• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Եթե մեզնից ավելի լավերը կառաջանան, նրանք կգան իշխանություն

«Հրապարակ»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք հատված:


-«Ժառանգություն» կուսակ­ցության ղեկավար Րաֆֆի Հով­հաննիսյանը կիրակի կայացած համագումարի ժամանակ մի շարք հայտարարություններ արեց՝ ընդդի­մադիր դաշտը միավորելու, թավշյա հեղափոխություն անելու մասին: Պարոն Սահակյան, իշխանությանը չի մտահոգում այդ հեռանկարը:


-Ես նման հարցերին չեմ էլ ուզում պատասխանել, որովհետև քաղա­քական դաշտի համար դրանք արդեն հնացած, չօգտագործվող հարցեր են: Նոր ժամանակներ են, նոր որակներ են պետք, նոր մարդիկ ենք պետք, երիտասարդություն է պետք, մոտավո­րապես 90-ականներից հետո կրկնվող նույն խոսքերը, նույն թեմաները: Մենք էդպես առաջ գնալ չենք կարող:


-«Հանրապետական»-ում էլ նոր դեմքեր շատ չեն հայտնվել, օրինակ՝ Դուք և ՀՀԿ-ի մյուս հներն են ձևավորել նոր խորհրդարանը, ինչից եք դժգոհում:


-«Հանրապետական»-ում հին մարդիկ չկան, իրական քաղաքական գործիչ­ները միշտ նույնն են լինում, այսինքն՝ հին և նոր մարդիկ հասարակության մեջ չկան… Նրանք, ովքեր կարողացել են այդ հասարակության մեջ որևիցե բան անել, նրանք առաջ են տանում հասարակությանը, իսկ եթե մտածում եք՝ երիտասարդ կամ ավագներ, ապա դա կյանքն է տվել, ոչ թե մարդիկ:


-Իրատեսական չէ ընդդիմադիր դաշտի խոշորացումը և 2018-ին իշխանափոխության գործընթաց սկսե­լը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նշած օրակարգով:


-Ես կարծում եմ, որ հնարավոր է նոր ընդդիմադիր դաշտ առաջանա, և ինչ-որ չափով նկատելի է այդ խումբը:


-Ինչի՞ մասին է խոսքը, ովքեր են ՀՀԿ-ի պատկերացրած ընդդիմա­դիրները:


-Էսօր ես ընդդիմադիր որոշակի մարդկանց տեսնում եմ, բայց ընդդի­մադիր դաշտ, որը կկարողանա հեռա­նկար ունենալ, այսօր չկա դաշտում:


-Ի՞նչ նկատի ունեք հեռանկար ասելով՝ իշխանափոխություն:


-Իհարկե, ցանկացած ընդդիմու­թյան հայտն է, որ իշխանափոխություն լինի, ինքն էլ կառավարման լծակներ ստանա: Նման քաղաքական ու այս­օրվա պայմաններում չկա: Մնացածը, որ ասում են՝ պիտի համախմբվենք, ընդդիմությունը կմիանա, ընդդի­մությունը միանում էր, թող ընտրու­թյուններից առաջ միանար: Իհարկե, պետության համար դա լավ բան չէ, չունենք կայուն ընդդիմություն, բայց Հայաստանի պայմաններում քաղաքա­կան դաշտը դա է՝ չկա ընդդիմություն:


-Ասում են՝ ցանկացած իշխանու­թյուն արժանի է իր ընդդիմությանը, և հակառակը, չե՞ք կարծում, որ իշ­խանություն չկա, որ ընդդիմություն լինի:


-Չեմ կարծում, որ էդ տրամաբա­նությամբ պետք է գնա: Ժամանակին մենք ինքներս ընդդիմություն ենք եղել, մենք էսպես չենք եղել, որ քաղա­քական մեզ հետապնդեցին, բռնեցին, դատեցին, վատ պայմաններ առաջար­կեցին, մենք ընդամենը գնացել ենք պայքարի և պայքարել ենք ու եկել իշխանափոխության: Նորից կրկնեմ ձեզ մնացած բոլոր խոսքերը՝ մենք ամենալավը չենք, բայց եթե մեզնից ավելի լավերը կառաջանան, նրանք կգան իշխանություն, այսօր մեզնից լավերը չկան:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 39

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter