Լուրեր Հայաստանից և Աշխարից ...| FMG.NEWS Նախկին փոխնախարարը նեղված է, որ իր դեմ հակաքարոզչություն են անում » Լուրեր Հայաստանից և Աշխարից ...|FMG.NEWS
 
  • 15:04 – Ցույց տվեք՜, որ այլևս հին վիճակը չէ, որ Երևանի միակ տերը երևանցին է | Տիգրան Ուրիխանյան 
  • 12:54 – ՊՆ կապիտանը յուրացրել է զորամասին հատկացված 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 11:12 – Հանցագործություն կատարելուց հետո, բոլորի կարգավիճակը պետք է լինի մեկը՝ կալանավոր։ | Տիգրան Ուրիխանյան 
  • 07:25 – Երկրաշարժ՝ Ադրբեջանում 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Նախկին փոխնախարարը նեղված է, որ իր դեմ հակաքարոզչություն են անում

«Երբ ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում էի, երբեք չէի մտածի, որ կգա մի օր ու իմ դեմ տարվող կեղտոտ լրատվական քարոզչության մեջ կօգտագործեն կենսագրությանս ամենամաքուր էջերից մեկը: Դուք ձեր գրածներին գոնե հավատու՞մ եք: Հասկանում եմ, որ փաստի առաջ եք կանգնել, հասարակությանը պետք է ուղորդեք, մի ձև տակից դուրս գաք: Գիտակցում եմ, որ մարդկանց համար առնվազն տարօրինակ է, երբ քաղաքական գործիչը կարող է պարզապես թողնել ու հեռանալ`առանց ավելորդ բաներ խոսելու: Բոլոր կեղտոտ մեկնաբանություններ ապահովող, կոնսպիրոլոգիաներ կերտող ու դիտումների հարց լուծող ‘ուժերին’ պարզապես կոչ եմ անում ունենալ չափի և բարոյականության սահման»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը:


Հիշեցնենք, որ փոխանախարարը օրերս պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որը մեկնաբանել էր այսպես.«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին:


Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները:


Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 141


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր