• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Քաշքշուկ ոստիկանների և ամբաստանյալների միջև. կա նաև բերման ենթարկված քաղաքացի

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ չմեկնարկած հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երրորդ դատական նիստը: Նախագահող դատավորը նշեց, որ դատական նիստերի դահլիճում բացակաները շատ են, ուստի ստիպված է հետաձգել դատական նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին՝ ժամը 11-ին:


Մինչ դատական նիստի մեկնարկը քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի ու Մխիթար Ավետիսյանի միջև: Ոստիկաններն ամբաստանյալներին հեռացրեցին դատական նիստերի դահլիճից:


Մեկ քաղաքացի էլ, ով նիստին պատրաստվում էր հետևել ապակեպատ դահլիճից, ձեռքով խփեց ապակուն, ինչից հետո հեռացվեց դահլիճից։


Փաստաբան Արայիկ Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացին բերման է ենթարկվել. «Նրան բերման ենթարկեցին բռնություն գործադրելով, իսկ մենք՝ փաստաբաններս՝ ես, Ինեսսա Պետրոսյանը, Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը փորձեցինք նրան պաշտպանել և ասացինք, որ նրա պաշտպաններն ենք։ Սակայն մեր ճանապարհը փակեցին և միայն նրան տեղափոխելուց հետո բացեցին։ Այժմ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժնում են՝ բերման ենթարկված քաղաքացուն իրավական օգնություն ցուցաբերելու համար»։



<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 26

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter