• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Եվրոպայի այլընտրանքային մոդելն ըստ Թրամփի. «Երեք ծովերի նախաձեռնությունը» ապտակ Եվրամիությանն ու Ռուսաստանին

Հուլիսի 5-ի երեկոյան 16-ժամյա այցով Լեհաստան ժամանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս այցն նախորդում է 2017 թվականի կարևորագույն աշխարհաքաղաքական իրադարձությանը՝ Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին (հուլիսի 7-8):

Նման նախաքայլով Վաշինգտոնը կոնկրետ ուղերձ է հղում իր եվրոպացի «դաշնակիցներին» ու Ռուսաստանին: Այն ժամանակ, երբ եվրոպական առաջնորդների մոտ դժգոհություն է առաջացել Թրամփի արտաքին քաղաքական գործելակերպի համար (կարդացե՛ք. «Անգելա Մերկելն ընդհանուր եվրոպական ճակատ է ձևավորում ընդդեմ Դոնալդ Թրամփի») ու Արևմուտքի միասնականությունը հարցականի տակ է, ԱՄՆ-ը ապավինում է մայրցամաքային Եվրոպայում իր իրական աշխարհաքաղաքական դաշնակցին:

Վաշինգտոնի  ու Վարշավայի արտաքին քաղաքականությունը հարմոնիկ ընթացք ունի այն ժամանակաշրջանից, երբ Լեհաստանում իշխանության եկավ «Համերաշխություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսան (1990 թ.): Այդ շրջանից մինչև օրս Լեհաստանի ռեգիոնալ շահերը համահունչ են ԱՄՆ-ի գլոբալ ռազմավարության հետ: Անկախ և հզոր Լեհաստանը չեզոքացնում է  ՄոսկվաԲեռլին մայրցամաքային դաշինքի կայացումը:


ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՍԿԵՊՏԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

2015 թվականին Լեհաստանում իշխանության են եկել «Իրավունք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչները (նախագահն Անջեյ Դուդան է, վարչապետը՝ Բեատա Շիդլոն, կուսակցության ղեկավարն է Յարոսլավ Կաչինսկին): Իշխող կուսակցության ներքաղաքական հիմնական հակառակորդն է «Քաղաքացիական պլատֆորմը», որի առաջնորդներից է Եվրոպական խորհրդի (ԵՄ անդամ երկրների ղեկավարների վեհաժողովի) նախագահ Դոնալդ Տուսկը (2014-2019 թթ.):

Լեհական նոր իշխանություններն հակասություն ունեն Եվրամիության հետ. հրաժարվում են իրականացնել փախստականների ընդունման պարտադիր քվոտաները, իսկ մյուս կողմից լեհական կառավարության ներքին ռեֆորմները, առաջացնելով իրավապաշտպան կառույցների քննադատություն, էլ ավելի են սրում Լեհաստանի ու Եվրամիության հարաբերությունները:

Սակայն այսօր Վարշավան կարող է իրեն թույլ տալ Բրյուսելին հակադարձել, քանի որ ունի Վաշինգտոնի աջակցությունը: Այցի ընթացքում Թրամփը Լեհաստանում բազմիցս հայտարարեց ԱՄՆ-ի համար այդ երկրի կարևորությունը, ավելին՝ Միացյալ Նահանգների նախագահը մասնավորապես նշեց. «Լեհաստանն Եվրոպայի աշխարհագրական սիրտն է … լեհական ժողովրդի մեջ մենք տեսնում են Եվրոպայի ոգին»:


ԼԵՀԱՍՏԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ.

Հուլիսի 6-ին Թրամփը Վարշավայում մասնակցել է նաև «Երեք ծովերի նախաձեռնության» գագաթնաժողովին: Այդ նախաձեռնությունը ձևավորվել է 2016 թ. օգոստոսին Լեհաստանի և Խորվաթիայի ջանքերով, նպատակ է հետապնդում Բալթիկ, Ադրիատիկ և Սև ծովերի միջև ընկած երկրներում զարգացնել առևտուրը, էներգետիկայի և ենթակառույցների ոլորտում համագործակցությունը: Եվրոպայում տնտեսական զարգացման հիմնական վեկտորն այսօր «արևմուտք-արևելք» ուղղությամբ է, որը վերահսկում է Գերմանիան, իսկ Լեհաստանը ցանկանում է ստեղծել «հյուսիս-հարավ» այլընտրանքը՝ էներգետիկ, տրանսպորտային, թվային հաղորդակցության և այլ ոլորտներում:

Նախաձեռնությանը մասնակից են Եվրամիության 12 անդամ երկիր (105 մլն բնակչությամբ)՝ Լեհաստան, Խորվաթիա, Սլովենիա, Բուլղարիա, Ռումինիա,  Հունգարիա, Սլովակիա,  Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Չեխիա, Ավստրիա, այս գագաթնաժողովին վերջին երկու երկրները չէին մասնակցում:

Ըստ երևույթին այս նախագիծն իրականում միտված է բաժանել և թուլացել Եվրոպան, ուղղված է առաջնահերթ ընդդեմ Եվրամիության ու ամերիկամետ քաղաքականության հետևորդ է: Հենց սա է Թրամփի նշած «Եվրոպայի ոգին», որի ավանգարդում կանգնած է Լեհաստանն՝ այլընտրանք լինելով Եվրոպայի «ֆրանս-գերմանական մոդելին»:

Լեհաստանը նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկել դեռ մեկ դար առաջ՝ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո: Լեհաստանի ղեկավար Յոզեֆ Պիլսուդսկին առաջարկել էլ  «Ծովերի միջև» (լեհերեն- «Międzymorze», անգլերեն — «Intermarium») համադաշնության գաղափարը, որը նախատեսում էր միավորել Գերմանիայի ու Ռուսաստանի միջև գտնվող բոլոր երկրները, ըստ երևույթին դա Ռեչ Պոսպոլիտայի վերածնման լեհական երազանքն էր:


ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՆ.

«Երեք ծովերի նախաձեռնության» գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտարարեց, որ այն կարող է փոխել իրավիճակն էներգետիկ շուկայում: Նրա բնորոշմամբ այդ «պատմական հանդիպումը» նոր ապագա է բացում. «հասանելի էներգետիկ շուկան մեր քաղաքացիներին բարեկցություն և անվտանգություն կբերի: Մենք (ԱՄՆ)  ունենք զգալի էներգետիկ պահուստներ և էներգառեսուրսներ արտահանող երկիր ենք, եթե ձեզ (եվրոպացիներին) էներգիա պետք է, դուք միայն զանգեք մեզ»:

2017 թ. հունիսի առաջին անգամ ԱՄՆ-ից Լեհաստան ներմուծվեց հեղուկ բնական գազ, այդ նպատակի համար Բալթիկ ծովի Սվինոույսցե նավահանգստում կառուցվել է համապատասխան տերմինալ: Խորվաթիայում ևս կառուցվում է հեղուկ բնական գազի տերմինալ, որը լեհականի հետ միասին «Հյուսիս-Հարավ» միջանցքով գազ կմատակարարի տարածաշրջանի երկրներին, աշխատանքների ավարտը նախատեսվում է 2-3 տարվա ընթացքում: Լեհական պետական «GAZ-System» ընկերության ղեկավարը նշել է, որ «Հյուսիս-հարավ» գազային միջանցքի կառուցման նախագիծը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել գազի ներմուծումները:

Այս նախագծերը սկզբունքորեն դեմ են Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական շահերին: Ամերիկյան հեղուկ գազի ներմուծումը կոնկրետ այլընտանք է ռուսական գազին, ինչի տնտեսական ու քաղաքական կարևորությունը Մոսկվայի համար ահռելի է:


ՀԱՐՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ.

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ էլ ավելի ագրեսիվ գործողությունների լեզվով է խոսում: Հուլիսի 6-ին Լեհաստանի պաշտպանության նախարարությունն ու ամերիկյան Պենտագոնը հուշագիր են ստորագրել, որով Վարշավան Վաշինգտոնից 7,6 մլրդ դոլարի «Փեթրիոթ» հակահրթիռային համակարգեր է գնելու:

Այդպիսով ԱՄՆ-ը ցույց է տալիս Ռուսաստանին, որ ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին մեծացնում է ռազմական ներուժը, սկզբունքորեն ազդարարելով, որ Դաշինքի ընդլայնումը դեպի արևելք կասեցված չէ: Բնավ ինքնանպատակ չէ, որ Թրամփը պահանջում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ընդլայնել իրենց ռազմական ծախսերը՝ ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսի չափով:

Եվրոպական շատ երկրների համար դա ամենևին ցանկալի, չէ, մինչդեռ Վարշավան հակված է դրան: Դեռ 2016 թ. հուլիսին Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Բարտոշ Կովնացկին հայտարարել էր, որ Լեհաստանի զինված ուժերի արդիականացման համալիր ծրագրի (մինչև 2023 թ.) շրջանակներում 21 մլրդ դոլարի սպառազինություն են գնելու: Իրեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների առաջնորդ համարող Լեհաստանի համար ռազմական ներուժի ընդլայնումը ուղղակի անհրաժեշտություն է:

Այս ամենը Մոսկվային լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:


ԹՐԱՄՓԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ.

Այդպիսով՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից առաջ Թրամփը հստակ հայտարարում է իր մտադրությունները:

ԱՄՆ նոր վարչակարգից դժգոհ Գերմանիային և Ֆրանսիային Թրամփն առաջարկում է լինել «կրտսեր գործընկերներ» կամ «սատելիտներ» և զգուշացնում է, որ եթե վերջիններս գլուխ բարձրացնեն «վաշինգտոնակենտրոն աշխարհակարգի» դեմ, ապա օրակարգ կիջնի Եվրամիության կազմաքանդման և Լեհաստանի ղեկավարությամբ նոր տարածաշրջանային կառույցի ձևավորման հարցը, ինչը կոնկրետ այլընտրանք կլինի Բեռլինին ու Փարիզին:

Իսկ Ռուսաստանին Թրամփը ազդակ է հաղորդում, որ ռուսամետ դիրքորոշում ցուցաբերելու որևէ մտադրություն չունի, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում աշխարհաքաղաքական մրցակցությունը շարունակվում է:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 50

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter