• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Ռեյդերական հարձակում ուղևորափոխադրումներով զբաղվող խոշոր կազմակերպության վրա. ցանկանում են «խլել» «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն

Երբեմն մեզ թվում է, որ 90-ականներին և 2000-ականների սկզբնական տարիներին տեղի ունեցած ունեցվածքի «վերաձևման», ինչու չէ` «հարստահարման» պրոցեսը` հովանավորվող ժամանակի քաղաքական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից` արդեն վաղուց ետևում է։ Եվ, դժվար թե, ներկայումս գտնվեն նման երևույթին առնչվող տնտեսվարողների ցցուն օրինակներ։ Բայց արի և տես` կա´ն։


«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն այն խոշոր ուղևորափոխադրողներից է, որ զբաղվում է միջմարզային մի շարք երթուղիների սպասարկմամբ։ «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ տրանսպորտային ավտոպարկը թարմացվել է 2013թ., և այն առաջարկում է հայկական «տրանսպորտային իրականության» մեջ անհամեմատ հարմարավետ փոխադրումներ։ Սա կարելի է նշել, որ մեկ-երկու բառով պարզ լինի, թե ինչպիսի տնտեսվարողի մասին է նյութը։


Այս կազմակերպության հետ կապված խնդիրները սկսեցին նոր տրանսպորտի նախարարի և տրանսպորտի պետական տեսչության պետի նշանակմամբ:


Նախ` կազմակերպությունը սկսեց ստանալ միլիոնավոր դրամների հասնող տույժեր։ Ինչը կազմակերպությունը բողոքարկեց հայտնի իրավաբանական գրասենյակներից մեկի միջոցով։ Բողոքարկման արդյունքում հարուցվեց վարույթ, բայց որևէ պատասխան չեղավ` ո´չ դրական, ոչ´ բացասկան։


Նույն կերպ անպատասխան մնացին նաև կազմակերպության բոլոր այն դիմումները առ այն, որ նախարարությունը տրամադրի համատեղելի չվացուցակ «Գալակտիկա Տրանս Սերվիսին»` մրցույթի արդյունքում հաղթած երթուղում ուղևորափոխադրումների իրականացման համար։ Ավելին, միաժամանակ, սկսեցին նաև տուգանել կազմակերպությանը այդ երթուղում կանոնավոր փոխադրումներ չիրականացնելու համար։


Ապա կազմակերպության կողմից սպասարկվող երթուղիներում ներդրվեցին կազմակերպությանը չպատկանող, սույն նախարարության որոշ միջին մակարդակի պաշտոնյաների պատկանող, այսպես կոչված, «սպիտակ» և «դեղին» պետհամարանիշներով մեքենաներ։ Սրա վերաբերյալ բոլոր դիմումները ևս մնացին նախարարության կողմից անպատասխան:


Ապա Արմավիրի ավտոկայանում կայանող կազմակերպության վարորդներին սկսեցին ոստիկանության միջոցով հարկադրաբար հանել իրենց կայանման մշտական վայրից։


Սրանով ևս չբավարարվեցին։ Նախարարության որոշակի միջին մակարդակի չինովնիկներ սկսեցին ակնհայտ սպառնալ նշյալ կազմակերպության տնօրենին, թե «գծերից կզրկենք», «եթե ձեր աշխտողները Արմավիրում գործադուլ անեն կայանման վայրի հետ կապված, ապա դրան կտանք «քաղաքական բովանդակություն» », «ինչի՞ եք էդքան դիմում-բողոք գրում նախարարին», «կգանք ամեն ինչը կստուգենք»։


Այս ամենը, politik.am-ին պատմեց կազմակերպության ներկայացուցիչը, ով նաև նշեց հաջորդիվ կխոսի կոնկրետ անուններ տալով և կբացահայտի նախարարության մեջ գործող, այսպես կոչված` «ռեյդերական կլանը»:


Թվում է թե` սա մի չար կատակ է և ուղղված է ստվեր գցելու վարչապետի թիմի կողմից իրականացվող վարչարարության բարեփոխումների վրա։ Բայց ցավոք` իրականություն է։


Հոդվածը politik.am-ում տպագրության փուլում էր, երբ տեղեկացանք կազմակերպության ներկայացուցիչ Վարդանյան Արմենից, որ չնայած այս ամենի, կազմակերպությունը կրկին ցանկանում է վարկային նոր գծով մեծ քանակությամբ, նոր ուղևորատար մեքենաներ գնել։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 93


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր