտադրության ««Յամալ ՀԲԳ»-ի (ռուսերենով ՝ «Ямал СПГ»[4]) շինարարությունը: Հիշեցնեմ, որ չինական կողմը այդ նախագծում զգալի չափաբաժին ունի՝ 29,9 տոկոս: Այսօր արդեն գործարանը 90 տոկոսով պատրաստ է, իսկ աշխատանքի մեկնարկը պլանավորվում է արդեն իսկ ընթացիկ տարվա վերջում»:

Սակայն «ձեռքբերում» ներկայացվող այս նախագծերն իրականում ցույց են տալիս ռուսական տնտեսության հիվանդ վիճակը (կարդացե՛ք. «Ռուսաստանի «հոլանդական» հիվանդությունը»), երբ Կրեմլը ուղիներ է փնտրում իր ռեսուրսները վաճառելու համար, իսկ Պեկինը Ռուսաստանին դիտարկում է որպես «հյուսիսային էներգետիկ պահուստ» (ինչպես Կանադան ԱՄՆի համար):


ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ.

ՌԴ նախագահը նաև որպես ռուս-չինական համատեղ ծրագրեր շեշտել է «Մոսկվա — Կազան» արագընթաց երկաթուղու, «Եվրոպա — Արևմտյան Չինաստան» ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, Հյուսիսային ծովային ուղիների շահագործման, Տրանսսիբիրյան և Բայկալո-Ամուրյան մայրուղիների համատեղ օգտագործման գաղափարները՝ դրանք դիտարկելով Չինաստանի կողմից առաջ տարվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում:

Այդ նոր «Մետաքսի ճանապարհի» ծրագիրը Չինաստանը դիտարկում է ոչ միայն Ռուսաստանի, այլ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ հարաբերությունների համատեքստում: Ռուսաստանը դա համարում է «մեծ եվրասիական գործընկերության ձևավորման» գաղափար, մինչդեռ Չինաստանի համար ԵԱՏՄ-ն ոչ թե կարևորվում է որպես առևտրային գործընկեր, այլ որպես միջանցք Արևմուտքի (Եվրոպայի) գործընկերների հետ կապ հաստատելու համար:


ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.

Չինաստանն ու Ռուսաստանն արտաքին քաղաքական մի շարք հարցերում ընդհանրական տեսակետ ունեն, որը տարբերվում է Արևմուտքի դիրքորոշումից, մասնավորապես դա վերաբերում է սիրիական ճգնաժամին, Իրան-Արևմուտք հարաբերություններին, Կորեական թերակղզու հիմնախնդրին և այլն: Պուտին ու Ցզինպինը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցել ՄԱԿ-ում, Շանհայյան համագործակցության կազմակերպության, «Մեծ քսանյակի» շրջանակներում և այլ հարթակներում ընդհանուր արտաքին քաղաքական շահերի համատեքստում:

Ըստ երևույթին Պեկինն ու Մոսկվան համաձայնության են եկել պահպանելու իրենց արտաքին քաղաքական հիմնական ուղենիշները, արմատական որևէ փոփոխություն կամ նախաձեռնություն չկա:

Արտաքին քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանը Չինաստանին դիտարկում է որպես այլընտրանք գործող աշխարհակարգին և որպես դաշնակից  Արևմուտքի հեգեմոնիայի դեմ միասնաբար պայքարելու համար: Մինչդեռ Չինաստանի համար թերևս ներկա պահին այդպիսի բախումը բացարձակապես նախընտրելի չէ, ու բնավ բացառված չէ, որ ռեսուրսների ծայրահեղ դեֆիցիտ ունեցող Պեկինը հարմար պահին հայացքն ուղղի դեպի Սիբիր՝ ծավալապաշտական նկրտումներով:

Այսօր Չինաստանի գործուն ջանքերով ստեղծված բոլոր միջազգային նախաձեռնությունները, որոնցում ընդգրկված է նաև Ռուսաստանը (ԲՌԻԿՍ, Շանհայյան համագործակցության կազմակերպություն և այլն) դեռ միայն կայացման փուլում են, որոնք անհրաժեշտ են ոչ թե այսօր, երբ Չինաստանի կախվածությունն ԱՄՆ-ից շատ մեծ է, այլ վաղը, երբ գործող աշխարհակարգին այլընտրանք կլինի առաջնահերթ սինոցենտրիզմը (կարդացե՛ք. «Չինաստանը որպես համաշխարհային լիդեր. երկրի զարգացման 5 սցենար»): Իսկ մինչ այդ Պեկինը աշխարհաքաղաքական լոյալությամբ հետևում է Ռուսաստան-Արևմուտք առճակատման ընթացքին:


[1] http://kremlin.ru/events/president/news/54979

[2] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/rs.html

[3] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/ch.html

[4] Сжиженного природного газа (СПГ) – Հեղուկ բնական գազ (ՀԲԳ)

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 57

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter