• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Արայիկ Խանդոյանին 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել, ընդ որում՝ հերթ կանգնելով. Խանդոյանի պաշտպան

«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով:


Այս մասին այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

«Հունիսի 28- ին  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի է ենթարկել Արայիկ Խանդոյանին:  Ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել և հերթով են ծեծել:


Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են, Արայիկ Խանդոյանը  բարձրաձայնել է, թե ի՞նչ եք անում: Այդ մարդիկ շարունակել են իր հետ նույնկերպ վարվել»,-ասաց Պապիկյանը:


Պաշտպանի խոսքով՝ ինքը վստահ է, որ  Խանդոյանն  առնվազն ուղեղի ցնցում ունի, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան:


Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Սմբատ Բարսեղյանին և Գագիկ Եղիազարյանին ևս դաժանաբար ծեծել են, հայհոյանքներ հնչեցրել:


«Խանդոյանը  փորձում էր ինձնից թաքցնել մանրամասները, սակայն նրա ընկերներից իմացա, որ այնքան վատ է եղել, սրտխառնոց է ունեցել, խնդրել է, որ այն մեքենան, որով տանում են, դուռը բացեն,դուռը չեն բացել: Ավելին, նրան երբ հասցրել են ՔԿՀ, էլի պահել են մեքենայի մեջ երկար ժամանակ»,-ասաց պաշտպանը:


Հարցին, թե բժշկական օգնություն ցուցաբերվե՞լ է, Պապիկյանն ասաց, որ Խանդոյանին երեկ երկու անգամ բժիշկ է այցելել,  ճնշումն է չափել.«Որևէ կասկած չկա, որ նա այս պահին մասնագիտական բուժօգնության կարիք ունի, ինչի համար ես դիմեցի ՔԿՀ-ի գրասենյակ:Միայն ճնշումն են չափել, իսկ ՔԿՀ վարչությանը հորդորում եմ , չփորձի ստահոդ տեղեկություններ տարածել, որ բուժօգնություն է ցուցաբերվել»:


Արայիկ Պապիկյանը նաև հայտարարություն ընթերցեց, համաձայն որի՝   «Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյան խոշտանգման է ենթարվել ոստիկանության կողմից , նրան հասցրել են բազմաթիվ վնասվածքներ.« Արայիկ Խանդոյանի նկատմամբ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փորձերը վերջին 11 ամիսների ընթացքում կրել են շարունակական բնույթ, իսկ վերջին օրերին դրանք կրել են սանձաձակ բնույթ»:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 28

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter