• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

ՀՀ անդամակցությունն Եվրոպայի խորհրդին, ստանձնած պարտավորություններն ու Արցախյան հիմնահարցը

Ներածություն.

Գլուխ 1. Եվրոպայի խորհուրդը եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների համակարգում.

1.1. Եվրոպայի խորհրդի ձևավորումն ու կայացումը.

1.2. Եվրոպայի խորհրդի կառուցվածքն ու գործունեությունը.

Գլուխ 2. Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի համակարգում.

2.1. ՀՀ անդամությունը ԵԽ-ին և ստանձնած պարտավորությունները.

2.2. Եվրոպայի խորհրդի նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ.

Գլուխ 3. Ղարաբաղյան հիմնահարցը ԵԽԽՎ-ում.

3.1. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն լուծման վերպետական համակարգը.

3.2. ԼՂ հարցերով ենթահանձնաժողովը ԵԽԽՎ շրջանակում.

Եզրակացություն.

Գրականության ցանկ


Ներածություն

Թեմայի արդիականություն. Նոր հազարամյակի մեկնարկին Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից մեկն անդամակցությունն էր Եվրոպայի խորհրդին (2001 թ.), որով Հայաստանը կայացրեց իր քաղաքակրթական ընտրությունը: Գլոբալիզացիայի ժամանակակակից գործընթացները ցույց են տալիս, որ առանձին պետությունները ապագ չունեն, որ ամենուրեք ձևավորվում են միություններ և վերպետական կառույցներ, որոնք համակարգում են պետությունների գործունեությունը, այսօր Հայաստանի առջև ևս հարց է դրված նդամակցելու նմանատիպ կառույցների (Եվրամիություն կամ ստեղծվելիք Եվրասիական միություն): Եվրոպայի խորհուրդն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս երկխոսության կամ ինստիտուցիոնալ վերակառուցումների հենց նշված այլընտրանքային միությունների միջև: Այսինքն Եվրոպայի խորհուրդը այն կառույցն է, որը կարող է որոշակի ազդեցություն գործել Եվրասիական միության ձևավորման գործընթացի վրա՝ լինելով երկխոսության դաշտ Արևմուտքի հետ: Իսկ Հայաստանի ու հայության շահերից ամենևին չի բխում Արևմուտքի և Արևելքի (Ռուսաստանի) բախումը, ինչպես «Սառը պատերազմի» շրջանում էր՝ հաշվի առնելով հայակակն սփյուռքի գործոնը և Հայաստանի դիվերսիֆիկացված առևտրաշրջանառությունը:

Մյուս կողմից օրակարգում է մեր երկրի համար էլ ավելի կենսական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության հիմնահարցը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի ընդունած բանաձևերը և Հայաստանի ու ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ուղղորդում են հակամարտության համակարգման ուղղվածությունը, թեև գոյություն ունի հակամարտության լուծման համար ստեղծված հատուկ մեխանիզմ՝ Մինսկի խումբը: Սակայն Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունը միջազգային քաղաքական ասպարեզ է բերում ԵԽԽՎ-ի կողմից առաջարկվող նոր մեխանիզմներ, որոնք շատ դեպքերում չեն բխում հայկական կողմի շահերից և պայմանավորված են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների աշխահաքաղաքական ու տնտեսական շահերով: Այս երևույթի հստակ իմացությունը հնարավորություն է բացում ավելի ճկուն լինել բանակցային գործընթացի մեջ և արդյունավետ մանևրել դիվանագիտական երկխոսությունների ժամանակ:

Հետազոտության տեսական-մեթոդաբանական հիմքերը. մեր հետազոտության մեջ մենք հիմնականում իրականացրել են Հայաստանի՝ ԵԽ-ին անդամակցության գործընթացի վերլուծություն՝ տարբեր տեսանկյուններից, ինչպես նաև ԵԽ-ի կողմից սահմանած պարտավորությունների (կոնվեցնիաներ, խարտիաներ) վերլուծություն, իսկ պարտավորությունների մոնիտորինգի առումով վերլուծության նյութն է ԵԽԽՎ-ի կողմից ընդունած բանաձևերը, հանձնարարականները, դրանից բացի նյութի օբյեկտիվության համար մենք դուրս ենք բերում տվյալ բանաձևերի ու փաստաթղթերի ընդունման քաղաքական հիմքերը ու աշխարհաքաղաքական շահերը: Մեր հետազոտության մեջ կարևորագույն տեղեկատվական աղբյուրներն են պաշտոնական կայքերը (հատկապես որպես հավաստի տեղեկատվության աղբյուր կարևորվում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը)[1]: Աշխատանքի մեջ մեծ տեղ է հատկացված ԵԽ-ի և միջազգային այլ կառույցների ընդունած հանձնարարականներին,  բանաձևերին, կարծիքներին[2], ինչպես նաև Կոնվենցիաներին, խարտիաներին և  համաձայնագրերին[3]: Իսկ այս այս բոլոր փաստաթղթերի վերլուծության ու մեկնաբանությունների համար հիմնականում օժանդակել է միջդիսցիպլինար գրականությունը, ձեռնարկներն ու հետազոտությունները[4]՝ ամբողջացնելով հետազոտության տեսական հիմքերը:

Հետազոտության օբյեկտը. Եվրոպայի խորհուրդն ու նրա գործունեության մեխանիզմները (մասնավորապես առնչությունը Հայաստանի Հանրապետության հետ)մեր հետազոտության օբյեկտն են:

Հետազոտության առարկան. Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը և դրա արդյունքում ստանձնած պարտավորությունների հիմնահարցը կազմում են մեր հետազոտության առարկան:

Հետազոտության նպատակը. Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին հստակորեն ուրվագծում է երկրի կողմնորոշումը, սակայն դեռ ընթացակարգային և իրավիճակային փոփոխությունները պայմանավորում են մեր իրական տեղն ու դերն ապագայում: Մեր հետազոտության նպատակն է հստակորեն դուրս բերել ԵԽ-ում Հայաստանի դերը և այդ կառույցի ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևորագույն քղաքական գործընթացների վրա:

Հետազոտության խնդիրները. Ելնելով մեր հետազոտության նպատակից՝ մենք առաջնահերթ առանձնացնում ենք հետևյալ խնդիրները.

  • Հստակեցնել Եվրոպայի խորհրդի դերն ու նշանակությունը Եվրոպայի տարածաշրջանային կազմակերպությունների համակարգում,
  • Համառոտ ներկայացնել ԵԽ ձևավորման գործընթացը և գործունեության մեխանիզմներն ու նպատակները,
  • ՊարզաբանելԵվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության հիմնահարցը և դրա հետ կապված պարտավորությունների ստանձնման ու իրագործման գործընթացը,
  • Հստակեցնել հայատանի կողմից ստանձնած պարտավորությունների մեջ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը,
  • Մասնավորեցնել ԵԽ-ի կողմից Ղարաբաղյան հիմնահարցի վրա ազդեցության մեթոդները, դրանց հիմքում ընկած աշխարհաքաղաքական շահերն ու արդյունքում առաջացած ԵԽԽՎ բանաձևերի, հանձնարարականների էությունը: Այդպիով ամբողջացնելով հետազոտության նպատակի պարզաբանումը:

Հետազոտության կառուցվածքը. Աշխատանքը կազմված է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից:

 

Գլուխ 1. Եվրոպայի խորհուրդը եվրոպական տարածաշրջանային կազմակերպությունների համակարգում

1.1. Եվրոպայի խորհրդի ձևավորումն ու կայացումը

Եվրոպական ամենահին և միաժամանակ ամենամեծ կազմակերպություններից մեկն է Եվրոպայի խորհուրդը, որը ստեղծվել է 1949 թվականին մայիսի 5-ին: Եվրոպայի խորհդրին (ԵԽ) այժմ անդամակցում են 47 պետություններ (800 մլն բնակչությամբ), նախարարների խորհրդում կան 5 դիտորդներ, ևս 3 դիտորդներ էլ խորհրդարանական վեհաժողովում[5]: Կառույցն իր գործունեության ավելին քան կես դարի ընթացքում խորացրել և ընդլայնել է իր գործունեության ոլորտները ողջ եվրոպական մայրցամաքում, ըստ էության նրա գործունեության շրջանակները նաև աշխարհագրական Եվրոպայի սահմաններից դուրս են ելել, որ վառ ապացույցն է Հայաստանի Հանրապետությունը։ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ստացել է Հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն, Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը: Իսկ արդեն 2001թ. հունվարի 25-ից Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է[6]:

Սառը պատերազմի հանգուցալուծման շրջանում, երբ Եվրոպայի բաժանվածությունը մնաց անցյալում, որի խորհրդանիշը կարելի է համարել Բեռլինյան պատի քանդումը, հիմք դրվեց Եվրախորհրդին նոր մեծ թվով պետությունների անդամակցման գործընթացին: Եվրախորհրդի անդամակցության համար դիմումների թվի աճեցին, իսկ նոր աշխարհակարգը հրամայում էր նոր գերակայություններ ու նոր ռազմավարություն պետությունների համար։ Սակայն մինչ այդ Եվրոպայի միությունը կայացման բավականին երկարատև ճանապարհ էր անցել:

Նախ Երկրորդ աշխարհամարտից հետո պետությունների հստակ որոշել էին, որ նման ողբերգություն այլևս երբեք պետք չէ թույլ տալ, հենց նույն այդ նպատակով ստեղծվեց ՄԱԿ-ը։ 1946թ. սեպտեմբերի 19-ին Ցյուրիխում իր ճառի ժամանակ Ուինսթոն Չերչիլն առաջինն էր, ով մատնանշեց, որ անհրաժեշտ է մի միջոցի, որը կփոխեր ողջ իրավիճակն ու մի քանի տարվա ընթացքում Եվրոպան կդարձներ նույնքան ազատ և երջանիկ, որքան Շվեյցարիան էր։ Նա առաջարկում էր ստեղծել Եվրոպայի Միացյալ Նահանգներ[7]: Այս ճառը մեծ արձագանք ստացավ եվրոպական երկրներում, հասարակական-պետական շրջանակներում քննարկվում էին Եվրոպայի միավորման հնարավոր տարբերակները[8]:

1948թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Հաագայի կոնգրեսը, որտեղ քսան երկրներից ժամանած 740 պատվիրակներ ներկայացրեցին այն բոլոր գաղափարները, որոնց շուրջ հիմնվեց «միացյալ» Եվրոպան։ Առավել մեծ թվով պատվիրակներ կային Ֆրանսիայից 155 անձ, այնուհետև Մեծ Բրիտանիայից՝ 145, Բելգիայից՝ 68,  Նիդեռլանդներից՝ 59, Իտալիայից՝ 57, Գերմանիայից՝ 51, Շվեյցարիայից՝ 40, Դանիայից՝ 32, Շվեդիայից՝ 19, Հունաստանից՝ 18, Ավստրիայից՝ 12, Նորվեգիայից՝ 12, Լյուքսեմբուրգից՝ 8, Իռլանդիայից՝ 5, Սաարից[9]՝ 5, Լիխտենշտեյնից՝ 3: Այս թվաքանակը ցույց էր տալիս նաև առանձին երկրների քաղաքական կշիռը, համատեքստում հատկապես նշանակալի էր պարտված Գերմանիայի մասնակցությունը: Դիտորդներ կային նաև Բուլղարիայից, Կանադայից, Չեխոսլովակիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հարավսլավիայից[10]:

Ընդունվեցին մի շարք որոշումներ, այդ թվում՝ ազգային խորհրդարանների կողմից ընտրված խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը, Մարդու իրավունքների եվրոպական խարտիայի մշակումը և նրա որոշումների կատարումը հարկադրելու նպատակով դատարանի ստեղծումը և այլն[11]։

Հաագայի կոնգրեսը ինստիտուցիոնալ ձևավորման գործընթացի առաջին քայլն էր, դրանից կարճ ժամանակ անց Բելգիայի Արտաքին գործերի նախարար Փոլ Հենրի Սփաքը կոչ արեց ստեղծել Եվրոպական վեհաժողով, որը կունենար մեծածավալ լիազորություններ և կազմված կլիներ տարբեր երկրների խորհրդարանների անդամներից, և որը որոշումներ կկայացներ մեծամասնական սկզբունքով[12]։

Չնայած Մեծ Բրիտանիան, որը կողմնակից էր զուտ խորհրդակցական բնույթի մարմնի ստեղծմանը, մերժեց այս առաջարկը, սակայն 1949թ. հունվարին փոխզիջումից հիմքով ստեղծվեց Եվրոպայի խորհուրդը` կազմված Խորհրդակցական վեհաժողովից, որը գումարվում է հրապարակավ, և Նախարարների կոմիտեից, որն ունի որոշումներ կայացնելու իրավասություններ և գումարվում է փակ։ 1949թ. մայիսի 5-ին Լոնդոնի Սուրբ Ջեյմսի պալատում տաս երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան, ստորագրեցին Եվրոպայի խորհրդի հիմնադիր փաստաթուղթը հանդիսացող պայմանագիրը[13]։ Այսպիսով, ստեղծվեց և սկսեց աշխատել Եվրոպայի խորհուրդը։

Այս ընդհանուր տրամադրվածության պայմաններում մշակվեց առաջին հիմնական կոնվենցիան՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, որը ստորագրվեց Հռոմում, 1950թ. նոյեմբերի 4-ին և ուժի մեջ մտավ 1953թ. սեպտեմբերի 3-ին[14]։

Եվրախորհրդի առաջին նիստերը տեղի ունեցան Ստրասբուրգում, որը դառնալու էր կազմակերպության մշտական նստավայրը։

Եվրախորհրդի կանոնադրություն մեջ նշվում. «Եվրոպայի խորհրդի նպատակն է անդամ պետությունների միջև առավել միասնության հիմքեր ստեղծել՝ նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարները և սկզբունքները պահպանելու և իրականացնելու, ինչպես նաև տնտեսական և սոցիալական առաջընթացը դյուրին դարձնելու նկատառումներով։ Այս նպատակները պետք է իրագործվեին «Խորհրդի մարմինների միջոցով՝ ընդհանուր մտահոգության առարկա խնդիրների քննարկմամբ և տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, իրավական և վարչաիրավական հարցերի վերաբերյալ պայմանագրերի միջոցով, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման և իրագործման միջոցով»[15]։

Ըստ էության համաեվրոպական միասնականության գաղափարը աստիճանաբար սկում էր առարկայական բնույթ ստանալ, հետագա երկու տասնամյակների ընթացքում՝ մինչև 1970 թվականը, Հունաստանը, Իսլանդիան, Թուրքիան, Գերմանիան, Ավստրիան, Կիպրոսը, Շվեյցարիան և Մալթան միացան կազմակերպությանը։

Այդ ժամանակահատվածում կազամեկրպությունը կարևոր ինստիտուտցիոնալ վերափոխումների ենթարկվեց: 1960 թվականին մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աշխատանքները, որը բավական մեծ լիազորություններ ունի:

Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք հանձնվում են իրեն։ Եվրոպական դատարանի իրավազորության և անդամ պետության   ազգային իրավունքի փոխհարաբերության լուսաբանման համար կարևոր հանգամանք է այն որ այդ Դատարանի վճիռն ունի պարտադիր բնույթ,  իսկ կատարման պատասխանատվությունը կրում է անդամ պետությունը`  որպես իրավաքաղաքական օրգանիզմ` իր ամբողջության մեջ վերցրած։ Այլ կերպ ասած, միայն պետությունը, այլ ոչ թե որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ, կարող է ճանաչվել Կոնվենցիան խախտող[16]։

1961 թ. հոկտեմբերի 18-ին Հռոմում ստորագրվեց Եվրոպական սոցիալական խարտիայի[17], և արդեն իսկ 1959 թ. ձևավորվել էր առաջին մասնագիտացված նախարարական համաժողովները[18]։

Սակայն Եվրոպայի խորդրի ձևավորումն այնքան էլ հարթ չէր ընթանում, առավել ևս եթե հաշվի ենք առնում այդ շրջանում առկա համաշխարհային հակասություննեերի տրամաբանությունը, երբ Եվրոպան ուղղակի երկու ազդեցության գոտիների միջև էր բաժանված և հարկադրված էր հետևել թելադրվող խաղի կանոններին:  Եվրոպայի խորհրդի առաջին մեծ քաղաքական ճգնաժամը գրանցվեց 1967 թվականին, երբ հույն գնդապետները գահընկեց արեցին օրինականորեն ընտրված կառավարությունն ու հաստատեցին ինքնիշխանական վարչակարգ[19]։ 1969թ. դեկտեմբերի 12-ին, Հունաստանի անդամակցությունը բացառելու վերաբերյալ կայացվելիք որոշումից ընդամենը մի քանի ժամ առաջ, գնդապետների վարչակարգը չեղյալ հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և դուրս եկավ Եվրոպայի խորհրդից։ 1974թ. նոյեմբերի 28-ին Հունաստանը վերադարձավ կազմակերպություն, երբ բռնատիրության անկման հետ կրկին վերականգնվեց ժողովրդավարությունը[20]։ Միաժամանակ, 1974թ. ամռանը բռնկվեց Կիպրոսի ճգնաժամը՝ հանգեցնելով կղզու մասնատմանը Թուրքիայի ռազմական միջամտությունից հետո։ Այդ հիմքով ձևավորվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հնարապետություն, որը համաշխարհային հանրության կողմից չի ճանաչվում[21]:

Սակայն դրանով Եվրախորհրդի առաջացած խնդիրը չվերջացան, մի նոր ճգնաժամ սկսվեց 1981 թ., երբ Խորհրդարանական վեհաժողովը Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությանը զրկեց իր տեղերից՝ ի պատասխան մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը[22]։

Համաշխարհային իրավիճակը սկսեց փոփոխվել 1980-ական թականների կեսերին, երբ մոնդիալիզմի հիմքերով համերաշխության եզրեր սկսեցին առաջանալ Արևելքի ու Արևմուտքի միջև, այս գործունեության կարևորագույն ճարտարապետն էր ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը: 1985թ. ի վեր նախաձեռնվեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարությունը անցման առաջին քայլերը, վերափոխումները սկսվեցին Լեհաստանից՝ «Համերաշխություն» շարժման կողմից[23]։

Համոզված լինելով, որ միասնությունը բազմազանության մեջ Եվրոպայի հարուստ ժառանգության հիմքն է, Եվրոպայի խորհուրդը նշեց, որ իրենց ընդհանուր ավանդույթը և եվրոպական ինքնությունը չեն սահմանափակվում տարբեր քաղաքական համակարգերով և բևեռվում են մշակութային համագործակցությանը, որպես մի միջոցի, որը նպաստում է ժողովուրդների և կառավարությունների միջև մշտական փոխըմբռնմանը։ Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքների պաշտպանը, դարձավ բռնապետությունից ժողովրդավարությանն անցման շուրջ բանակցությունների ամբիոն։ 1989 թ. հուլիսի 6-ին առաջին անգամ Միխայիլ Գորբաչովը դիմեց եվրոպական խորհրդարանականներին զինաթափման մասին նոր առաջարկով։ 1989 թ. Հունգարիան, Լեհաստանը, ԽՍՀՄ-ը և Հարավսլավիան ստացան հատուկ հյուրի կարգավիճակ՝ բացելով իրենց լիիրավ անդամակցությանը տանող ուղին։

1989 թ. նոյեմբերի 9-ին Բեռլինյան պատի փլուզումից հետո Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մատնանշեց, որ Խորհուրդը միակ կազմակերպությունն է, որը կարող է ընդգրկել Եվրոպայի բոլոր երկրները, հենց որ նրանք ընդունեն ժողովրդավարական նորմերն ու ստանդարտները[24]։

1990 թ. նոյեմբերի 6-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարարն անդրադառնալով իր երկրի անդամակցությանը Եվրոպայի խորհրդում, ասաց, որ այդ իրադարձությունը նշանավորում է մայրցամաքի միասնության վերահաստատումը։ Շուտով մշակվեցին հատուկ ծրագրեր՝ օգնելու եվրոպական գործընկերներին ժողովրդավարությանն անցման գործընթացում և դառնալու եվրոպական ժողովրդավարական և իրավական համայնքի մի մասը։

Ֆրանսուա Միտերանի նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների առաջին գագաթաժողովը տեղի ունեցավ 1993թ. հոկտեմբերի 8-9-ը։ Վիեննայի գագաթաժողովը հաստատեց և երկարաձգեց Եվրոպայի խորհրդի տարածման քաղաքականությունը։ Գագաթաժողովը նաև հիմքեր դրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 11 արձանագրության մշակման համար՝ առավել արդյունավետ և արագընթաց դարձնելով նրա գործունեությունը[25]։

Այսպես, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացը հանգեցրեց 1990թ. Հունգարիայի, 1991թ. Լեհաստանի, 1992թ. Բուլղարիայի և 1993թ. Էստոնիայի, Լիտվայի, Սլովենիայի և Ռումինիայի անդամակցությանը Եվրոպայի խորհրդում։ Չեխիայի և Սլովակիայի հանրապետությունները 1993թ. փոխարինեցին 1991թ. Չեխոսլովակիայի անդամակցությանը: Լատվիան Եվրոպայի խորհրդին միացավ 1995թ. փետրվարի 10-ին, Մոլդովան և Ալբանիան՝ հուլիսի 13-ին, և Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը` նոյեմբերի 9-ին։ Ռուսաստանի Դաշնությունը անդամակցություն ձեռք բերեց 1996թ. փետրվարի 28-ին, իսկ Խորվաթիան՝ նույն թվականի նոյեմբերի 6-ին։ Վրաստանը Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկվեց 1999թ. ապրիլի 27-ին, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը՝ 2001թ. հունվարի 25-ին։ Բոսնիա և Հերցեգովինան անդամակցություն ձեռք բերեց 2002թ. ապրիլի 24-ին, իսկ Սերբիա՝ 2003թ. ապրիլի 3-ին, Մոնակոն՝ 2004 թ. հոկտեմբերի 5-ին, իսկ Մոնտենեգրոն (Սերբիայից առանձնացված­)՝ 2007 թ. մայիսի 11-ին[26]: Եվրոպայի խորհրդում դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններն են՝ Կանադա, Վատիկան, Ճապոնիա, Մեքսիկա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Դրանով Եվրախորհրդի կայացման ու անդամագրման համակարգն ամբողջացվեց:

1.2. Եվրոպայի խորհրդի կառուցվածքն ու գործունեությունը

Եվրախորհուրդն որպես միջազգային կազմակերպություն նաև եզակի այն հարցում, որ դրանում ներկայացված են նախկին երկու հակամարտող կողմերը, մասնավորապես կազմակերպության կշիռը բավականին ընդլայնվում է կապված ՌԴ-ի անդամակցության հետ: Դեռ 1996թ. Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի անդամակցությունից հետո կազմակերպությունը վերջապես դարձավ լրիվ համաեվրոպական[27]։

Այսօր ընդհանուր առմամբ ԵԽ-ն ներկայանում է որպես քիչ, թե շատ կայացած կառույց: Որո՚նք են Եվրոպախորհրդի՝ որպես միջկառավարական կազմակերպության նպատակներն են, դրանց թվում պետք է նշել.

  • պաշտպանել մարդու իրավունքները, բազմակարծ ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը բոլոր անդամ պետություններում.
  • նպաստել իրազեկությանը և խրախուսել Եվրոպայի մշակութային ինքնօրինակության ու բազմազանության գիտակցման զարգացումը.
  • փնտրել եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների (ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, ատելություն այլազգիների նկատմամբ, անհանդուրժողականություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, մարդու կլոնավորում, ՁԻԱՀ, թմրամոլություն, կազմակերպված հանցագործություն, ահաբեկչություն և այլն) լուծումները.
  • աջակցել ժողովրդավարական կայունության ամրապնդմանը Եվրոպայում` օժանդակելով քաղաքական, օրենսդրական և սահմանադրական բարեփոխումների իրականացմանը պետական, ռեգիոնալ և տեղական մակարդակներում.
  • նպաստել սոցիալական համախմբվածությանը և սոցիալական իրավունքների պաշտպանությանը[28].

ԵԽ-ի կայացման համակարգն ամբողջական հասկանալու համար անհրաժեշտ է նաև հստակեցնել կազմակերպության կողմից իրականացվող գործունեության հիմնական տեսակները: Ըստ էության Եվրոպայի խորհուրդը զբաղվում է եվրոպական հասարակության առջև ծառացած բոլոր խնդիրներով, բացի պաշտպանությունից։ Նրա աշխատանքային ծրագիրը ներառում է գործունեության հետևյալ ոլորտները՝ մարդու իրավունքներ, լրատվություն, իրավական համագործակցություն, սոցիալական համախմբվածություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ, մշակութային ժառանգություն, սպորտ, երիտասարդություն, տեղական ժողովրդավարություն և անդրսահմանային համագործակցություն, շրջակա միջավայր և տարածքային պլանավորում։ Եվրոպայի խորհրդի գործունեության արդյունքում ստեղծվում են եվրոպական կոնվենցիաներ և համաձայնագրեր, որոնց լույսի ներքո անդամ պետությունները կարող են էապես ներդաշնակեցնել և փոփոխել իրենց սեփական օրենսդրությունը՝ այն համաձայնեցնելով դրանց հետ: Որոշ կոնվենցիաներ և համաձայնագրեր, նույնպես, բաց են կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների կողմից ստորագրման համար: Ուսումնասիրությունների և գործունեության արդյունքները ներկայացվում են կառավարություններին` դրանով իսկ աջակցելով Եվրոպայում համագործակցության կայացմանը և սոցիալական առաջընթացին: Եվրոպայի խորհուրդն ընդունում է նաև մասնակի համաձայնագրեր համագործակցության «փոփոխվող երկրաչափության» ձևով, որը հնարավորություն է տալիս մի շարք պետությունների կոնկրետ գործունեություն իրականացնել՝ համաձայնեցված այլ պետությունների ընդհանուր շահերի հետ:

Տարբեր մարմինների միջև տեղի ունեցող համագործակցության շոշափելի արդյունքներն արտահայտվում են մի շարք ձևերով` կախված առնչվելիք նյութից:

  • կոնվենցիաներ և միջազգային համաձայնագրեր՝ պարտադիր դրանք վավերացրած պետությունների համար.
  • հանձնարարականներ անդամ պետություններին ընդհանուր խնդիրների լուծման վերաբերյալ.
  • հանդիպումներ և համաժողովներ տարբեր բնագավառների փորձագետների, քաղաքական գործիչների, ոչ կառավարական կազմակերպությունների և այլ մասնագիտացված խմբերի միջև.
  • ուսուցում, տեխնիկական աջակցություն և համագործակցային ծրագրեր՝ խթանելու ժողովրդավարությունը և իրավական բարեփոխումները.
  • զեկույցներ և ուսումնասիրություններ` որպես գործունեության հիմք առանձին պետություններում.
  • իրազեկության բարձրացմանն ուղղված արշավներ և միջոցառումներ Եվրոպայի խորհրդի համատեքստում[29]:

Կազմակերպությունն իր առջև դրված խնդիրներն իրակնացնում է իր կառուցվածքային ինստիտուտների միջոցով: Կազմակերպությունը գործում է` հիմք ընդունելով իր հիմնական մարմինների` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայում տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև երկխոսությունը: Սրանք էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու Գլխավոր քարտուղարության հետ մեկտեղ հանդիսանում են կազմակերպության հիմնական կառույցները:

Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, որի կազմում ներկայացված են բոլոր անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կամ Ստրասբուրգում նրանց մշտական դիվանագիտական ներկայացուցիչները: Հայաստանն ևս ունի իր մշտական ներկայացուցչությունը ԵԽ-ում[30]: Նախարարների կոմիտեն և՛ կառավարական մարմին է, որի շրջանակներում իրավահավասար հիմունքներով քննարկվում են եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ազգային մոտեցումները, և՛ կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները[31]: Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին Նախարարների կոմիտեն պաշտպանում է Եվրախորհրդի հիմնարար արժեքները և վերահսկում է անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը[32]։

Նախարարների կոմիտեն կազմված է ԵԽ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից, ովքեր տարվա մեջ երկու անգամ (մայիսին և նոյեմբերին) հանդիպում են եվրոպական համագործակցության և քաղաքական հարցերի վերանայման նպատակով: 2013 թ. մայիսի 16-ին տեղի է ունենալու Նախարարների խորհրդի թվով 123-րդ նիստը[33]: Յուրաքանչյուր անդամ պետություն նշանակում է Մշտական ներկայացուցիչ՝ սովորաբար դեսպանի կամ գործերի հավատարմատարի աստիճան ունեցող դիվանագետ: Մշտական ներկայացուցիչը բնակվում է Ստրասբուրգում և մշտական կապ ունի կազմակերպության հետ:

Յուրաքանչյուր նախարար կարող է նշանակել տեղակալ, որն ունի որոշում կայացնելու՝ նախարարին հավասարազոր իրավասություններ: Տեղակալները, ովքեր սովորաբար անդամ պետությունների Մշտական ներկայացուցիչներն են նաև, իրենց շաբաթական հանդիպումներում իրականացնում են Կոմիտեի ամենօրյա գործունեությունը: Նրանք նախաձեռնում են մարդու իրավունքների և պարտավորությունների վերահսկման առանձին հանդիպումներ։

Նախարարների կոմիտեն գործում է որպես`

  • կառավարությունների մի համագումար, որը նրանց հնարավորություն է ընձեռում իրավահավասար հիմունքներով քննարկել եվրոպական հասարակության առջև ծառացած խնդիրների ազգային մոտեցումները.
  • կոլեկտիվ համահավաք, որտեղ ձևավորվում են վերոնշյալ խնդիրների համընդհանուր եվրոպական լուծումները.
  • Եվրոպայի խորհրդի գոյության հիմք հանդիսացող արժեքների պահապան՝ Խորհրդարանական վեհաժողովի հետ միասին։

Ըստ այդմ այն ծավալում է հետևյալ գործունեությունը`

  • քաղաքական երկխոսություն,
  • Խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցություն,
  • Եվրոպայում տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցություն,
  • նոր անդամ պետությունների ընդգրկում,
  • անդամ պետությունների պարտավորությունների կատարման վերահսկում,
  • կոնվենցիաների և համաձայնագրերի կնքում,
  • անդամ պետությունների համար առաջարկությունների ընդունում,
  • բյուջեի ընդունում,
  • գործողությունների ծրագրի ընդունում և վերահսկում,
  • համագործակցության և օժանդակության ծրագրերի իրականացում,
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկում[34]:

Եվրախորհրդի մյուս առանցքային մարմինը Խորհրդարանական վեհաժողովն  (ԵԽԽՎ) է, որը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները, ուղղվածությունները[35]: Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի քառասունյոթ անդամ պետությունների խորհրդարանների կողմից ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներին[36]։

Խորհրդարանական վեհաժողովն իր գոյության ավելի քան հիսուն տարիների ընթացքում որպես միջխորհրդարանական մարմին, ցուցաբերել է մեծագույն ճկունություն և հարմարվողականություն Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների և մասնավորապես վերջին տարիներին տեղի ունեցած պատմական արմատական փոփոխությունների նկատմամբ: Սա աննախադեպ է, հատկապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր ժողովրդավարական երկրների ինտեգրացման հարցում ցուցաբերած քաղաքականության առումով:

Խորհրդարանական վեհաժողովը զբաղվում է արդիական և հեռանկարային հարցերով՝ ներառյալ ժամանակակից հասարակության խնդիրներն ու միջազգային քաղաքականության ասպեկտները, էական ուղեցույց է հանդիսանում Նախարարների կոմիտեի և Եվրոպայի խորհրդի միջկառավարական սեկտորների գործունեության համար, խրախուսում է եվրոպական ազգերի միջև իրական խորհրդարանական համագործակցությունը` դրանով իսկ նպաստելով առանց տարանջատումների առավել մեծ Եվրոպայի կառուցմանը[37]:

Խորհրդարանական վեհաժողովն ունի 321 անդամ իրենց 321 տեղակալներով, որոնք ընտրվում կամ նշանակվում են ազգային խորհրդարանների կողմից: Կախված բնակչության թվից յուրաքանչյուր երկիր ունի 2-ից 18 ներկայացուցիչ: Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Վեհաժողովում ազգային պատվիրակությունները կազմված են այնպես, որ ապահովեն իրենց խորհրդարաններում կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացույցվածությունը[38]:

Վեհաժողովի նախագահը, նրա տասնութ տեղակալները և քաղաքական խմբերի կամ նրանց ներկայացուցիչների ղեկավարները կազմում են Վեհաժողովի բյուրոն: Բյուրոյի պարտականությունները ներառում են` Վեհաժողովի օրակարգի նախապատրաստում, հանձնաժողովներին հղումներ փաստաթղթերի վերաբերյալ, առօրյա գործերի կազմակերպում, այլ միջազգային մարմինների հետ հարաբերություններ և այլն[39]:

ԵԽԽՎ-ի աառանձնացվում են հետևյալ հանձնաժողովները.

  • Ընդլայնված միացյալ հանձնաժողով` համակարգում է Նախարարների կոմիտեի և Վեհաժողովի գործունեությունը և պահպանում լավ հարաբերություններ նրանց միջև:
  • Մշտական հանձնաժողով` գործում է Վեհաժողովի անունից, երբ վերջինս նստաշրջանում չէ:
  • Քաղաքական հարցերի հանձնաժողով` քննում է Եվրախորհրդին անդամակցելու հայցերը, անդրադառնում է Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությանն առնչվող հարցերին, ինչպիսիք են՝ հակամարտությունների հանգուցալուծումը, սահմանադրական և քաղաքական ճգնաժամերի կառավարումը և այլն:
  • Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողով` գործում է որպես Վեհաժողովի «իրավական խորհրդատու»՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջխաղացումը:
  • Տնտեսական և զարգացման հանձնաժողով` զբաղվում է բազմաբնույթ տնտեսական հարցերով` տնտեսական համագործակցություն, աճ և զարգացում Եվրոպայում, համաշխարհային տնտեսական համագործակցություն և զարգացում, Եվրոպայի պայքարը տնտեսական հանցագործությունների և կաշառակերության դեմ, «Հյուսիս-հարավ» զարգացման համագործակցությունը, եվրոպական տրանսպորտային քաղաքականությունը:
  • Սոցիալական, առողջապահական և ընտանեկան հարցերով հանձնաժողով` ուշադրությունը բևեռում է աշխատանքի և զբաղվածության հարցերի շուրջ, ինչպես նաև անդամ պետությունների՝ մասնավորապես անցումային փուլում գտնվող եվրոպական նոր ժողովրդավարական երկրների քաղաքական կայունության համար վճռական սոցիալական կապերի ապահովման անհրաժեշտությանը:
  • Բնակչության տեղաշարժերի, փախստականների և ազգաբնակչության հարցերով հանձնաժողով` զբաղվում է գաղթականների, փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակմամբ` նպատակ ունենալով բարելավել վերջիններիս կենսապայմանները, փնտրում է գաղթականների և փախստականների էական շարժերին, գաղթականների ինտեգրացմանը վերաբերող՝ անդամ պետությունների մտահոգություններին արձագանքելու ուղիներ և ժողովրդագրական միտումներ` առաջարկելով քաղաքական լուծումներ և հավատարիմ մնալով Եվրոպայի խորհրդի մարդասիրական արժեքներին։
  • Մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողով` փնտրում է քաղաքական լուծումներ գիտական և տեխնոլոգիական զարգացման արդյունքում ժամանակակից հասարակության առջև ծառացած խնդիրների համար` ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունն ու էներգետիկան, իշխանություններին իրազեկում է գիտական և տեխնոլոգիական որոշումների ազդեցության շուրջ և նպաստում քաղաքական որոշումներ կայացնողների և գիտական համայնքի միջև երկխոսության ամրապնդմանը:
  • Շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու տեղական և տարածքային հարցերով հանձնաժողով` զբաղվում է կայուն զարգացման հարցերով, որոնք ընդգրկում են շրջակա միջավայրը, տարածքային պլանավորումը և գյուղական վայրերի զարգացումը. առնչվում է տեղական և տարածքային իշխանությունների հետ տեղական ժողովրդավարության և ռեգիոնալիզացիայի առումով, զբաղվում սննդի և ձկնորսության հարցերն ընդգրկող գյուղատնտեսական խնդիրներով:
  • Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով հանձնաժողով
  • Կանոնակարգի և անձեռնմխելիության կանոնների հանձնաժողով` զբաղվում է Վեհաժողովի և դրա հանձնաժողովների գործառնությանը վերաբերող ընթացակարգային հարցերով, ապահովում է գործնականում կանոնների պատշաճ կիրառումը և ճշգրիտ մեկնաբանումը:
  • Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտականությունների և պարտավորությունների կատարման հարցերով հանձնաժողով` վերահսկում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը` խթանելով անցումը բազմակարծ ժողովրդավարության[40]:

Եվրախորհրդի մյուս մարմինն է Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը: 1994 թվականին Եվրոպայի խորհուրդը հիմնեց Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որը գործում է` Նախարարների կոմիտեի կողմից օրենքով սահմանված վճռի հիման վրա:

Եվրոպայի խորհուրդը միշտ ընդունել է տեղական և տարածքային մակարդակներում ժողովրդավարության մեծ նշանակությունը։ Տեղական ինքնակառավարման մարմինը պարտավոր է հոգալ բոլոր եվրոպացիների կարիքները` քաղաքներում և գյուղերում, կենտրոնական և ծայրամասային տարածքներում, ինչպես նաև անդրսահմանային շրջաններում[41]:

Կոնգրեսը, որը անցկացվում է տարվա մեջ մեկ անգամ Ստրասբուրգում, բաժանվում է երկու պալատների` Տեղական իշխանությունների պալատ[42] և Տարածքային պալատ[43]: Կոնգրեսի երկու պալատների ընդհանուր կազմում ընդգրկված են 321 անդամներ և իրենց 321 տեղակալները, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը ընտրվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում գործող ավելի քան 200 հազար տեղական կամ տարածքային կառավարման մարմինների կողմից: Պալատները հաջորդաբար ընտրում են Կոնգրեսի նախագահ՝ երկամյա ժամկետով[44]: Կոնգրեսի լիակազմ նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում հանդիպում են բոլոր ազգային պատվիրակություններից ստեղծված Մշտական կոմիտեն, տարբեր հանձնաժողովների հետ[45]: Կոնգրեսն իր աշխատանքը կազմակերպում է չորս կանոնադրական հանձնաժողովների շրջանակներում`

  1. Ինստիտուցիոնալ հանձնաժողով, որն ունի Եվրոպայում տեղական և տարածքային ժողովրդավարության առաջընթացի վերաբերյալ զեկույցներ պատրաստելու հատուկ առաջադրանք և, որին աջակցում է անկախ փորձագետների հատուկ հանձնաժողովը:
  2. Մշակույթի և կրթության հանձնաժողով, որը զբաղվում է զանգվածային լրատվական միջոցների, երիտասարդության, սպորտի և հասարակայնության հետ կապերի հարցերով:
  3. Կայուն զարգացման հանձնաժողով, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության, քաղաքային և տարածքային պլանավորման հարցերով:
  4. Սոցիալական համախմբվածության հանձնաժողով, որի իրավասության շրջանակներում են զբաղվածության, քաղաքացիության, միջհամայնքային հարաբերությունների, առողջապահության, ինչպես նաև կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հարցերը[46]:

Եվրոպական տարածքային և տեղական իշխանությունների կոնգրեսը ունի հստակ նշանակություն, այն.

  • հանդիսանում է Եվրոպական տարածքային և տեղական իշխանության մարմինների շահերի արտահայտիչը,
  • ներկայացուցչական համահավաք է, որի շրջանակներում տեղական և տարածքային իշխանությունների կողմից ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրներ, կատարել փորձի փոխանակություն և կառավարություններին ներկայացնել իրենց տեսակետները,
  • Նախարարների կոմիտեին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին տալիս է խորհրդատվություններ տեղական և տարածքային քաղաքականության բոլոր հարցերի վերաբերյալ,
  • սերտորեն համագործակցում է տեղական և տարածքային իշխանության մարմինները ներկայացնող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ,
  • կազմակերպում է տեղական և տարածքային մակարդակով լսումներ և համաժողովներ հասարակության լայն ներգրավմամբ, որը ծայրահեղ կարևոր է իրական ժողովրդավարության ստեղծման համար,
  • կանոնավոր կերպով զեկույցներ է նախապատրաստում Խորհրդի անդամ, ինչպես նաև անդամության թեկնածու բոլոր պետություններում ընթացող տեղական և տարածքային ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ և, մասնավորապես, հետևում է, թե ինչպես են իրականացվում Տեղական ? скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 42

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter