• 21:44 – Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Սուիտալսկուն Լռեցնելու Լաւագոյն Միջոցը

0628svidalski


ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ


 


Հայաստանում Եւրոմիութեան (ԵՄ) պատուիրակութեան ղեկավար Պէօտր Սուիտալսկին բաւականին կոշտ պատասխանել է իր հասցէին իշխանութեան ներկայացուցիչների հնչեցրած քննադատութիւններին:


Յիշեցնենք, Երեւանում անցած շաբաթ ընտրական համակարգի վերաբերեալ կազմակերպուած մի աշխատաժողովի ժամանակ նա կարծիք էր յայտնել, թէ մեր երկրում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակական վս-տահութիւնը վերականգնելու համար գուցէ կարելի է դիտարկել Կենտրոնական ընտրական յանձնաժողովի (ԿԸՅ) կազմը փոփոխութեան երթարկելու եւ դրանում քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին ներառելու տարբերակը: Ի պատասխան ՀՀ արդարադատութեան նախարար Դաւիթ Յարութիւնեանն ասել էր, թէ այդ յայտարարութիւններն ինչ-որ առումով Հայաստանի նեքին խնդիրներին միջամտելու փորձ է:


Եւ ահա ԵՄ պատուիրակութեան ղեկավարն այսօր յայտարարել է, թէ «Հայերը շատ լաւ հասկանում են, որ ինքնիշխանութեան սպառնալիքներն այլ տեղ են թաքնուած, ոչ թէ մեր բարեկամական աջակցութեան մէջ»՝ թերեւս ակնարկելով Հայաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները:


Նա յաւելել է, որ ԵՄն զգալի՝ աւելի քան 7 միլիոն եւրոյի չափով ֆինանսական աջակցութիւն է ցուցաբերել Հայաստանին ընտրական գործընթացը բարելաւելու համար  եւ դա արել է «ՀՀ իշխանութիւնների բացայայտ խնդրանքի հիման վրայ»: Ապա Սուիտալսկին խօսել է ԵՄի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին եւ իր ոճով նշել. «Եթէ դուք ցանկանում էք ապացուցել, որ անկեղծօրէն հետաքրքրուած էք վիզայի ազատականացման գործում, սկսէք անել այս տնային աշխատանքը, նախապատրաստուէք դրան, մշակէք օրէնքներ, ներմուծէք անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք պէտք է անել, եթէ դուք մտածում էք վիզայի ազատականացման մասին: Ես չեմ ամաչում ասել, որ աջակցում եմ վիզայի ազատականցման ռեժիմին»:


Եթէ ԿԸՅի մասով Սուիտալսկու «խորհուրդները» միջամտութիւն են Հայաստանի ներքին գործերին, ապա նոյն տրամաբանութեամբ պէտք է որպէս այդպիսին որակել նաեւ նրա յայտարարութիւնները վիզային ռեժիմի ազատականացման իրաւական բազայի ձեւաւորման «տնային աշխատանքը» կատարելու վերաբերեալ: Մինչդեռ նման կերպ մտածելու հիմք չկայ. Սուիտալսկին ընդամէնը յուշում է ԵՄի ակնկալիքները Հայաստանից, եթէ վերջինս անկեղծօրէն շահագրգռուած է ԵՄի հետ աւելի ինտեգրման (ներգրաւման, համարկման-Խմբ.) եւ դրա շրջանակում բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ահա թէ ինչո՛ւ է նա շեշտում, որ եթէ ԵՄի կարիքը Հայաստանը չունի, իրենք իրենց ներկայութիւնը նրան չեն պարտադրի:


Նոյնը վերաբերում է նաեւ ԿԸՅի կազմի հետ կապուած նրա մօտեցմանը: Այն իրականում հնչել է ոչ թէ որպէս պարտադրանք, այլ ընդամէնը առաջարկ, իրավիճակը փոփոխելու տարբերակ: Այս իմաստով Սուիտալսկու յայտարարութիւնների այսպիսի սուր թիրախաւորումը խիստ չափազանցուած էր: Եթէ նմանատիպ յայտարարութիւններին այսպէս ենք արձագանգելու, ապա պէտք է արգելենք ԵՄի, ԵԽի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի դիտորդներին՝ մոնիթորինգի ենթարկել Հայաստանում ընթացող ընտրութիւնները եւ դրանց հիման վրայ զեկոյցներ ներկայացնել, որովհետեւ այդ զեկոյցներում շատ աւելի կոշտ պահանջեր են դրւում Հայաստանի առջեւ:


Ո՞րն է տրամաբանութիւնը՝ յետոյ որպէս յանձնառութիւն ստանձնուող այդ պահանջները չընկալել որպէս երկրի ներքին խնդիրներին միջամտելու փորձ, իսկ աշխատաժողովի ժամանակ արուած առաջարկ-դիտարկումը՝ գնահատել այդպիսին: Եւ դա՝ փաստացի զուտ այն պատճառով, որ դեսպանը համարձակուել է յիշեցնել ակնյայտը, որ Հայաստանում անցած ընտրութիւններն անամպ չեն  անցել եւ շտկումների կարիք կայ:


Արտաքին միջամտութեան փորձի մասին ներսից հնչած այդ քննադատութիւնը ԵՄ դեսպանի համար պատճառ դարձաւ բաց տեքստով խօսելու այլ տեղերից Հայաստանի ինքնիշխանութեան սպառնալիքների մասին, ինչն իրականում ամօթալի է:


Փաստացի Սուիտալսկին անուղղակի ասում է, որ եթէ կարող էք իմ առաջարկութիւնը համարել ինքնիշխանութեան հանդէպ ոտն-ձգութիւն, ապա ինչո՞ւ նոյն անհանդուրժողականութիւնը չէք դրսեւորում, երբ, օրինակ, Ռուսաստանից են նմանատիպ եւ երբեմն նոյնիսկ աւելի ցինիկ յայտարարութուններ հնչում կամ գործողութիւններ կատարւում:


Հարց է առաջանում՝ արդեօք կա՞ր եւրոպացի էմիսարին նման ապտակ հասցնելու առիթը տալու կարիքը: Արդեօք կա՞ր այս փուլում, երբ Հայաստանը ԵՄի հետ քննարկում է համագործակցութեան նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման հարցը, նման կտրուկ հակազդեցութեամբ կասկած յարուցել, որ ԵՄի հետ գործակցութեան հարցում Երեւանը գուցէ այդքան էլ անկեղծ չէ եւ գուցէ այդ ամէնը բուտաֆորիայի (բեմայարդարում-Խմբ.) համար է արւում: Սուիտալսկու պատասխանների տողատակից այդ կասկածներն են զգացւում:


Հայաստանի իշխանութիւններն իրենք են դիմել ԵՄին՝ օգնելու կատարելագործել ընտրական գործընթացը: Եւ ստանալով այդ օժանդակութիւնը, արդէն իսկ նրան տուել են նման առարկութիւններով հանդէս գալու բարոյական իրաւունքը: Եւ երբ արդէն տրուել է նմանատիպ «միջնորդութիւններ» կատարելու, լեգիտիմ  (օրինական-Խմբ.) իրաւունք, ուղղակի անտեղի է պահանջել լռել կամ բացառապէս սիրաշահող յայտարարութիւններ անել, առաւելեւս, երբ այն Հայաստանի առջեւ բացարձակապէս որեւէ կաշկանդուածութիւն չունի:


Իրականում Սուիտալսկու յայտարարութիւնները ոչ թէ անմիջապէս դրանց հապճեպ եւ զգացմունքային դիմադրելու, այլ ընտրական համակարգում առկայ ներկայիս խորքային եւ փակ շղթայ յիշեցնող խնդիրները թիրախաւորելու, քննարկելու, ստեղծուած իրավիճակից ելքեր գտնելու հարցը ներքաղաքական օրակարգի մաս դարձնելու տեղիք պիտի տար: Եւրոպական էմիսարներին լռեցնելով հնարաւոր չէ համոզել, որ գործող ընտրական համակարգն անթերի է, եւ նոր ընդունուած օրէնսգրքի ընդունումը գործարկումն արդէն լուծել է բոլոր խնդիրները:


Ցանկացած օտար դիւանագէտի, այդ թւում նաեւ Սուիտալսկուն լռեցնելու, մեզ խրատողի կեցուածք ընդունելուց հրաժարուել ստիպելու, մեր ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւնից զրկելու լաւագոյն միջոցը իրականութեանն առանց վարդագոյն ակնոցների նայելն ու առկայ համակարգային խնդիրների համար գործնական լուծումներ գտնելն է: Մնացածն ուղղակի իրականութիւնից փախչելու եւ ինքնախափէութեամբ զբաղուելու տպաւորութիւն է ստեղծում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 18

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter