• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ադրբեջանի հակահայկական պրոպագանդայի ֆիասկոն. ԵԽԽՎ հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի մոնիտորիգային խումբը հուլիսի 7-ին հայտարարություն է տարածել վերջին օրերին Արցախյան հակամարտության շփման գծում լարվածության աճի վերաբերյալ: Այսպես հայտարարության մեջ նշվում է.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի և Ադրբեջանի մշտադիտարկման համազեկուցողներն արտահայտում են իրենց մտահոգությունը Ֆիզուլիի շրջանի Ալխանի (Ալխանլու – խմբ.) գյուղի մոտ լարվածության աճի կապակցությամբ և ափսոսանք են հայտնում , որ դա հանգեցրել է զոհերի, որոնց թվում են նաև քաղաքացիական անձինք՝ ներառյալ, ըստ հայտարարությունների, երկու տարեկան երեխա:

Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) և Ջուզեպե Գալատին (Իտալիա) Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեփան Շենախի (Ավստրիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) հետ համատեղ կոչ են արել բոլոր կողմերին հարգել հրադադարի պահպանումը և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային սեղանին: Նրանք շեշտել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և հիշեցրել են Հայաստանին և Ադրբեջանին (Եվրոպայի Խորհրդին – խմբ.) միանալիս ստանձնած պարտավորությունները՝  իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ (կարդացե՛ք. «ՀՀ անդամակցությունն Եվրոպայի խորհրդին, ստանձնած պարտավորություններն ու Արցախյան հիմնահարցը»):

Համազեկուցողներն իրենց խորին ցավակցություն են հայտնում բոլոր զոհերի ընտանիքներին»[1]

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո այս տարի հուլիսի 4-ին Ադրբեջանն առաջին անգամ գործադրեց ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ[2]՝ արձակելով Արցախյան բանակի զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ 5 արկ, այդ կայանքներն ադրբեջանական զինուժը տեղակայել էր Ալխանլու գյուղում[3]: Պաշտպանության բանակը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողությունները՝ վնաս հասցնելով Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:

Արցախյան կողմը հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանը, տեղակայելով կրակակետն բնակելի վայրում, իր իսկ խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործում[4]:

Բաքուն այդ անմարդկային քաղաքականությամբ փորձ արեց համաշխարհային հանրության առջև թիրախավորել հայկական կողմին, թե իբր արկակոծվել են խաղաղ բնակավայրեր: «Ինտերֆաքս» լատվական գործակությանը տրված մեկնաբանություններում ԼՂՀ պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը շեշտել է, որ Արցախի բանակը նախահարձակ չի եղել, պատասխանել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ինչը բնորոշել է Բաքվի կողմից «սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանն ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ»[5]:

Այս ամենն ակնհայտ էր նաև միջազգային հանրության, սակայն վերջինս չէր կարող մեղադրել Բաքվին սեփական ժողովրդին՝ խաղաղ բնակչությանը, որպես խայծ օգտագործելու համար: Նմանատիպ ցանկացած շեշտադրում լուրջ սկանդալի տեղիք կտար:

Իրավիճակն ի օգուտ իրեն օգտագործելու համար Բաքուն ևս մեկ փորձ ձեռնարկեց հուլիսի 6-ին, կազմակերպեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր՝ ներկայացնելով, թե իբր նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ[6]:

Որպես Բաքվի ստի ու կեղծքի ապացույց՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց Ալխանլու գյուղում Ադրբեջանի հրետանային կայանքների տեղակայվածության մասին տեսանյութ[7]:

Որևէ դիվանագիտական ներկայացուցիչ և լուրջ միջազգային լրատվամիջոց հայկական կողմի հասցեին որևէ մեղադրանք չհնչեցրեցին, ադրբեջանական պրոպագանդան արդյունք չտվեց:

Հուլիսի 7-ին Ադրբեջանը փորձեց շփման գծում լարվածությունը սրել՝ օգտագերծելով ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլև ականանետեր ու նռնականետեր, Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, որի արդյունքում ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող բեկորային վիրավորումներ ստացան[8]:

Ադրբեջանը հրադադարի կոպիտ խախտման իր գործելակերպը ներկայացրեց հետևյալ շեշտադրմամբ, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել[9]: Այս ապատեղեկատվությունն ու լարվածության աճի գործողությունները նպատակ էին հետապնդում այդ օրերին (հուլիսի 7-8) Համբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի մասնակից տերությունների ուշադրությունը գրավել, սակայն արդյունքը զրոյական էր:

Բաքվի ուխտադավ ու ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ համաշխարհային հանրության դիրքորոշումն եղավ ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի վերը նշված հայտարարությունը, որում խաղաղարար կոչերից բացի հասցեական որևէ մեղադրանք չկար: Սկզբունքորեն դա ադրբեջանական ջանքերի ու պրոպագանդայի ֆիասկոն էր:


[1] Armenia and Azerbaijan: monitors express concern at renewed violence along line of contact in the Fizuli region. 07.07.2017 — http://assembly.coe.int/nw/xml/News/News-View-EN.asp?newsid=6735&lang=2&cat=3

[2] http://nkrmil.am/news/view/1932

[3] http://nkrmil.am/news/view/1933

[4] http://nkrmil.am/news/view/1934

[5] http://nkrmil.am/news/view/1936

[6] http://mod.gov.az/ru/news/azerbajdzhan-dokazal-otsutstvie-ognevyh-tochek-v-sele-alhanly-19175.html

[7] https://www.youtube.com/watch?v=u5UikrRXy0I

[8] http://nkrmil.am/news/view/1938

[9] http://mod.gov.az/ru/news/privedennym-v-sostoyanie-boevoj-gotovnosti-silam-a-takzhe-na-rajon-oborony-batalona-armyanskoj-armii-naneseny-ognevye-ud-19181.html

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 52

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter