• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Ծառուկյանից առաջ որևէ անհատ քաղաքական գործիչ Հայաստանից նման պատվի չի արժանացել

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր գործուն քայլերով իսկապես մտածողություն է փոխում: Գագիկ Ծառուկյանի շարունակական գործունեությունը հայրենիքում ապացուցեց, որ գործարարը միայն իր համար եկամուտներ ապահովող մարդ չէ, այլ հայրենիքը շենացնող և իր ստեղծած բարիքները հանրության հետ կիսող մարդ: Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մեծանուն աշխատանքի մասին խոսելու կարիք չկա, քանի որ այդ մասին գիտեն բոլորը և գնահատում են բոլորը:


Ծառուկյանն իր գործունեության սահմանները Հայաստանով չի սահմանափակել: Նա հայրենանվեր գործունեություն է ծավալում նաև հայրենիքի սահմաններից դուրս ապրող հայ համայնքներում: Հայաստանի անկախացումից հետո առաջին անգամ սփյուռքում ապրող հայը տեսավ, որ Հայաստանից իրեն հյուր գնացող գործիչը ոչ թե օգնություն է խնդրում, այլ օգնության ձեռք է մեկնում: Ծառուկյանը խոշոր ծրագրեր է իրականացրել  բազմաթիվ հայկական համայնքներում: Նա մեծ աջակցություն է ցուցաբերել Քուվեյթի, Սիրիայի, Իրանի և մի շարք այլ երկրներում գտնվող հայ համայնքներին:


Օրերս Գագիկ Ծառուկյանը Լորդերի պալատի և լորդ Մարտին Քալանանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Լոնդոնում: Այստեղ ևս Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղի հայ համայնքի հետ և անմիջական զրույց ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նաև առաջարկեց իր աջակցությունը համայնքային ծրագրերի իրականացման համար: Ծառուկայնի հետ հանդիպած հայ համայնքի ներկայացուցիչները իսկապես տպավորված էին հանդիպումից:


Գագիկ Ծառուկյանի՝ Լոնդոն կատարած այցը կարևոր քաղաքական իրադարձություն էր: Այս այցը  Հայաստանի համար կարևոր այցերից մեկն էր: Նախ՝ Գագիկ Ծառուկյանն իր անձնական կապերը օգտագործում է ի շահ Հայաստանի: Նա միջազգային ազդեցիկ շրջանակներում ներկայացնում է մեր երկրի շահերը և, իհարկե, դիվիդենտներ է շահում Հայաստանի համար: Ծառուկյանի գործունեությունն այս առումով, իհարեկ, անգնահատելի է:


Ծառուկյանից առաջ որևէ անհատ քաղաքական գործիչ Հայաստանից նման պատվի չի արժանացել: Սա խոսում է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի կշռի մասին: Ծառուկյանը մի շարք հայտնի լորդերի հետ բազմաթիվ հարցեր է քննարկել: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Միացյալ Թագավորությունն աշխարհի կենտրոններից մեկն է, ու Ծառուկյանի այցի արդյունքները մենք դեռ առաջիկայում կտեսնենք:


Անի Ասլյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 36

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter