• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակում քննարկվել են ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագրից բխող հարցեր:


Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը և երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները:


Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը: Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտգործնախարարը:


Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:


Նախագահը հանձնարարել է ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման:


Օրակարգի հաջորդ հարցի՝ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրների մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաև հիշյալ հարցի համազեկուցողներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցները:


Քննարկման արդյունքում կառավարությանը հանձնարարվել է ապահովել նախագահի կարգադրությամբ հաստատված՝ Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներից բխող կառավարության 2017-2021թթ. միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացման և բնակչությանը ժամանակակից որակի ծառայությունների մատուցման հարցերին: Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հակակարկտային և բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբանության քննարկման և «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նաև գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ:


Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարարի տեղեկատվությունը լսելուց հետո նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը: Նա հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հայերի կենսագործունեության և նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները գործընկեր երկրների և միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար և պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով և խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 31

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter