Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում», այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում», այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները

Referendum on the constitutional amendments takes place in Armenia. 06 December, 2015


«Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալները շարունակում են խիստ ուշագրավ պահվածք դրսևորել:


Խնդիրն այն է, որ մասնավոր տրանսֆերտների մեծագույն մասը ավելի քան 80 տոկոսը Հայաստան է գալիս ՌԴ-ից: Եվ այդ հոսքերը հիմնականում կախված են ՌԴ-ում տիրող ֆինանսատնտեսական վիճակից: Երբ տնտեսությունը Ռուսաստանում աշխույժ է, փող շատ կա, տրանսֆերտներն էլ աճում են: 2014 թ. սկսած ՌԴ տնտեսության վիճակը, եթե արտահայտվենք բժշկական տերմիններով, կայուն ծանր է: Եվ դա ուղղակիորեն արտացոլվում էր այդ երկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալներում. դրանք նույնքան կայուն անկում էին ապրում: Սակայն անցած տարվա դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվեց աննախադեպ ու խիստ կասկածելի աճ:


Այդ աճը որոշ տատանումներով պահպանվեց մինչև այս տարվա մարտ: Սա­կայն ապրիլին արձանագրվեց նույն միտումը, ինչ արձանագրվում էր 2014 թվականից սկսած տրանսֆերտների ծավալը կրկին կտրուկ անկում ապրեց:


Միակ տրամաբանական պատ­ճառը, որ կարելի է գտնել այսպիսի տատանման պարագայում, այն էր, որ այս տարվա ապրիլին տեղի ու­նեցած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բաժան­ված հսկայածավալ ընտրակաշառքների համար օգտագործվել է օլիգարխների ոչ միայն «հայաստանյան պահոցներում» եղած գու­մարը, այլ նաև ՌԴ-ում եղած ռե­սուրսները, որոնք Հայաստան են բերվել մասնավոր տրանսֆերտների տեսքով: Անցած տարվա դեկ­տեմբերից մինչև այս տարվա ապրիլ Հայաստան էր եկել 323 միլիոն դոլար, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 240 միլիոն դոլարի դիմաց»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք Հայկական Ժամանակ թերթի այսօրվա համարում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 96


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր