• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«G20», թե «G25». «Մեծ քսանյակի» անդամ պետությունների ու համանման ներուժ ունեցող այլ երկրների համեմատություն

«Մեծ քսանյակը» աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների իշխանությունների ու կենտրոնական բանկերի միջազգային ֆորում է: 1999 թվականի հիմնված կառույցի նպատակն է քննարկել գլոբալ տնտեսության զարգացման խնդիրները և ապահովել միջազգային ֆինանսական կայունությունը:

«Քսանյակում» են Եվրոպական Միությունը և 19 երկիր՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ավստրալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Մեքսիկա, Կանադա, Բրազիլիա և Արգենտինա: Այս երկրներն ապահովում են գլոբալ համախառն ներքին արդյունքի շուրջ 80 տոկոսը, միջազգային առևտրաշրջանառության՝ շուրջ 75 տոկոսը:

Գագաթնաժողովներին գործընկերոջ կարգավիճակում մասնակցում են նաև միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ֆինանսական կայունության խորհրդի ղեկավարությունը: Գագաթնաժողովը նախագահող պետության հրավերով կարող են մասնակցել նաև այլ կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչներ: Իսկ Իսպանիան մշտական հյուրի կարգավիճակ ունի:

Որքան էլ ներկայացուցչական լինի «Մեծ քսանյակի» նման կազմը, այն դեռ չի համապատասխանում ամենաազդեցիկ երկրների ֆորումին, քանի որ կան որոշ ռեգիոնալ տերություններ, որոնք ընդգրկված չեն այս կազմում: Մեր դիտարկմամբ ֆորումն ավելի արդյունավետ կգործեր, եթե դրանում մշտական ներկայություն ունենային Իսպանիան, Իրանը, Պակիստանը, Նիգերիան, Եգիպտոսն ու Լեհաստանն: Իսպանիան բազմաթիվ ցուցանիշներով գերազանցում է «Քսանյակի» երկրներից Ավստրիային, Սաուդյան Արաբիային, Թուրքիան, Ինդոնեզիային, Հարավային Աֆրիկային, Արգենտինային և անգամ Ռուսաստանին: Իրանը, Պակիստանը, Նիգերիան, Եգիպտոսը և Լեհաստանը իրենց ներուժով ոչ միայն չեն զիջում «Քսանյակի» երկրներին, այլև տարածաշրջանային զգալի ազդեցություն ունեցող տերություններ են, որոնց դիրքորոշումը գլոբալ գործընթացներում շատ կարևոր է:

Այս տերությունների ներառման դեպքում ֆորումը կլիներ ոչ թե «G20», այլ «G25» (Եվրամիությունը կունենար մշտական հյուրի կարգավիճակ), այս ձևաչափը առավել կհամապատասխաներ առկա գլոբալ ու տարածաշրջանային տերությունների ներկայացվածության ձևաչափին:


Ինչպիսին են «Քսանյակի» ու մեր կողմից առաջադրվող ցանկալի անդամ երկրների հիմնական տնտեսական ու հարակից ցուցանիշները:

Երկիր ՀՆԱգնողունակություն (մլրդ դոլար)
Չինաստան  21 140
ԱՄՆ  18 560
Հնդկաստան  8 721
Ճապոնիա  4 932
Գերմանիա  3 979
Ռուսաստան  3 745
Բրազիլիա  3 081
Ինդոնեզիա  3 028
Մեծ Բրիտանիա  2 788
Ֆրանսիա  2 699
Մեքսիկա  2 307
Իտալիա  2 221
Հրվ. Կորեա  1 929
Սաուդ. Արաբիա  1 731
Իսպանիա  1 690
Կանադա  1 674
Թուրքիա  1 670
Իրան  1 459
Ավստրալիա  1 189
Եգիպտոս  1 105
Նիգերիա  1 089
Լեհաստան  1 052
Պակիստան 988
Արգենտինա 879
Հրվ. Աֆրիկա 739

Երկիր ՀՆԱ՝ անվանական (մլրդ դոլար)
ԱՄՆ  18 560
Չինաստան  10 730
Ճապոնիա  4 730
Գերմանիա  3 495
Մեծ Բրիտանիա  2 650
Ֆրանսիա  2 488
Հնդկաստան  2 251
Իտալիա  1 852
Բրազիլիա  1 770
Կանադա  1 532
Հրվ. Կորեա  1 411
Ռուսաստան  1 268
Ավստրալիա  1 257
Իսպանիա  1 252
Մեքսիկա  1 064
Ինդոնեզիա  941
Թուրքիա  857
Սաուդ. Արաբիա  638
Արգենտինա  542
Լեհաստան  467
Նիգերիա  415
Իրան  412
Եգիպտոս  343
Պակիստան  298
Հրվ. Աֆրիկա  280

Երկիր Առևտրաշրջանառություն (մլրդ դոլար) Արտահանում (մլրդ դոլար) Ներմուծում (մլրդ դոլար)
Չինաստան  3 685 2 098  1 587
ԱՄՆ  3 676 1 471  2 205
Գերմանիա  2 271 1 283 988
Ճապոնիա  1 271  641 630
Ֆրանսիա  1 050  489 561
Մեծ Բրիտանիա  994  412 582
Հրվ. Կորեա  914  509 405
Կանադա  809  390 419
Իտալիա  808  436 372
Մեքսիկա  761  374 387
Հնդկաստան  643  262 381
Իսպանիա  554  266 288
Ռուսաստան  424  259 165
Ավստրալիա  387  184 203
Լեհաստան  378  188 190
Սաուդ. Արաբիա  363  205 158
Թուրքիա  348  150 198
Բրազիլիա  324  190 134
Ինդոնեզիա  259  137 122
Հրվ. Աֆրիկա  168  83  85
Իրան  150  88  62
Արգենտինա  115  58  57
Նիգերիա  69  33  36
Եգիպտոս  65  15  50
Պակիստան  59  21  38

Երկիր Ոսկու և արտարժույթի պահուստներ (մլրդ դոլար)
Չինաստան 3 010
Ճապոնիա 1 233
Սաուդ. Արաբիա 554
Բրազիլիա 373
Հրվ. Կորեա 372
Ռուսաստան 366
Հնդկաստան 359
Մեքսիկա 176
Գերմանիա 174
Ֆրանսիա 154
Իրան 136
Իտալիա 131
Մեծ Բրիտանիա 130
ԱՄՆ 118
Թուրքիա 115
Ինդոնեզիա 106
Լեհաստան 90
Կանադա 83
Ավստրալիա 54
Իսպանիա 54
Հրվ. Աֆրիկա 45
Արգենտինա 32
Նիգերիա 23
Պակիստան 21
Եգիպտոս 15

Երկիր Տարածքը (հազար քկմ)
Ռուսաստան  17 098
Կանադա 9 985
ԱՄՆ  9 826
Չինաստան  9 597
Բրազիլիա  8 515
Ավստրալիա 7 741
Հնդկաստան  3 287
Արգենտինա  2 780
Սաուդ. Արաբիա  2 150
Մեքսիկա  1 964
Ինդոնեզիա  1 905
Իրան 1648
Հրվ. Աֆրիկա 1 219
Եգիպտոս 1001
Նիգերիա 924
Պակիստան 796
Թուրքիա 784
Ֆրանսիա 644
Իսպանիա 505
Ճապոնիա  378
Գերմանիա  357
Մեծ Բրիտանիա 344
Լեհաստան 313
Իտալիա 301
Հրվ. Կորեա 100

Երկիր Բնակչությունը (մլն մարդ)
Չինաստան 1 374
Հնդկաստան 1 267
ԱՄՆ 324
Ինդոնեզիա 258
Բրազիլիա 206
Պակիստան 202
Նիգերիա 186
Ռուսաստան 142
Ճապոնիա 127
Մեքսիկա 123
Եգիպտոս 95
Իրան 83
Գերմանիա 81
Թուրքիա 80
Ֆրանսիա 67
Մեծ Բրիտանիա 64
Իտալիա 62
Հրվ. Աֆրիկա 54
Հրվ. Կորեա 51
Իսպանիա 49
Արգենտինա 44
Լեհաստան 39
Կանադա 35
Սաուդ. Արաբիա 28
Ավստրալիա 23

Երկիր Ակտիվ զինուժ (հզր մարդ)
ԱՄՆ 2 260
Չինաստան 1 374
Հնդկաստան 1 363
Ռուսաստան  799
Պակիստան  637
Հրվ. Կորեա  628
Իրան  534
Եգիպտոս  454
Ինդոնեզիա  436
Թուրքիա  383
Բրազիլիա  335
Մեքսիկա  274
Ճապոնիա  249
Իտալիա  248
Սաուդ. Արաբիա  231
Ֆրանսիա  204
Գերմանիա  180
Մեծ Բրիտանիա  151
Իսպանիա  124
Նիգերիա  124
Լեհաստան  110
Կանադա  79
Հրվ. Աֆրիկա  78
Արգենտինա  75
Ավստրալիա  60

2017 թվականին G20-ի գագաթնաժողովը Համբուրգում է՝ հուլիսի 7-8-ը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 74

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter