• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Էդմոն Մարուքյանը Արցախյան խնդրի առնչությամբ ելույթով հանդես է եկել Շոտլանդիայի խորհրդարանում

«Բրիտանական ԱԳՆ-ի հրավերով՝ քաղաքական առաջնորդների ծրագրով, գտնվում եմ Մեծ Բրիտանիայում, որտեղ տարատեսակ հանդիպումներ եմ ունենում կառավարության անդամների, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։


Ինչպես տեղեկացրել է Մարուքյանը, այցի շրջանակներում այսօր Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում՝ շոտլանդական խորհրդարանում, նա հանդիպել է Շոտլանդիայի կառավարության արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդաիր Ալլանին (Minister for Europe and International Dr. Alasdair Allan the Scottish government), որին ներկայացրել է մեր մտահոգությունն առ այն, որ շոտլանդական խորհրդարանում արդեն երկրորդ տարին է՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ 24, իսկ հետո՝ 25-ամյակը նշող բանաձև է շրջանառվում, որում անաչառ կերպով արտացոլված չէ Արցախյան հակամարտության խնդրի էությունը. միակողմանի և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով փաստաթուղթ է։


Նրա խոսքով՝ նախարարը հավաստիացրել է, որ նման բանաձևերի նախագծերը որևէ կերպ չեն արտացոլում Շոտլանդիայի կառավարության տեսակետները, և շոտլանդական օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր պատգամավոր կարող է նմանատիպ նախագծով հանդես գալ, որն անգամ քննարկման չի դրվում։


«Ես ներկայացրեցի նաև, որ Ադրբեջանը նմանատիպ տեղեկությունները «վաճառում» է իր բնակչության վրա՝ ներքին օգտագործման համար, և առաջարկեցի համագործակցություն՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում, որի արդյունքում կկարողանանք հայկական հարցերի վերաբերյալ տեղեկատվական բացը լրացնել և կանխել ադրբեջանական միակողմանի և իրականությանը չհամապատասխանող նախաձեռնությունները»,- գրել է Էդմոն Մարուքյանը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 28

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter