• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

«Քաղաքականություն» երևույթի էությունը, էվոլյուցիան և ժամանակակից մեկնաբանությունները

Տեսականորեն ու պրակտիկ կիրառության տեսանկյունից քաղաքականություն երևույթի մասին հստակ պատկերացումներն ու դրա ստեղծման առանցքային տարրերի մասին իմացությունը հնարավորություն է տալիս կառավարել տվյալ երևույթը: Անգամ յուրաքանչյուր քաղաքացի քաղաքականության մասին ամբողջական պատկերացումների հիմքով կարող է անձամբ ազդել տվյալ երկրի ու անգամ միջազգային քաղաքականության վրա: Մյուս կողմից անգամ համաշխարհային քաղաքականության երևույթների ընկալումը հնարավոր չէ առանց քաղաքականություն հասակացության համաակողմանի ընկալման: Իսկ քաղաքականություն երևույթի էվոլյուցիայի պարզաբանումը հնարավորություն է բացում նաև ուրվագծել դրա զարգացան հետագա տեսլականը:


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Մարդու պրակտիկ կյանքում նրա գոյատևման ոչ մի պատմական ամուր ձև և միջոց չի  ձևավորվում առանձին անհատների և խմբերի կամային ցանկությամբ: Բոլորը հանդիսանում են ժամանակի մարտահրավերների իրավիճակների և մարդկային կենսագործունեության պայմանների փոփոխությունների ինքնատիպ պատասխաններ: Այդպես է եղել նաև քաղաքականություն հետ, որը ձևավորվել է հասարակության զարգացման մի շարք տենդենցների հատման արդյունքում, որոնք ապահովում էին մարդկային շահերի բավարարումը և  հասունացած խնդիրների լուծումը:

Ողջ սոցիալական կյանքը հանդիսանում է մարդկանց և նրանց միավորումների մշտական փոխգործակցության գործընթաց, որոնք հետապնդում են իրենց շահերը և նպատակները, ուստի անխուսափելիորեն մրցակցում են միմյանց հետ:

Մարդկության զարգացման  սկզբնական շրջանում այս մրցակցությունը պահպանվում էր հիմնականում հասարարակական ինքնակարգավորման մեխանիզմներով:  Որպես դրանց առաջնային տարրեր կարգուկանոնի պահպանման և մարդու համար կենսական ռեսուրսների բաշխման համար հանդես եկան սովորույթները, ավանդույթները, բարքերը, կրոնական դոգմաները և համատեղ կյանքի այլ պարզ նորմեր և միջոցներ:  Սոցիալական փոխհարաբերությունների բարդացման և առավել լարվածականության (ինտենսիվացման), դեմոգրաֆիական, տարածքային, կրոնական և այլ ձևերով բնակչության տարբերակվածության բարձրացման արդյունքում այս մեխանիզմերը ի զորու չեղան կարգավորելու համատեղ կյանքը և ապահովելու շատերի  խմբային պահանջմունքների բավարարումը[1]:

Դրանից բացի ժամանակի ընթացքում խմբային շահերի հետ մեկտեղ առաջացան անհամատեղելի շահերի շրջանակ, որոնց ի կատար ածումը (իրականացումը) սպառնում էր սոցիալական լարվածության շեշտակի աճմանը և մարդկային համագործակցության հակաինտենսիվացմանը: Այսպես առաջացավ  հզոր հասարակական պահանջարկ նոր, ավելի արդյունավետ միջոցների, որ կկարգավորեր շատ առումներով փոփոխված մարդկային փոխհարաբերությունները:

Այս  պահանջարկը իրականցավում էր պետության` որպես հատուկ հասարակական ինստիտուտի առաջացմանը զուգընթաց, որը ի զորու էր ստեղծել սոցիալական վարքի համապարտադիր ձևեր ողջ բնակչության համար: Հասարակական իշխանության հակադիր ուժը` խմբային շահերի իրականացման նոր մեխանիզմները, հասարակությունը դուրս բերեց սոցիալական կապերի և հարաբերությունների իրականացման որակական այլ մակարդակ, յուրաքանչյուր մասնակից անկասկած զգում էր այդ ուժի գերիշխող ազդեցությունը:

Խմբերի սոցիալական շփման կարգավորման համար ձևավորված նոր համակարգերը ցուցաբերեցին մարդկային բնավորությունների, կրոնական սովորույթների և ավանդույթների` որպես սոցիալական կոնֆլիկտների կարգավորման մեխանիզմների լիիրավ անզորությունը: Միայն պետական իշխանությունը հանդես եկավ  որպես մի  ուժ, որը ոչ միայն կարող էր տարբեր խմբերի շահերը իրականացնել, այլև պահպանել սոցիալական կյանքի ամբողջականությունը, պահպանել կարգուկանոնը և ապահովությունը: Այդպիսով պետության գործունեությունն նպատակ ուներ խաղաղեցնելու մրցակացող կողմերին և հնարավորություն ստեղծել ողջ հասարակության գոյապահպանման համար: Պետության ղեկավարման հնարավորությունը և դրա կառուցվածքների ուժի օգտագործումը սեփական շահերի համար տարբեր սոցիալական խմբերի գործունեության ձգողական նպատակ դարձավ:

Քաղաքականությունը հենց առաջացել է նման խմբերի շահերի իրականացման անհրաժեշտությամբ, որոնք առնչվում էին նրանց հասարակական դիրքի հետ և չէին բավարարվում առանց հասարակական իշխանության  ինստիտուտների միջամտության, որը ենթադրում էր հարկադրանքի միջոցների օգտագործում: Այդպիսով քաղաքականությունը սկսեց կարգավորել ոչ միայն խմբային շահերը, այլ նրանք, որոնք առնչվում էին իշխանական նշանակության պահանջմունքներին և ենթադրում էին «3-րդ» ուժի` ի դեմս պետության  մուտքը կոնֆլիկտի մեջ:

Այսպիսի մրցակցության տարերային բնույթից ելնելով` Կ. Մանգեյմը քաղաքականությունը անվանեց «ինքնուրույն (անկախ)» մեծություն, այսինքն մի երևույթ, որը ի վիճակի չէ առաջանալ արհեստական վերակառուցման արդյունքում:

Պարզ է, որ մարդուն քաղաքական կյանքի սահմանը մտնել սպիտող շահերը հիմնականում ունեն ոչ թե անհատական, այլ վերանձնային, խմբային բնույթ: Դրանք որոշակի նշանակություն են ստանում մարդու` որպես կոնկրետ դասակարգի, ազգի,  բնակչության, այս կամ այն մասի ներկայացուցչի համար: Ուստի քաղաքական կյանքի ազդակները բխում են այնտեղից, ուր տարբեր խմբավորումներ ձգտում են իրականացնել իրենց նպատակները, ազդում են այլ շերտերի (խմբերի) նպատակների, կարգավիճակների, շահերի, դիրքի վրա` պետությանը ներգրավելով որպես այդ խնդիրների լուծման միջնորդ:

Նշվածից ելնելով` քաղաքականությունը կարելի է սահմանել որպես խմբերի նպատակային փոխգործակցության  արդյունքում ձևավորված հարաբերությունների ամբողջություն, կապված  իրենց հասարակական նշանակության շահերի իրականացման նպատակով պետական իշխանության ձեռքբերման, պահպանման և օգտագործման  հետ:

Այս իմաստով քաղաքականությունը ընկալվում է որպես միմյանց հետ մրցակցող և կառավարության (ղեկավարության) տարբեր ուղղվածություն ունեցող խմբերի գործողություների բախում, որը (կառավարությունը) իր հերթին հանդիսանում է մի խումբ, ուստի ոչ միայն ընդհանուր սոցիալական, այլև իր սեփական շահերն է պաշտպանում:

Որպես սոցիալական հարաբերությունների կարգավորման գլոբալ մեխանիզմ` քաղաքականությունը հենց միջոց է միջխմբային կոնֆլիկտների ռացիոնալացման և միջխմբային երկխողության ինստիտուցինալացման համար, իշխանության համար մրցակցության գործընթացին հիմնականում քաղաքակիրթ և խաղաղ ձևի հատկացում է:  Դրա հետ մեկտեղ քաղաքական փոխահարաբերության կառուցվածքը հնարավորություն չի տալիս ինչ-որ մի կողմի սեփական նպատակներին հասնել` անտեսելով մրցակիցների առկայությունը և հակադարձ քայլերը: Այլապես քաղաքականությունը կարտահայտվեր իշխանության մոնոպոլացման (մենաշնորհի) մեջ, որը իշխանության համար քաղաքական «խաղը» կվերափոխեր ադմինիտրատիվ հարկադրանքի (թելադրանքի) ձևի:

Պետությունը իր ձևավորման սկզբնական շրջանից ծառայում էր որպես մի ուժի կենտրոն, որը կարող է հարկադրանքի մեթոդներով իրականացնել ռեսուրսների, կարգավիճակների և արժեքների հարկավոր բաշխում: Հենց դրա համար անգամ այնտեղ, ուր միմյանց հետ մրցակցում են կուսակցությունները և քաղաքականության այլ մասնակիցներ, պայքարը ներքուստ հղված է այս ինստիտուի այս կամ այն մասին տիրելուն: Ճիշտ է միջազգային քաղաքականության ոլորտում գոյություն չունի ինչ-որ մեկ (միասնական) պետություն, բայց և այնտեղ քաղաքական հարբերությունները ձևավորվում են այն կենտրոնի և ուժի աղբյուրի վիճարկման իրավունքի համար, որոնք դե ֆակտո ժամանակավոր ունեն նման իրական հնարավորություններ և լիազորություններ (օրինակ` ՄԱԿ-ը, որը միջազգային իրավունքի գործունեության գրավականն է կամ էլ ՆԱՏՕ-ն, որն ունի այնպիսի ուժային ռեսուրսներր, որ կարող է այս կամ այն պահին հանդես գալ համաշխարհային հանրության անունից):

Իր բնույթով քաղաքական կարգավորումը պետության կողմից կարգավորման հարկադրական միջոցների օգտագործումն է, որպես թե կողմերի ձեռքում եղած ռեսուրսների «վերադասություն»: Օրինակ` անկախ նյութական ռեսուրսների օգտագործման տնտեսական հիմնավորվածությունից, պետությունը կարող է դրանք վերաբշխել  ի օգուտ հասարակության առավել կարիքավոր անձանց կամ   քաղաքական նպատակաուղղվածությամբ կանխարգելել վնասաբեր գործողությունները, ստեղծել և մեծացնել շուկայական կապերը և այլն: Այս տեսանկյունից քաղաքականությունը հանդիսանում է կոնֆլիկտի պարզեցման միջոց, երբ նրա ողջը տարաձև պարունակությունը բերվում է պետական կամքի ընդհանուր հայտարարի: Դրա հետ մեկտեղ այն առաջանում է, երբ պետության գործունեությունը դառնում է տարբեր խմբերի հետաքրքությունների օբյեկտ, հասարակության ակտիվ մասի ընդհանուր գործ[2]:


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Առօրյա կյանքում քաղաքականություն ասելով հասկանում ենք ցանկացած ամուր նպատակամղված գործունեություն այլ մարդկանց հանդեպ` պետության ղեկավարի գործունեությունից մինչև խելացի կնոջ և ամուսնու հարաբերություններում: Քաղաքականության տակ հասկանում են նաև հնարավորինին հասնելու արվեստ, իսկ երբեմն  բնութագրում են որպես «կեղտոտ գործ»: Այս տարբերակվածությունը պայմանավորված է երևույթի  բարդությամբ, բազմամակարդակությամբ, հարստությամբ[3]:

ԽՍՀՄ փլուզումից հետո պոստխորհրդային տարածաշրջանի երկրներում, ուր հասարակական կարծիքը հատկապես ճգնաժամային իրավիճակներից արմատապես փոխվեց, քաղաքականության և քաղաքական գործիչների նկատմամբ հուսախաբություն առաջացավ, այն դեպքում, երբ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբներին ազգաբնակչության զգալի մասը ակտիվորեն քաղաքականացվում էր: Բանկչությանը առավել հուզում էր նյութական խնդիրները, տնտեսական փոփոխությունները, ուստի քաղաքական դաշտ մտավ երբևէ այնտեղ ոտք չդրած 10-յակ և 100-ավոր անձիք: Քաղաքականության մեջ մասնակցության հնարավորությունը աստիճանաբար «հոմո սովետիկուսին» վերափոխեցին  «հոմո պոլիտիկուսի»: Այժմ ևս կարևորություն է ստանում այն հարցը, թե ինչ է քաղաքականությունը`արվե՞ստ, թե՞ խարդավանք, էլիտայի քաղցր գաղտնի՞ք, թե՞ զանգվածներին հիմարեցնելու խաղ:  Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է քաղաքականությունը դիտարկել որպես հասարակական կյանքի ոլորտ, որպես մարդկային գործունեություն և սոցիալական հարաբերությունների ձև:

Հարկ է հասկանալ, թե ինչ ասել է «քաղաքականություն» առավել լայն նշանակությամբ, այսինքն որպես մարդու և հասարակության կյանքի հիմնավորված, ինքնուրույն ոլորտ, որն է նրա բնույթը, առանձնահատկությունները և ինչով է տարբերվում այլ ոլորտներից (տնտեսական, հոգևոր և այլն): Այս հարցերը քաղաքականության պես հին են. դրանց մեկնաբանման հարյուրավոր տարբարակներ են ստեղծվել: Ցանկացած քաղաքագետ կամ քաղաքական մտածող հանգում է այս հարցին: Յուրաքանչյուրը պատասխանում է այս հարցերին իր փիլիսոփայական-սոցիոլոգիական աշխարհայացքով` քաղաքական դիսկուրսի մեթոդաբանական հիմքով, և մյուս կողից`իր արժեքային կողմնորոշումից, աշխարհայացքային դիրքից, քաղաքական սուբստանցիայի բնության գնահատման ակսիոլոգիական չափանիշից և քաղաքական ծրագրերի դոկտրինայից, որոնք իրենց բնույթով ծառայում են որպես «կորդինատային համակարգ»:

Քաղաքականության հարցի պարզաբանմանն է անդրադարձել Մ. Վեբերը «Քաղաքականությունը որպես կոչում և մասնագիտություն» դասախոսության ժամանակ (1918թ. Ազատ ուսանողական միության լսարանի առջև): Այն հարցին, թե ինչ է քաղաքականությունը, Վեբերը նշում է իմաստների պլյուրալիզմը: Այն ունի շատ լայն իմաստ և ընդգրկում է ինքնուրույն ղեկավարման գործունեության բոլոր կողմերը: Խոսում է բանկերի արժեդրամային քաղաքականության մասին, Կայսերական բանկի դիսկոնտային քաղաքականության մասին, գործադուլների ժամանակ արհմիությունների քաղաքականության մասին, քաղաքային և գյուղական համայնքների դպրոցական քաղաքականության մասին, կորպորացիայի ղեկավարման քաղաքականության մասին, անգամ ամուսնուն ղեկավարելու իմաստուն կնոջ քաղաքականության մասին[4]: Սակայն հարկավոր է այս լայն ընկալումը լրացնել «քաղաքականություն» կատեգորիայի խիստ նշանակությունը որպես պետության ղեկավարում կամ պետական կառավարման  ազդեցության իրականացում:

Քաղաքականություն տերմինի բազմիմաստությունը պահպանվում է նաև այժմ[5]: Հայերենում «քաղաքականություն» բառը համապատասխանեցվում է քաղաքական կյանքի մի շարք ասպեկտների և սահմանների հետ:

Իսկ օրինակ անգլերենում կա 3 տերմին:

Առաջին` այն հենց բուն քաղաքական ոլորտն է (politics), երկրորդ` քաղաքական կարգը (polity), որը շատ մոտ է քաղաքական համակարգ հասկացությանը, նրա ինստիտուցիոնալ կառուցվածքին և երրորդ` (policy), նշանակում է քաղաքական կուրս, իր բնույթով մշակված գիտակցված քաղաքական գիծ կամ ռազմավարություն է:

Հայերենում գործածվում են այնպիսի արտահայտություններ, ինչպես «տնտեսական և սոցիալական քաղաքականություն», «կանացի կամ երիտասարդական քաղաքականություն», «պետական կամ կուսակցական քաղաքականություն», որը  երբեմն հնարավորություն է տալիս  քաղաքականության ասպեկտների, նրա օբյեկտների և սուբյեկտների  առավել իրական և իմաստային վերլուծության համար:

Էական է նաև որ հազարամյակների ընթացքում փոփոխվում է հենց բուն  քաղաքական կյանքը և քաղաքական ոլորտի սահմանները, նաև էվոլիուցիայի են ենթարկվում քաղաքականության մասին պատկերացումները, ժամանակի ընթացքում քաղաքականության մեկնաբանման դաշտը և հայեցակարգերը  ընդլայնվում են:


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԷՎՈԼԻՈՒՑԻԱՆ.

«Քաղաքականություն»  — «պոլիտիկա» բառը ծագել է «պոլիս» բառից, որը նշանակում է «քաղաք-պետություն», կամ «քաղաք, իր շրջակա գյուղերով, դաշտերով, այգիներով և ընդհանրապես տարածքներով, որոնք ապահովում են նրա արտադրական, առևտրական, հաղորդակցական և այլ պահանջմոնքները»:  Պոլսում ենթադրվում էր հարցերի լուծման կոլեկտիվ ճանապարհը, եթե ինչ-որ մեկը փորձեր  իրեն իրավունք վերապահել միայնակ տնօրինելու պոլսի գործերը, նրան կոչում  էին «տիրան» (այս բառը հունական ծագում չունի , հույնները այն կապում էին տիրենացիների հետ, նախահունական ժողովուրդ, և այն նշանակում էր  «տիրակալ»):

«Պոլիտիկա» տերմինը առաջացել է Եվրոպայում 1256-ին, երբ Վիլհելմ Մերբեկսկին, թարգմանելով արիստոտելյան «Քաղաքականությունը» հունարենից լատիներեն, թարգմանեց «politike koinonia» հասկացությունը (քաղաքական ընդհանրություն) որպես communication politica (քաղաքական համագործակցություն)[6]:

Քաղաքականության մասին մտահանգումները ընդհանրապես սկսվում են սուվերենության և կախվածության, պետության և մարդու միջև հարաբերությունների պարզաբանմամբ: Սրանց մասին կարելի է տեսնել դեռևս Հին Հնդկաստանի և Չինաստանի[7]  հասարակական մտքի մեջ, բայց շատ քաղաքագետների համար քաղաքական  ուսմունքների պատմությունը սկսվում է Հին Հունաստանից, որը անձնավորված է Պլատոնի և Արիստոտելի քաղաքական փիլիսոփայության մեջ:

Հենց քաղաքականություն տերմինը ծագել է Հունաստանից, որը տառացիորեն նշանակում է  «Այն, ինչ կապված է պետության հետ»:

Քաղաքականությունը որպես պետության գործունեություն. Պլատոնի և Արիստոտելի պատկերացումները քաղաքականության մասին բացում են առաջին փուլը, պայամանականորեն ասված պետականակենտրոն, քաղաքականության պատկերացումների երկարատև էվոլիուցիայի մասին:

Արիստոտելը հստակ նշում է, որ քաղաքականությանը դա նախևառաջ պետությունն է, իսկ քաղաքականության ոլորտը հենց պետական հարաբերությունների ոլորտն է («պետական հարաբերություններ (շփում)»,  «քաղաքական մարդկանց» միջև շփում է հասարակական գործերի վարման համար) և պետական կառավարումը:

Հույների աշխարհայացքը մեծապես կապված էին հենց քաղաքական ոլորտի զարգացած չլինելու հետ, որում բնական է այսօրվա բարդ կառուցվածքը չկար:

Քաղաքական մոդելի ձևավորման իրական հիմք էին հանդիսանում պոլիսները, որում պետության և հասարակության ֆունկցիաների և տարրերի պարզ սահմանազատում չկար: Յուրաքանչյուր քաղաքացի հանդես էր գալիս մի կողմից որպես անհատ, որը մտնում էր պետական համայքի մեջ (ուստի քաղաքականությանը տրվում էր անտրոպոմորֆ որակներ, քանզի հանդիսանում էր մարդու հարաբերությունները  աշխարհի և այլ մարդկանց նկատմամբ), և մյուս կողմից որպես պետական – հանրային կյանքին մասնակից, որոշումների ընդունման և ղեկավարման գործընթացի վրա ազդող, երբեմն էլ որոշող գործոն:

Քաղաքականության մասին չտարբերակված պատկերացումները (որը առասպելաբանական, թեոլոգիական, տնտեսական, էթնիկական և քաղաքական գաղափարների  խառնուրդ էր) որպես պետական կյանք կամ պետական միջնորդությամբ մարդկանց միջև շփման կյանք (որի ուժով դառնում էին «քաղաքական մարդիկ») գերիշխող էին երկու հազարամյակ` Պլատոնի «Պետությունից» և Արիստոտելի «Քաղաքականությունից» սկսած մինչև Մաքիավելու  «Իշխանը» և Հոբբսի «Լևիոթանը»:

Թեպետ այս ժամանակահատվածում պետության և պետական կյանքի ծագման և բնույթի, պետական կառավարման և պետական շփման (ներպետական հարաբերություններ) բնույթի գործոնների աստիճանական առնչվելը սոցիալական խնդիրներին, մարդկանց, հասարակական խմբերի հետ կապվածությանը, միևնույն է քաղաքական կյանքը նախևառաջ քաղաքացիների և հպատակների պետական ղեկավարման ոլորտն էր:

Քաղաքականությունը որպես քաղաքացիական հասարակության  փոխհարաբերություն. Էվոլիուցայի հաջորդ շրջանում (սոցիոկենտրոն) քաղաքականության մասին պատկերացումները կապված են ներպետական հարաբերությունների և ինստիտուտների  ուշադրության կենտրոնի միախառնման հետ պետության և քաղաքացիական հասարակության հարաբերությունների վերլուծությունից:

17-ից 19-րդ դարերի ընթացքում Բ. Սպինոզայի և Ջ. Լոկի հայացքներից մինչև Հեգելի և Մարքսի հայացքները, պետության և քաղաքացիական հասարակության փոխադարձ  ազդեցությունը տարբեր ձևերով գտնվում էր քաղաքականության դաշտի կենտրոնում:

Ջ. Լոկը պետությունը դիտում է ոչ որպես ինչ-որ կառույց կամ իշխելու ձև, այլ մարդկանց «անկախ համագործակցություն», հասարակական կարգի և մասնավոր սեփականության պահպանման համար: Լոկը օգտագործում էր «քաղաքական  հասարակություն»  տերմինը, որը առավել ընդգրկուն է, քան պետությունը, այն իր մեջ ներառում է կամավոր միավորումների բոլոր տարատեսակները և մարդկանց` իրենց ղեկավարման միջոցների և ձևերի ընտրության համաձայնեցումը, օրինակ ամերիկյան հնդկացիների ցեղերը, որոնք չունեն թագավորներ, սակայն անհրաժեշտության դեպքում  ընտրում են սեփական ցանկությամբ իրենց համար ղեկավարներ[8]:

Արդեն 18-րդ դարում քաղաքականության դետերմինացման ոչ պետական, տնտեսական, սոցիալական գործոններից բացի, Մոնտեսքիոն իր «Օրենքների ոգին» գրքում շրջանառության մեջ է դնում քաղաքականության ոչ սոցիալական պայմանները` դրանով իսկ լայնացնելով քաղաքականության  դուրսբերման և ընկալման ոլորտը  (աշխարհագրական, կլիմայական, դեմոգրաֆիական և այլն):

Քաղաքական ռեժիմների և ձևերի բնույթը  նրա մոտ կապված էր տարածքի մեծությունից: Հանրապետությանը հարկավոր է փոքր տարածություն, այլապես չի  պահպանվի, միապետությանը` միջին չափի, իսկ բռնապետականին` մեծ:

Ըստ Ռ.Արոնի քաղաքականության բնույթի Մոնտեսքիոյի  վերլուծությունը դուրս է գալիս ինստիտուցիոնալ շրջանակներից, այդ իմաստով ձեռք է բերում սոցիոլոգիական բնույթ, քանի որ քաղաքական ոլորտը նրա մոտ ենթարկվում է ֆիզիակական, սոցաիալական և բարոյական կարգի օրենքներին[9]:

 18-19-րդ դդ. քաղաքականության սուբյեկտների և սահմանների մասին պատկերացումները բավական փոփոխվում են: Մինչ այդ որպես գործող անձիք հանդես էին գալիս  անհատները (անգամ երբ Մաքիավելին նշում է ֆլորենցիական հասարակության տարբեր շերտերի մասին, նշում է, որ դա ընդամենը իշխանի համար որոշակի ֆոն , ցատկահարթակ է), ապա Անգլիական հեղափոխությունից  (17-րդ դ.) և Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունից հետո (18-րդ դ.) Ժ. Ռուսոյի և այլ մտածողների ազդեցության տակ քաղաքական ոլորտի վերլուծության մեջ են ներգրավվում աղքատ դասերը, ժողովուրդների լայն զանգվածները: Ռեֆորմացիայի ժամանակաշրջանի ֆրանսիացի պատմիչներ Օ. Տերրին, Ֆ. Գիզոն, Ժ. Միշլեն և այլք առաջնապես քաղաքականությունը դիտարկում են որպես դասային պայքար, այսինքն նախևառաջ մարդկանց մեծ խմբերի և վերջին հաշվով «հասարակ Ժակի» (Jacque le Bonne Hommе), որը հասարակ մարդու ընդհանրական պատկերն է,  գործունեության ոլորտ:

18-րդ դարի վերջում և 19-րդ դ. սկզբում  Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում  ձևավորվում են առաջին արհմիությունները, քաղաքական կուսակցությունները, ընտրական և կուսակցական համակարգերը,  որոնք ևս  ընդլայնում են քաղաքական ընկալման ոչ պետական ոլորտը: Այս ամենը հիմք հանդիսացան  քաղաքականության մասին ներկայիս պատկերացումների ձևավորման համար և նախևառաջ «դասակարգերի պայքարի» և «քաղաքական վերնաշենքի»   մարքսիստական տեսության, որը  նոր փուլ բացեց քաղաքական ոլորտի պատկերացումների մասին (սոցիոկենտրոն):


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականության մարքսիստական տեսությունը (հատկապես իր արևելյան տարբերակով) 19-րդ դարի կեսերին է ձևավորվել, որը ինչ-որ կամրջի  դեր էր կատարում  անցյալի դասական հայեցակարգերի և ժամանակակից մեկնաբանությունների միջև: Դասական մարքսիզմի մեջ քաղաքական ոլորտի կոնցեպցիան («քաղաքական վերնաշենքի») մի քանի հիմքերից է բխում:

Առաջին` «տնտեսական ռեդուկցիայի» գաղափարից,  այսինքն քաղաքականության գործառնության հիմնային մեխանիզմների կապվածությունը նրա  տնտեսական պատճառականության հետ: Կ. Մարքսը նշում է, որ քաղաքականությունն տնտեսական պոտենցիալի արտահայտությունն է (Politik als ekonomische Potenz), քանի որ հասարակական ֆորմացիաների կառուցվածքում «նյութական կյանքի արտադրության միջոցները որոշում են կյանքի սոցիալական, քաղաքական և հոգևոր միջոցները ընդհանրապես»[10]: Կարևորվում է նաև «քաղաքական վերնաշենքի» դերը (առավել անդրադառնում է Էնգելսը 1890-ականների իր նամակներում):

Երկրորդ` քաղաքականությունը դասաակարգերի պայքար է (Politik аls Klassenkampf). քաղաքականությանը տրված է  դասակարգերի միջև, որոնք ունեն ներհակ տնտեսական շահեր, անտագոնիական հակասությունների կարգավորումը, որը արտահայտվում է դասակարգերի պայքարի և սոցիալական հեղափոխությունների միջոցով: Ցանկացած քաղաքական գործողության հիմքում ընկած են այս կամ այն դասի այս կամ այն շահերը: Այստեղից էլ ծագում են  քաղաքական համակարգի բոլոր հնարավոր սահմանումները և տիպավորումը, ինչպես օրինակ` «պետությունը բուրժուազիայի մասնաբաժնի օգտագործման կոմիտե է», «Կոմունիստական կուսակցությունը աշխատավոր դասակարգի ավանգարդ է» և այլն:

Երրորդ` կազմակերպված բռնության և անտագոնիական հասարակության պայմաններում ցանկացած  պետական իշխանության և քաղաքականության դասակարգային գերիշխման  ուսուցումն է, ԽՍՀՄ-ում այդպիսի մոտեցումը մինչև վերջերս գրեթե միակն էին:[11]

Սակայն մարքսիզմի մեջ ուշադրություն չի հատկացվում  քաղաքական գործունեության և ակտիվության ավելի նուրբ մեխանիզմների վրա, որը ներառում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային, իրավական և անգամ դեմոգրաֆիական և կենսաբանական գործոնները: Միայն տնտեսական հիմքերից ելնելով` հնարավոր չէ բացատրել քաղաքական կյանքում այս կամ այն ինստիտուտի կոնսերվացումը, օրինակ` սահմանադրական միապետությունների գործառնումը նման զարգացած երկներում, ինչպես Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Բելգիան կամ Ճապոնիան:

Դրա հետ մեկտեղ քաղաքական վարքի գործակալները (անհատներ և խմբերը) առաջնորդվում են  բնավ ոչ տնտեսական շահերից միայն ելնելով: Օրինակ երբ ընտրողները ձայն են տալիս ազգային գաղափարներ արտահայտող թեկնածուների օգտին, կամ այնտեղ, ուր սոցիո-մշակութային, գաղափարական և  քաղաքական- հոգեբանական բաղադրիչները մաքուր նյութական դրդապատճառներից առավել են կարևորվում:

Անկասկած տնտեսությունը շատ մեծ ազդեցություն ունենում է քաղաքականության վրա, այն տնտեսական գործոնների գործողություններին չի հանգում, քանի որ ունի իր սեփական օրգանական համակարգը, որը ունի գործառնման և զարգացման իր հատուկ օրենքները:

Քաղաքականությունը որպես դասակարգերի պայքար դիտարկումը ազդել է ավստրիացի գիտնականներ Լ. Գումպլովիչի և Գ. Ռատցենխոֆերի ռասայական պայքարի տեսության առաջացման համար (Rassenkampf), ինչպես նաև քաղաքական ոլորտի բազմաթիվ կոնֆլիկտաբանական կոնցեպցիաների առաջացման համար (Կ. Շմիտ, Ռ. Դարենդորֆ, Լ. Կոզեր և այլք):

Շմիտը քաղաքականությունը որակում էր որպես «թշնամի – բարեկամ» սոցիալական հարաբերությունների հատուկ տիպ,  «ուղղահայաց առանցք», որը անցնում է ողջ հասաարակական կառուցվածքի միջով այլ խոսքերով մարդկանց միավորող և բաժանող հատուկ ձև: Շմիտը գրում է. «Քաղաքականը կարող է իր ուժը քաղել մարդկային կյանքի տարբեր ոլորտներից` կրոնական, տնտեսական, բարոյական և այլ հակադրություններից, քաղաքականը չի նշանակում ոչ մի ինքնուրույն առարկայի ոլորտ, բայց միայն ինտենսիվության աստիճան, մարդկանց ասոցիացիա կամ հակաասոցիացիա, կրոնական, ազգային (էթնիկական և մշակութային առումով), սեփականատիրական կամ այլ բնույթի  դրդապատճառներ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում դրան իրենց հետ բխեցնում են տարբեր միավորումներ և անջատումներ:[12]

Առավել մեծ ներդրում ունի Մ. Վեբերը քաղաքականության`որպես մարդու և հասարակության գործունեության ոլորտի ընկալման գործում:  Ըստ նրա  քաղաքականությանը իշխանության համար հասարակական հարաբերությունների ոլորտ է, «Իշխանությանը մասնակցելու կամ նրա բաշխման վրա ազդեցություն ունենալու ձգտում, լինի այն պետությունների, թե  ներպետական խմբավորումների միջև «:[13]

Վեբերի տեսության մեջ նշվում է, որ քաղաքականությունը մարդկային գործունեության հատուկ  ձև է  (ինչպես տնտեսությունը, որը կապված է սեփականատիրական գործունեության հետ), որը իրենից ներկայացնում է մի կողմից լեգիտիմ գերիշխանության կազմակերպություն, ապարատ (Herrschaftsbetrieb), իսկ մյուս կողմից հատուկ պրոֆեսիոնալ գործունեություն (Politik als Beruf), որը թափանցում է ողջ հասարակական կյանքի մեջ: Բոլորը մարդիկ և հասարակությունները այս ընդհանուր սոցիալական կազմակերպության մեջ ըստ իրենց դերերի բաժանվում են.

  1. Իրավիճակային քաղաքական գործիչների (օրինակ` մենք բոլորս, որպես շարքային ընտրողներ մասնակցում ենք նրանում)
  2. Համատեղմամբ քաղաքական գործիչներ (կուսակցական ակտիվիստներ, որոնց համար քաղաքականությունը գլխավոր գործունեության ոլորտ չէ)
  3. Արհեստավարժ քաղաքական գործիչներ (պետական գործիչներ և պաշտոնյաներ, ազատված կուսակցական գործառնողներ և այլք):

Այսինքն ըստ Վեբերի քաղաքականությունը գործառնում է միայն պետական —  ադմինիստրատիվ ապարատի առաջացմանը զուգընթաց որպես ողջ հասարակության  «քաղաքական ձեռնարկման շտաբ», ինչպես նաև առանձնացված կառավարական գործունեությունից մարդկանց հատուկ մասնագիտություն, կախված իշխանության հսկման և բաշխման հետ:

Վեբերյան մոտեցումները ազդել են քաղաքականության մեկնաբանման ժամանակակից կառուցվածքային-գործառնական  մեկնաբանությունների վրա, մասնավորապես Տ. Պարսոնսի համակարգային կոնցեպցիայի վրա: Պարսոնսը հասարակությունը դիտարկում է որպես գլոբալ համակարգ, բոլոր մարդկանց սոցիալական գործողությունների ամբողջություն, որի տարրերը ունեն հատուկ գործողություններ և իրավիճակներ:

  1. Տնտեսությունը – արտաքին միջավայրին ադապտացումը,
  2. Քաղաքականությունը – նպատակներին հասնելը,
  3. Իրավունքը – ինտեգրացումը,
  4. Մշակույթը – կարծրատիպերի և օրինակների «գաղտնի» աջակցում, պահպանումը:

Այդպիսով քաղաքական ենթահամակարգը, ի շնորհիվ իշխանության վրա իր հիմնավորվածությանը, կապված է մարդկանց կազմակերպման ապահովման ունակության հետ` ընդհանուր նպատակներին հասնելու նպատակով արդյունավետ կոլեկտիվ գործողությունների համար: Պարսոնսի համար իշխանությունը քաղաքականության մեջ նույնպիսի փոխանակման միջոց և մոբիլիզացնող ազդակ է, ինչպես փողը տնտեսության մեջ:

Քաղաքականությունը իր մեջ ներառում է մի կողմից սոցիալական մեխանիզմներ, որոնք կազմված են.

  1. կոլեկտիվ նպատակների սահմանումից
  2. որոշումների ընդունումից
  3. նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացումից:

Մյուս կողմից ապահովում է նրա ինստիտուցիոնալ կառուցվածքը, որը բաժանվում է  3 մասի.

  1. լիդերության ինստիտուտներ
  2. իշխանության օրգաններ
  3. կարգավորման նորմեր և կանոններ, որոնք միավորվում են քաղաքական գործողությունների ընդհանուր համակարգի մեջ:

Քաղաքական կյանքը` որպես հասարակության ենթահամակարգ, լիդերների` մարդկանց ազդելու շատ բարդ փոխկապակցվածություն է, որը կազմված է նպատակների սահմանումից, որոշումների ընդունումից և նրանց իրականացումից, եթե հարկ է անգամ պետության ողջ ռեսուրսների մոբիլիզացման միջոցով:[14]

Հասարակական կենսագործունեության քաղաքական ենթահամակարգի պարսոնսյան մեկնաբանության համաձայն «սոցիալական հիերարխիայի մեջ անհատի, խմբի կամ ինստիտուտի տեղը մի կողմից և  նրանց կողմից իրականացվող գործառույթների մյուս կողմից որոշում են նրանց վարքաբանական կառուցվածքները, կողմնորոշումները և նպատակները հասրակության մեջ:  Դերերի և նրանց փոփոխության ուսումնասիրությունը հնարավորություն են տալիս բացահայտելու որոշումների ընդունման գործընթացը, այսինքն հասկանալ իշխանության գործառնման մեխանիզմը հասարակության մեջ»:[15]

Պարսոնսի գաղափարները արդյունքում ընկան քաղաքական կյանքի համակարգային վերլուծության և քաղաքական համակարգի տեսության հիմքում, որոնց սկզբունքները մշակվել են Դ. Իստոնի աշխատանքներում:[16]  Իստոնը ստեղծել է գիտական մի ավանդույթ, որում քաղաքականությունը դիտարկվում է քաղաքական համակարգերի «արտաքին» սոցիալական միջավայրի հետ կապերի և փոխհարաբերությունների համատեքստում:

Ի տարբերություն Պարսոնսի, ով հասարակական ենթահամակարգերին  «դեդուկտիվ» մոտեցում էր ցուցաբերում, բիհեյվիորիզմի դասականները (Չ. Մերյամ, Հ. Լասուել, Ջ. Կետլի և այլք) քաղաքական կյանքին ինդուկտիվ են մոտենում: Ըստ նրանց քաղաքականությունը ձևավորվում է առանձին անհատների քաղաքական գործողությունների և փոխհարաբերությունների ամբողջացումից, այսինքն իբր անհատական քաղաքական վարքի վեկտորների գումարից:

Անհատները միմյանց հետ մտնում են իշխանական հարաբերությունների մեջ, նրանց անհատական կողմնորոշումները ընդհանուր քաղաքական կյանքի ամբողջականությունն են կազմում, որը դրա համար դառնում է «քաղաքական ատոմների»  ընդհանրացված գործողությունները: Այս դեպքում քաղաքականությունը դիտարկվում է, որպես անհատների քաղաքական ակտիվության ամբողջություն, որը ձևավորվում է  առանձին գործողություններից և փոխգործակցությունից  (կամ ամերիկյան քաղաքագետների  տերմինաբանությամբ` «ակցիաների» և  «ինտերակցաիների»), այսինքն հասարակության մակրոքաղաքական կտրվածքը անհատների միկրոքաղաքական կյանքի համագումարն է:

Բիհեյվիորիզմը ձևավորել է քաղաքականության մեկնաբանման  տեսական -մեթոդաբանական ավանդույթների  մի շարք` նրա միկրոսոցիալական մեխանիզմների մակարդակի վրա:

Այս մեթոդաբանական պարադիգմի հիման վրա մշակվել  են քաղաքական շուկայում ռեսուրսների փոխանակման կոնցեպցիան, քաղաքականության խաղային մոդելը, որը հիմնված է խաղի մաթեմատիկական տեսության վրա, և ռացիոնալ ընտրության տեսությունը:

Երեքում էլ քաղաքականությունը դիտարկվում է որպես գործող անձնաց միջև (գործակալներ, սուբյեկտներ) վարքի և հարաբերությունների ամբողջություն, ընդ որում այդ ամբողջականությունը մեկնաբանվում է կամ որպես քաղաքական շուկա (Պ. Բլաու), ուր գնում է ղեկավարվող ռեսուրսների փոխանակում, կամ որպես քաղաքական խաղ (Ս. Բրամս) կամ էլ որպես քաղաքական սուբյեկտների ռացիոնալ ընտրություն (Ֆ. Ֆիորինա):

Այսպես քաղաքական կյանքը անհատական քաղաքական կյանքերի ամբողջություն է, քաղաքականության գործող անձնաց (անհատների և խմբերի) վարքի գործողությունների և ուղղությունների միագումար:

Քաղաքական ոլորտի մեկնաբանման նորագույն տեսակներից է քաղաքականության «կոմունիկատիվ» (հաղորդակցական) կոնցեպցիան, ինչպես նաև դրա այսպես կոչված «պոստմոդերնիստական» ընկալումը:

Քաղաքականություն դիտարկվում էր որպես  հաղորդակցման համակարգեր և տեղեկատվական հոսքեր դեռևս 1950-60-ականներին Հ. Արենդտի և Կ. Դոյչայի աշխատանքներում: Քաղաքականությունը որպես հաղորդակցման աշխարհ և հաղորդակցական գործողություն դիտարկող ժամանակակից աշխատանքներից հիշարժան է Յ. Հաբերմասի աշխատանքները: Նա նշում է, որ քաղաքականությունը արտացոլվում է հաղորդակցական գործողությունների  համակարգում, որոնք հանդես են գալիս որպես միջնորդավորող  շղթա, օրինակ կապիտալիզմի և դեմոկրատիայի փոխհարաբերությունները, երբ հասարակության մասնավոր և հասարակական ոլորտները համագործակցում են միջնորդավորման այնպիսի միջոցներով, ինչպես գումարը կամ իշխանությունը:[17]

Պոստմոդեռնիստները փորձում են դուրս գալ այսպես կոչված «մոդեռնի ռացիոնալության»  շրջանակներից, ստեղծելով քաղաքականության այնպիսի նորագույն մոդել, որում կարծես վերանում են քաղաքական կյանքի այնպիսի համակարգաստեղծ  պարամետրեր, ինչպես պետական իշխանության լեգիտիմությունը և սոցիալական կարգի հեղինակությունը, նաև մեծանում է խմբային արժեքների դերը ի համեմատություն ավանդական հասարակական նորմերի: Ողջ քաղաքական նյութը վերակազմակերպվում է քաղաքական աշխարհի խմբային ընկալման պրիզայի միջով, քաղաքականապես ազատագրված (էմանսիպիրացված) մարդկանց  այսպես կոչված «մտապատկերացված համագործակցություն»  կոլեկտիվ պատկերացումների տեսանկյունից, որոնք փորձում են կատարել ազատ ընտրություն և հիմնվելով կոլեկտիվ համերաշխության վրա`հասնել «էմոցիոնալ իշխանության»:[18]

Ժամանակին Արիստոտելը քաղաքականությունը բնութագրել է որպես մարդկային շփման կարգավորման ոլորտ, բնագավառ, որը պատասխանատու է սոցիալական կարգի պահպանման և հասարակական գործերի ղեկավարման համար: Պոստմոդեռնիզմում այս ընկալումը վերանում է, քանի որ ժամանակակից պոստմոդեռնիստական հասարակության մեջ բուն հասարակական կարգի, հասարակության արժեքների և նպատակների իմաստը սերտացվում է, իսկ իշխանությունը, քաղաքական կարգավորման ինստիտուտները և միջոցները կորցնում են իրենց հստակությունը, պարզությունը և որոշակիությունը:

Քաղաքականության պատկերացումների երկուհազարամյա ընթացքը թևակոխում է նոր փուլ. քաղաքականությունն հարկադրական շփման ձևից և հասարակական գործերի իշխանական ղեկավարման մեխանիզմից իշխանությունից ազատագրման (էմանսիպիրացիայի) միջոց է դառնում` հեռանալով քաղաքական մոդեռնի բռնությունից և ապահովելով անձի ընտրության ազատությունը:

***

Հիրավի «քաղաքականություն» հասկացության հստակեցումը կարևորագույն նշանակություն ունի հասարակական գիտությունների ու պրակտիկ քաղաքականության համար, քանի որ նրանից է սկսվում քաղաքական բնագավառին առնչվող բոլոր հիմնախնդիրների ուսումնասիրությունը:

Քաղաքականությունը սահմանել որպես սոցիալական խմբերի և անհատների գործունեություն իրենց հակասական կոլեկտիվ շահերի արտահայտման (գիտակցման և  ներկայացման), պետական իշխանության կողմից իրականացվող ողջ հասարակության համար  պարտադիր որոշումների մշակման համար: Երևույթին առնվող առանցքային բնութագրիչները բավականին զարգացում են ապրել և այսօր էլ շարունակում է իր էվոլյուցիան:


[1] Соловьев А.И. Политология: Политическая теория, политические теннологии. М., 2003, էջ 51

[2] Մանրամասն տե՛ս Соловьев А.И. Политология: Политическая теория, политические теннологии. М.Аспект Пресс,2003, էջ 52-53

[3] Пугачев В.П., Политология. Высшее образование. М., 2003, էջ  39

[4] Вебер М. Политика как призвание и профессия // Избранные произведения. М., 1990. էջ 644:

[5] Ильин М.В. Слова и смыслы: Политика, Республика. Конституция. Отечество // Политические исследования. М., 1994. № 4. էջ 49-56.

[6] Исаев Б. А.,  Теория политики. М., 2008 — www.piter.com/attachment.php

[7] Դեռ Կոնֆուցիոսը նշում էր, որ կառավարողի և հպատակի միջև հարաբերությունները պետության մեջ համեմատական  են ընտանիքում մեծերի և փոքրերի հարաբերություններին, ուստի պետք է կարգավորվեն մարդկային բարոյականության նորմերով: Մինչև Մաքիավելու գործունեությունը բարոյականությունը և քաղաքականությունը դիտվում էին անքակտելի միմյանցից:

[8] Локк Дж. Сочинения. В 3 т. Т. 3. М., 1988. էջ 317-337:

[9] Арон Р. Этапы развития социологической мысли. М., 1993. էջ 36:

[10] Маркс К. К критике политической экономии // Маркс К., Энгельс Ф. Соч. Т. 13. էջ 6-7.

[11] Философский энциклопедический словарь, М., 1983. էջ 507.

[12] Шмитт К. Понятие политического // Вопросы социологии. 1992. Т.1- Вып.1. էջ 45-46,

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 46

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter