• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հայաստանի երեք սահմանադրությունները. ընդունման իրական նպատակներն ու ֆորս- մաժորները, կլինի՞ արդյոք նոր հանրաքվե

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը. 1995 թվականի այս օրն ընդունվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը: Հետագա երկու տասնամյակների ընթացքում այդ հիմնարար փաստաթուղթն երկու անգամ վերափոխվեց՝ 2005 և 2015 թվականներին: Ի՞նչն էր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու պատճառը:

Սահմանադրությունը պետության իրավական հենասյունն է. այն պետք է արտահայտի առաջնահերթ քաղաքացիների շահերն ու նախադրյալ ստեղծի երկրի զարգացման համար: Սակայն հայկական իրականությունը փոքր-ինչ խեղված է. որքան էլ բարձրաձայնվի սահմանադրական «բարեփոխումներ» իրականացմամբ պետության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, միևնույն է իրական նպատակը միշտ մեկն է եղել՝ ամրապնդել «գահակալի» իշխանությունը:

Հայաստանի Հանրապետությունում «գահակալի» աթոռը վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում նույնական էր նախագահի պաշտոնի հետ: Ըստ այդմ Հայաստանն ունեցել գահակալական երեք շրջան, որոնք պայմանականորեն կարող են անվանել «լևոնոկրատիա», «ռոբերտոկրատիա» և «սերժոկրատիա»: Այս բոլոր փուլերում իշխանությունների համար օրակարգային է եղել սահմանադրական հնարաքվե իրականացման՝ պետության կառավարման ձևի վերանայման հարցը:

«Լևոնոկրատիա» (1991 – 1998 թթ.)

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո երկրում իշխանության բուրգի գագաթին էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նորանկախ պետության սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականի հուլիսի 5-ին, այն անհրաժեշտություն էր հետխորհրդային հանրապետության համար ԽՍՀՄ ինստիտուցիոնալ համակարգերից ազատվելու ու լիբերալ-ժողովրդավարական աշխարհակարգի ուղղությամբ անցումն ազդարարելու համար:

Երկրում հաստատվեց կիսանախագահական կառավարման ձևրեզիդենտիալիզմ)՝ Ֆրանսիայի օրինակով: Ուշագրավ է այն, որ պրեզիդենտիալիզմի պայմաններում նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան նախագահական կառավարման ձևի դեպքում (կարդացե՛ք. «Խորհրդարանական, նախագահական և կիսանախագահ հանրապետություններ»):

Տերպետրոսյանական սահմանադրությունը պետք է ապահովեր ՀՀՇական կլանի իշխանության հարատևությունը, եթե Ղարաբաղյան հակամարտության լուծման տեսլականը ներքաղաքական տարաձայնությունների պատճառ չդառնար: Այդպիսով՝ Տեր-Պետրոսյանի համար քաղաքական ֆորսմաժորն Արցախի հիմնախնդիրն էր:

«Ռոբերտոկրատիա» (1998-2008 թթ.)    

1998 թվականին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը: Հաջորդող տարիներին Քոչարյանն ամրապնդեց իր քաղաքական գերակայությունը: Իսկ նախագահ վերընտրվելուց հետո (2003 թ.) օրակարգ իջավ իշխանությունը չկորցնելու հարցը:

2005 թվականին Քոչարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին նպատակն էր նվազեցնել նախագահի ու ընդլայնել վարչապետի լիազորությունները: Հանրապետությունը շարունակում էր պահպանել կիսանախագահական-կիսախորհրդարանական կառավարման ձևը:

Քոչարյանը նախատեսում էր պահպանել իշխանությունն արդեն գործադիրի վերահսկողությամբ, սակայն նրա պլանները չեղարկեց մեկ այլ ֆորս-մաժոր՝ 2008 թվականի մարտի 1-ը:

«Սերժոկրատիա» (2008-2018 թթ.)

2008 թվականին նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա կարճ ժամանակահատվածում իր ձեռքում կենտրոնացրել Հանրապետության իրական իշխանության բոլոր լծակները՝ ունենալով նաև խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցության (ՀՀԿ) հենասյունը:

Սարգսյանը դեռ 2013 թվականին շրջանառության մեջ դրեց Հայաստանում կառավարման ձևի վերափոխման՝ խորհրդարանական հանրապետության ձևավորման հարցը, դրանով Սերժ Սարգսյանը նախագահական «գահակալության» ժամանակաշրջանի վերջն ազդարարեց:

2015 թ. սահմանադրական փոփոխություններն ընդունվեցին, իսկ նախագահը դարձավ «քաղաքական որոշումներ չընդունող» պաշտոն: 2018 թվականից, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նոր նախագահները կընտրվեն ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:

Հայաստանի «Հանրապետականություն»

2018 թվականից Հայաստանում իրական իշխանությունը կպատկանի խորհրդարանական մեծամասնություն ունեցող կուսակցությանը, որը ֆորմալ արտահայտվելու է կուսակցության ներսում գերակայութուն ունեցող անհատի կամ խմբի կառավարմամբ:

Սկզբունքորեն ձևավորվել է Հայաստանի «Հանրապետականություն», որտեղ իշխանության գալու և այն պահելու բավարար ռեսուրսներ ունի միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Այլ է հարցը, որ այս նոր կառավարման ձևը կարող է իրականում «Սերժոկրատիայի» քողարկված արտահայտությունը լինի: Բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինի առաջիկա քաղաքական գործընթացներից:

Իրավիճակն արմատապես կարող է փոխվել նոր ֆորս-մաժորի դեպքում, որն արդեն քաղաքական ամբիցիաների հիմքով լիազորությունների նոր բաժանում կենթադրի, իսկ իշխանության պահպանման մոլուցքը կդրդի գնալու նոր սահմանադրական փոփոխությունների:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 61

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter