• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Վիգեն Սարգսյան․ «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում»

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զենքի ցանկացած մատակարարում Ադրբեջանին շատ բացասական է դիտում: Այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի օրը ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Բաքվին Մոսկվայի կողմից սպառազինության վերջին մատակարարումների մասին «Ազատության» հարցին:


«Իմ մոտեցման և առհասարակ մեր մոտեցման մեջ որևէ բան չի փոխվել: Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով՝ որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով, այսինքն՝ նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության դժվար ենթարկվող երբեմն խնդիրների համադրմամբ: Եվ այդ առումով՝ լինի դա ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահին, այդ թվում՝ առաջիկա ապագայում», — ասաց նախարարը:


«Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մե՛ր ծրագիրը՝ դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական-ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը․ մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում, այն, ինչ որ մենք գնում են, մենք գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ ներքին գներով Ռուսաստանի, և դա մեր համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման, նաև զենք ձեռք բերելու փոխգործակցության ծրագրերով», — հայտարարեց Վիգեն Սարգսյանը:


«Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում Ձեզ երբևէ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի Ձեր հետ», — շեշտեց Հայաստանի պաշտպանության նախարարը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 49

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter