• 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 10:39 – Մայրաքաղաքի քաղաքապետ պետք է ընտրվի ազնիվ, կիրթ ու մակարդակով մարդ։ | Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան 
  • 21:48 – «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում 
  • 12:51 – Մահացել է հեղափոխությունից բոլորիս հայտնի ակտիվիստ Կարենը 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 20:59 – Պուտինն Աբու Դաբիի գահաժառանգ արքայազնին ցուցադրել է «Կորտեժ» շարքի իր նոր լիմուզինը 

Սերժ Սարգսյանի փեսան աջակցում է թուրքական բիզնեսին


Հնարավոր բոլոր առիթների դեպքում իշխանությունները հորդորում են հասարակությանը չօգտվել թուրքական ապրանքներից և չհանգստանալ Թուրքիայում: Այս քարոզչության համար ծախսվում են նաև պետական միջոցներ: Երկար տարիներ նման քարոզչություն իրականացնելու համար մեծ գումարներ է ստանում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի միջոցով: Իհարկե լավ է, եթե մեր երկիրը ունենա այնպիսի տնտեսություն, որ թուրքական ապրանքների կարիքը չզգացվի, սակայն անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները նման քարոզներ անում ու գումարներ ծախսում այն դեպքում, երբ իրենք և իրենց պատկանող ընկերությունները չեն խորշում օգտվել թուրքական ապրանքներից:



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Սպայկա» ընկերությունը, օրինակ, գյուղմթերքի համար նախատեսված արկղերը ներկրում է Թուրքիայից: Ստվարաթղթե արկղերը արտադրվում են Թուրքիայի Մերսին քաղաքում: Հետաքրքիր է` ինչու՞ «Սպայկա» ընկերությունը նման արկղեր չի գնում հայկական ընկերություններից, այլ դրանք ներկրում է Թուրքիայից: Իսկ հայկական նման ընկերություները, պետք է նկատել, որ քիչ չեն: Հայաստանում նման արտադրանք տվող ընկերություններ են՝ «Carton Printing»-ը, «Գրանտ Մաստեր» ընկերությունը, «Karton-Tara» ընկերությունը, «ԹՈՒՂԹԱՐԴ-ՏԱՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և այլն:


Ստացվում է՝ հասարակ մահկանացուները պետք է չօգտվեն թուրքական ապրանքներից, քանի որ այդ գումարները Հայաստանի թշնամի Թուրքիան ուղղում է մեր երկրի դեմ, իսկ ահա իշխանության մեջ գտնվողները հանգիստ կարող են օգտվել թուրքական ապրանքներից, եթե անգամ Հայաստանում նույն արտադրանքից կարելի է ձեռք բերել:



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 240


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր