• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Ոչ Թալանին» Եւ «Էլեկտրիկ Երեւան»ի Նախաձեռնողն Արտագաղթեց Հայաստանից

ՍԻՒԶԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ


 


0630maximsargsyanՔաղաքացիական ակտիւիստ, քաղաքացիական անհնազանդութեան տարբեր շարժումների մասնակից եւ հիմնադիր Մաքսիմ Սարգսեանն օրերս արտագաղթել է Հայաստանից: Իր ֆէյսբուքեան էջում նա տեղադրել է մեր քաղաքի՝ ինքնաթիռից արուած լուսանկարը ու իր քայլի հետեւեալ բացատրութիւնը. «Որոշումը, որը կայացրեցի, բարդ էր, բայցեւ անխուսափելի: Հայաստանում այլեւս կործանման էի գնում՝ չունենալով աշխատանք եւ ունենալով վարկեր, պարտքեր, առողջական եւ այլ խնդիրներ, երկրից գոնէ ժամանակաւորապէս հեռանալս անխուսափելի էր: Իսկ հիմա այլեւս նայում ու քայլում եմ միմիայն առաջ»:


Մեզ հետ զրոյցում Մաքսիմ Սարգսեանը մեկնաբանեց. «Այլ տարբերակ չունէի, ի՞նչ արած, ժամանակաւոր է էս ամէնը՝ էդ տրամադրուածութեամբ եմ մեկնել»: Նա մասնագիտութեամբ իրաւագէտ է, նաեւ՝ լուսանկարիչ: Համոզուած է, որ քաղաքացիական ակտիւ կեցուածքն էր պատճառը, որ Հայաստանում աշխատանք չէր գտնում: Մաքսիմ Սարգսեանի վերջին ակցիան Ապրիլի 22ին տեղի ունեցաւ: Մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանի մամուլի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս ներկայացնում էր իր տարեկան զեկոյցը, նա մի քանի քաղաքացիական ակտիւիստների հետ միասին ներս մտաւ, եւ Թաթոյեանի սեղանին փակցրեցին «ՀՀԿ իրաւունքների պաշտպան» գրութիւնը:


3 տարի առաջ, այս օրերին Մաքսիմ Սարգսեանն իր ընկերների հետ Երեւանում բողոքի հզօր ակցիաներ էր կազմակերպում: Երիտասարդները փակել էին Բաղրամեան պողոտան՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու կառավարութեան որոշումը: Իշխանութիւնը չկատարեց «Էլեկտրիկ Երեւան»ի պահանջը, ընդամէնը միջանկեալ որոշում ընդունեց՝ 7 դրամները մէկ տարի սուբսիդաւորելու (հատուցելու-Խմբ.) մասին: Իրականում սա խորամանկութիւն էր, սոցիալական ցն-ցումներից խուսափելուն միտուած հնարք, որն ստացուեց: Մաքսիմը, որն «Էլեկտրիկ Երեւան»ի կազմակերպիչներից էր եւ «Ոչ թալանին» նախաձեռնութեան հիմնադիրներից, գտնում է, որ այն ժամանակ յաղթելու շանս կար: Այսօր ի՞նչ է մտածում այդ դէպքերի մասին: Ի՞նչն էր ճիշտ, ի՞նչը սխալ:


«Սխալն ու ճիշդն էլ չեմ վերլուծել՝ անփորձ էինք ու շատ բան այդ պահին այլ կերպ էինք ընկալում: Որեւէ այլ մէկը չի կարող պնդել, որ ինքը լինէր, այլ կերպ կ՛անէր: Կարծում եմ՝ բալանսաւորուած (հաւասարակշռուած-Խմբ.) էր, ու ճիշդ քայլերն աւելին էին, քան սխալները»:


«Էլեկտրիկ Երեւան»ի յայտնի դէմքերից արտագաղթել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան անդամ Կարօ Ղուկասեանը: Նա մէկ օրում շարժման խորհրդանիշը դարձաւ, երբ լուսանկարը, որում ինքը մատ է ցոյց տալիս ցուցարարներին ջրցան մեքենաներով ջրող ոստիկաններին, տարածուեց աշխարհով մէկ: Կարօ Ղուկասեանը բնակւում է Անապայում: Նա լողափին սրճարան է աշխատեցնում, բայց վստահեցնում է, որ շուտով վերադառնալու է:


 


Սիւզան Սսիմոնեանի նիւթի աղբիւրը՝ http://hraparak.am/?p=150248&l=am/


 


 

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 49

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter