• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Թուրքիայի օրենքները խախտող սիրիացի ներգաղթյալներին կարտաքսենք

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեկնաբանել է երկրում ապաստանած 3 մլն սիրիացի ներգաղթյալներին քաղաքացիություն շնորհելու խնդիրը և հայտարարել, որ դրա համար սիրիացիների առաջ կդրվեն որոշակի պայմաններ: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:


«Այդ պայմաններից առաջինը շնորհքով լինելն է, մեր ժողովրդի, մեր պետության հետ առաջացած կապվածությունը: Թուրքիայի տարածքում նրանց անցկացրած ժամանակահատվածը նրանց համար քննություն է»,- ասել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ «չափն անցնողներին» ու օրենքը խախտողներին իշխանությունները կարտաքսեն երկրից, և «նրանք կստանան համապատասխան պատիժը»:


Նշենք, որ նախօրեին Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը, մեկնաբանելով վերջին շրջանում Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների դեմ ինտենսիվացած հարձակումները, կոչ է արել ժողովրդին հանդուրժողականություն դրսևորել:


Օրեր առաջ սոցցանցերից մեկում Անկարայում սիրիացի ներգաղթյալներից մեկի կողմից 5 տարեկան թուրք աղջկա բռնաբարության մասին լուրը պատճառ էր դարձել սիրիացի ներգաղթյալների դեմ նոր զանգվածային հարձակումների, որոնց հետևանքով մեկ մարդ էր վիրավորվել:


Օրերս էլ Ստամբուլի Ուսքյուդար շրջանում լուրջ բախումներ են սկսվել սիրիացի ներգաղթյալների և տեղի բնակիչների միջև: Սկսված ծեծկռտուքը վերաճել է մեծ կռվի, որին մասնակցել են նաև թաղամասի մյուս բնակիչները։ Բարկացած բնակիչները ոստիկաններին մեկ շաբաթ ժամանակ են տվել և պահանջել սիրիացիներին դուրս հանել թաղամասից, այլապես սպառնացել են մեծ աղմուկ բարձրացնել և ավերել նրանց տները։


Ավելի վաղ սիրիացի ներգաղթյալների տներն ու թաղամասերը հարձակումների են ենթարկվել Թուրքիայի Սաքարիա, Ուրֆա, Այնթապ և այլ քաղաքներում:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 26

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter