• 21:29 – Ի՞նչ խորհուրդներ է տալու Լևոն Արոնյանի կինը վարչապետին 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ՆԱՏՕ-ին անդամակցելու Մոսկվայի երկու նախաձեռնությունները, նոր հնարավորություններն ու Հայաստանի դիրքորոշումը

1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգտոնում կնքվեց Հյուսիսատլանտյան պակտը, որը ստորագրեցին 12 պետություններ` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Կանադան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսենբուրգը, Պորտուգալիանն և Իսլանդիան: Այնուհետև 1952 թվականին պակտին միացան Հունաստանը և Թուրքիան, իսկ 1955 թվականին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը (Արևմտյան Գերմանիան) (կարդացե՛ք. «ՆԱՏՕ-ի կազմավորումը. Տրումենի դոկտրին, Մարշալի պլան, Բրյուսելյան պակտ»):

Բոլորին պարզ էր, որ ՆԱՏՕ-ն ձևավորվեց ԽՍՀՄ-ից Արևմտյան Եվրոպան պաշտպանելու համար: Սակայն ուշագրավ է այն իրողությունը, որ 1954 թ. մարտի 31-ին Խորհրդային Միությունը պաշտոնապես դիմեց այդ կառույցին անդամակցելու համար, սակայն ՆԱՏՕ-ի կողմից մերժում ստացավ[1]: Դրանից հետո միայն ԽՍՀՄ-ը ձևավորեց այլընտրանքային «Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը» (1955 թ. մայիսի 14):

Ուշագրավ է այն փաստը, որ ՆԱՏՕ-ին ԽՍՀՄ անդամակցության հիմնական խոչընդոտը համարվում էր կոմունիստական ռեժիմը: Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը հրաժարվեց կոմունիզմից և որդեգրեց արևմտյան ժողովրդավարության հաստատման կուրսը, այսինքն Արևմուտքի հետ դաշնակցության հարցին այլևս խանգարող հանգամանքներ չկային, սակայն Արմուտքի դռները բաց չէին Ռուսաստանի համար:

ԽՍՀՄ փլուզումից հետո փաստացիորեն մերժված Մոսկվայի առանցքային նպատակներից մեկն էր թույլ չտալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, որի մասին ոչ փաստաթղթային պայմանավորվածություն ձեռք բերվեց Գերմանիայի վերամիավորման ժամանակ (1990 թ.), սակայն հետագա տարիներին կազմակերպության արևելյան դաշնակիցների թիվը գնալով ընդլայնվեց, այժմ ՆԱՏՕ-ն ունի 29 անդամ երկիր (կարդացե՛ք. «ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք»):

Այնուհանդերձ 1991 թվականից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ևս հատուկ հարաբերություններ հաստատվեցին: 1994 թվականից Ռուսաստանի Դաշնությունը մասնակից դարձավ ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, որին նույն թվականից մասնակից է նաև Հայաստանը[2]: 1997 թվականին ստորագրվեց «Ռուսաստանի դաշնության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջև փոխադարձ հարաբերությունների, համագործակցության և անվտանգության մասին հիմնարար ակտը»[3]:

2002 թ. ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը համագործակցությունը մի շարք ուղղություններով՝ ահաբեկչության դեմ պայքարից մինչև ռազմական համագործակցություն[4]: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի համագործակցությունը կասեցվեց 2014 թվականին՝ Ղրիմի դեպքերից հետո:

Ուշագրավ է այն իրողությունը, որ դեռ 2000 թվականի հունիսին, երբ Վլադիմիր Պուտինը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը, առաջարկել էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, որ Ռուսաստանը ևս դառնա ՆԱՏՕ-ի անդամ[5]: Քլինթոնը չէր բացառել նման հնարավորությունը, սակայն նրա պաշտոնավարության ժամկետը լրանում էր, այսինքն այդ հարցին պաշտոնական ձևաչափով անդրադառնալու հնարավորություն չուներ:

Ըստ երևույթին այդ պահին Վաշինգտոնը բնավ չէր ցանկանում Ռուսաստանին տեսնել իր դաշնակիցների թվում, ինչը հստակ հասկացրեց նաև Մոսկվային, այլապես ՆԱՏՕ-ի այլընտրանք ներկայացող նոր ռուսական ռազմական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը, չէր ձևավորվի (կարդացե՛ք. «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության նշանակությունը»):

2000 թվականին Ռուսաստանը գտնվում էր հետճգնաժամային տնտեսական ծանր վիճակում ու ՆԱՏՕ-ի հետ մրցակցության մեջ մտնելու ներուժ բացարձակ չուներ, բնական է, որ նման իրավիճակում Մոսկվայի առաջարկը տրամաբանական էր: 2017 թվականին ևս Ռուսաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է ու արմատական վերափոխումների նախադրյալներ չեն նշմարվում, ներկա պայմաններում կրկին կարող է թատերաբեմ իջնել ՆԱՏՕին անդամակցելու Ռուսաստանի մտադրությունը:

Որքան էլ Պուտինը ՆԱՏՕ-ն բնորոշում է «որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիք, որտեղ դաշնակիցներ չկան, այլ կան միայն վասալներ», սակայն երբ գնահատում ես սեփական երկրի ներուժն ու այն համեմատում ես «հակառակորդի» ներուժի հետ (կարդացե՛ք. «ԽՍՀՄ – Ռուսաստան ներուժի համեմատություն՝ ԱՄՆ հարաբերակցությամբ»), իրավիճակն անլուծելի է թվում:

Հետևությունը՝ ավելի լավ է լինել վասալ, քան թե կազմաքանդվել: Եթե Ռուսաստանի տնտեսական ռեցեսիան շարունակվի նույն տեմպերով, Կրեմլի համար այս հարցը կդառնա օրակարգային: Այլ է հարցը, թե արդյոք կընդունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանին, գուցե Պուտին-Թրամփ առաջին հանդիպման չբարձրաձայնված կարևորագույն խնդիրներից մեկը սա էր (կարդացե՛ք. «Թրամփ-Պուտին առաջին հանդիպման արդյունքները. ՌԴ նախագահի «կինետիկ» պարտությունը»):

Հայաստանի համար նման սցենարը լավագույն տարբերակը կլինի, երբ արևմուտքի և Ռուսաստանի միջև արհեստածին ընտրության ու հայկական սփյուռքի բևեռացման խնդիր չի լինի (կարդացե՛ք. «Հայաստան՝ Արևմուտք-Արևելք բարեկամության հարթակ»): Մյուս կողմից ՆԱՏՕ-ի հովանու ներքո Հայաստանի պաշտպանությունն ավելի բարձր մակարդակի վրա կլինի, իսկ տարածաշրջանային խնդիրները կլուծվեն Դաշինքի բանակցային ձևաչափով:


[1] http://nvo.ng.ru/realty/2009-05-15/10_nato.html

[2] http://www.nato.int/cps/en/SID-0C6B5A67-DCEE298C/natolive/topics_50349.htm

[3] http://www.nato.int/cps/ru/natolive/official_texts_25468.htm

[4] https://ria.ru/spravka/20120528/657416431.html

[5] https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201706031847-m13t.htm

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 73

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter