C новым годом 2019
 
  • 07:09 – Մենք որոշեցինք «չմխտռել» ընտրությունները. Ա. Աշոտյան 
  • 16:21 – Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին․ Հրանտ Մարգարյանը Փաշինյանի իշխանության մասին 
  • 16:50 – ՀՀ-ում տրակտորներ կարտադրվեն. Փաշինյան 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 15:53 – Շոկոլադե բիսկվիտ 

Հասարակական կարգը խախտողների նկատմամբ կկիրառվի կոշտ վարչարարություն

Հասարակական կարգը խախտողների նկատմամբ կկիրառվի կոշտ վարչարարություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքում երեկոյան ժամերին հասարակական վայրերում բարձր երաժշտության արգելման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետրանից:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառել կոշտ վարչարարություն:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կարձանագրվեն նման խախտումներ: Մեր համաքաղաքացիներից ստացվող յուրաքանչյուր ահազանգին անմիջապես արձագանքեք ու ձեռնարկեք համապատասխան քայլեր: Կա հստակ որոշում, համաձայն որի ժամը 23:00-ից հետո մայրաքաղաքում արգելվում է բարձր երաժշտությունը: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի խախտելու հասարակական կարգը և խաթարելու մեր համաքաղաքացիների անդորրն ու հանգիստը: Ըստ այդմ, խստացրե՛ք վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում կիրառեք կոշտ վարչարարություն: Տնտեսավորողները պետք է հստակ գիտակցեն, որ եթե մեկ անգամ արված նախազգուշացումից հետո շարունակեն խախտել սահմանված կարգը, ապա մեր կողմից կկիրառվի համապատասխան վարչարարություն՝ ընդհուպ մինչև նրանց գործունեության կասեցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 343


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր