• 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 09:30 – Որդու գործերով դատելու են հորը 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

«Երևանյան ամառ 2017». կայացել է մանկական բարեգործական առաջին ներառական վազքարշավը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ համագործակցությամբ, մայրաքաղաքի Բուսաբանական այգում տեղիէ ունեցել «Երեխաները՝ հանուն երեխաների» երևանյան մանկական բարեգործական առաջին ներառական մրցավազքը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։


Միջոցառման գլխավոր նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն ու հանրային կյանքում ընդգրկելն է, ինչպես նաև բոլոր երեխաների մոտ փոքր տարիքից մարդասիրության և փոխօգնության գաղափարներ սերմանելը։


Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ ևս իր լիազորությունների շրջանակում մշտապես սատարելու է հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, հնարավորին նպաստելով նրանց խնդիրների լուծմանը:


Ընդգծելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից այս միջոցառման նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետը տեղեկացրել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մանկական բարեգործական ներառական մրցավազքը կդառնա ամենամյա՝ հուլիսի 1-ը վերածելով հատուկ կարիքներով երեխաների խորհրդանշական օրվա:


«Հայ մայրեր» կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն էլ իր հերթին նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես եղել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ վստահելի ու անշահախնդիր գործընկերը, ինչի վկայությունը համատեղ կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են:


Տարիքային երկու խմբերի համար կազմակերպված վազքարշավին մասնակցել են բոլոր ցանկացողները, որպեսզի երեխաները կարողանան ճիշտ ընկալել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրները և պատրաստակամություն դրսևորեն աջակցելու նրանց՝ հաղթահարելու դժվարությունները:


Առավոտյան նախավարժանքից հետո, առաջինը մրցատարածությունում ուժերը չափել են 3-7 տարեկան փոքրիկները: Այստեղ հաղթող է ճանաչվել Դավիթ Օհանյանը, երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրել են Մհեր Առաքելյանն ու Արամ Մուրադյանը: Այնուհետ պայքարի են դուրս եկել 7-14 տարեկանները: Այս տարիքային խմբում ուժեղագույնն է ճանաչվել Գեորգի Ավանեսովը, նրան հաջորդել են Ալեքսանդր Սակունցն ու Գևորգ Զատիկյանը: Վազքարշավի հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ովքեր չեն կարող ինքնուրույնաբար հաղթահարել մեկ կիլոմետր վազքատարածությունը, ուղեկցել են Armenian Charity Runners Team-ի վազորդները, ովքեր «Հայ մայրեր» ՀԿ շահառու երեխաներին ուղեկցում են տարբեր վազքարշավների ընթացքում։ Վազքարշավը եզրափակվել է համերգով:


Բարեգործական վազքարշավից ստացված միջոցներն ուղղվելու են ուղեղային կաթված ունեցող 8 երեխաների համար հատուկ կանգնակ գնելուն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 42

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter