• 17:45 – Տարկետման կարգի փոփոխությունից տուժելու են լավ սովորողները 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և հրթիռների խոցման գոտին (ինֆոգրաֆիկ)

2017 թ. հուլիսի 4-ին Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) դեպի Ճապոնական ծով արձակեց «Հվանսոն-14» տիպի հրթիռ, Հյուսիսային Կորեայի եկավար Կիմ Չեն Ընը այն բնորոշեց «նվեր ԱՄՆ անկախության տոնին»:

Գերռազմականացված Հյուսիսային Կորեան այսօր լուրջ վտանգ է ներկայացնում իր անմիջական հարևանների համար (Հարավային Կորեա, Ճապոնիա), իսկ հեռահար հրթիռների փորձարկումը սպառնալիք են պարունակում նաև ԱՄՆ-ի համար:


ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագիրը.

1960 թ. — ԿԺԴՀ-ը ԽՍՀՄ-ից ստացավ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:

1976-81 թթ. — Հյուսիսային Կորեան Եգիպտոսից ձեռք բերեց 3 միավոր խորհրդային «Ռ-17» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ:

1980 թ.-եգիպտական հրթիռների հիմքով ստեղծվեց հյուսիսկորեական «Հվանսոն-5» հրթիռը:

1987 թ. — «Հվանսոն-5» հրթիռը մտավ սպառազինության մեջ:

1989 թ. – մեկնարկեցին միջին հեռահարության «Նոդոն» («Ռոդոն») բալիստիկ հրթիռի մշակման աշխատանքները:

1990 թ. – փորձարկվեց կատարելագործված «Հվանսոն-6» հրթիռը:

1991 թ. – մեկնարկեցին «Հվանսոն-7» հրթիռների մշակման աշխատանքները:

1998 թ. – ԿԺԴՀ իշխանությունները հայտնեցին, որ «Թեպոնդոն-1» միջմայրցամաքային հրթիռով տիեզերեք է արձակվել հյուսիսկորեական առաջին արբանյակը՝ «Կվանմենսոն-1»:

2000-ականների սկիզբ – ռուսական «Տոչկա» հրթիռի հիմքով ԿԺԴՀ-ը սկսեց մշակել «ցամաք-ցամաք» դասի սեփական մարտավարական բալիստիկ հրթիռը՝ «KN-02»:

2005 թ. փետրվար – Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատեց, որ ունի միջուկային զենք:

2006 թ. հուլիս – իրականացվեց «Թեպոնդոն-2» հրթիռի անհաջող փորձարակումը:

2006 թ. հոկտեմբեր – իրականացվեց միջուկային զենքի առաջին ստորգետնյա փորձարկումը, որի հզորությունը գնահատվում էր 0,5-15 կիլոտոննա:

2010 թ. հոկտեմբեր – զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց «Մուսուդան» հրթիռը:

2012 թ. մարտ – դեպի Արևելաչինական ծով արձակվեց «ցամաք-օդ» դասի 7 հրթիռ:

2012 թ. ապրիլ – ԿԺԴՀ-ի սահմանադրության մեջ ամրագրվեց միջուկային զենք ունեցող երկրի կարգավիճակը: Զորահանդես ներկայացվեց «KN-08» հրթիռը:

2014 թ. մարտ – Ճապոնական ծովի ուղղությամբ փոքր հեռահարության 30 հրթիռ արձակվեց:

2015 թ. հունիս – դեպի Ճապոնական ծով արձակվեց փոքր հեռահարության «KN-01» տիպի 3 հրթիռ:

2016 թ. փետրվար – իրականացվեց ԿԺԴՀ-ի միջուկային զենքի հերթական փորձարկումը:

2016 թ. մարտ – Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ ԿԺԴՀ-ը յուրացրելէ հրթիռների վրա միջուկային մարտագլխիկները տեղադրումը:

2016 թ. ապրիլ – Հյուսիսային Կորեան մշակեց«KN-14» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ:

2016 թ. հունիս –հաջողությամբ փորձարկվեց «Մուսուդան» հրթիռը:

2016 թ. օգոստոս – հաջողությամբ արձանագրվեց սուզանավից արձակված «KN-11» հրթիռի փորձարկումը:

2016 թ. սեպտեմբեր – ԿԺԴՀ-ն իրականացրեց այդ երկրի պատմության ընթացքում ամենամեծ միջուկային փորձարկումը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 39

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter