• 11:26 – Կրկնակի կեղծ թիվ՝ ներկայացված Կարեն Կարապետյանի կողմից 
  • 22:36 – Տարոն Մարգարյանը 1 օրում օրինականացրել է «Սպայկայի» ապօրինի հսկա կառույցները 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստը մեկնարկել է Պեդրո Ագրամունտի հրաժարականի քննարկումով։


ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ է արել անհապաղ սկսել Ագրամունտի անվստահության իրավական գործընթացը և հայտարարել, թե իր համար սպասելի էր, որ Ագրամունտն իրեն չի պահելու ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ։


Զոհրաբյանը կոչ է արել նաև սկսել հետաքննություն՝ ուսումնասիրելու Միլիսա Մարկովիչի և Ռոբերտ Վոլթերի զեկույցների հետ կապված մութ պատմությունները։


«Այսօր մեր Վեհաժողովի համար ճշմարտության պահ է։ Գոնե ինձ համար սպասելի էր, որ Պեդրո Ագրամունտը իրեն չի պահելու  ո՛չ որպես քաղաքական գործիչ եւ ո՛չ էլ որպես  տղամարդ եւ հրաժարարական չի  ներկայացնելու։ Ուստի, մենք պետք է հավատարիմ  մնանք ապրիլյան նստաշրջանում բյուրոյի կայացրած որոշմանը եւ թույլ չտանք, որ մի ինչ որ Ագրամունտ, ով հրաժարվում է ընդունել բյուրոյի որոշումը եւ չի ցանկանում տղամարդավարի հեռանալ, մեր Վեհաժողովը վերածի կլոունադայի։ Մենք պետք է հենց հիմա  սկսենք Պեդրո Ագրամունտի իմպիչմենտի իրավական գործընթացը եւ մաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի եւ շահերի բախման ամոթալի խարանից։


Ագրամունտգեյթը հրաշալի նախադեպ է, որպեսզի ԵԽ անդամ որոշ  տոտալիտար երկրներ չհամարձակվեն այլեւս գնել, ուղղորդել,  իրենց շահը թելադրել  մեր Վեհաժողովի որեւէ պատգամավորի, կամ՝ որ ավելի ամոթալի է՝ ԵԽԽՎ նախագահի։  Ագրամունտգեյթը լավ նախադեպ է, որպեսզի մեր Վեհաժողովի որոշ անդամներ վերջապես հասկանան, որ նավթադոլարները մարսել հնարավոր չէ եւ մի օր կանգնելու էր իրենց կոկորդին։


Ես ողջունում եմ մեր Վեհաժողովի բյուրոյի կողմից կոռուպցիոն հայտարարությունների ուսումնասիրության անկախ կառույցի ստեղծումը։ Վստահ եմ, որ այդ մարմնի քննության առարկա կդառնան ինչպես «Խավիարային դիվանագիտության» հայտնի դեմքերը, այնպես էլ՝ քննության առարկա կդառնա այն, թե ում միջոցով եւ որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը՝ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը տապալելու համար, որտեղ բացի արդեն հայտնի Լուկա Վոլոնտեից, ինչպես պնդում է նաեւ այդ գործին խիստ  քաջատեղյակ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական  պատվիրակության նախկին անդամ Գյուլթաքին Հաջիբեյլին, ներգրավված են նաեւ Պեդրո Ագրամունտն ու մեր Վեհաժողովի այլ պատգամավորներ եւս։  Հույս ունեմ, որ անկախ մարմինը քննության առարկա կդարձնի նաեւ Միլիսա Մարկովիչի եւ Բոբ Վոլթերի հեղինակած զեկույցների մութ պատմությունները։  Եւ պատահական չէ, որ   այս կառույցի ստեղծմանը նախարարական կոմիտեում  կատաղի դեմ արտահայտվեցին Ադրբեջանն ու Թուրքիան։


Հարգելի գործընկերներ, այն պահից, երբ Ագրամունտը դարձավ ԵԽԽՎ նախագահ, մենք բարձրաձայնում էինք այդ պարոնի՝ տարբեր տոտալիտար լիդերներին ծառայելու փաստերի մասին, սակայն դուք  լռում էիք։ Երբ ես իմ գործընկերներն այս ամբիոնից բարձրաձայնում էինք, որ մեր գործընկեր Քրիստոֆեր Շտրասերի զեկույցի տապալման գործում Վոլոնտեի հետ միասին ադրբեջանական լոբբիի շահերը սպասարկել են նաեւ Ագրամունտն ու այստեղ նստած որոշ պատգամավորներ եւս, եւ Ագրամունտը մեզ լռեցնում էր, դուք դարձյալ ոչինչ չարեցիք։


Հիմա եկել է ճշմարտության հետ առերեսվելու պահը։ Վստահ եմ, որ մենք վերջապես կունենանք այնքան խիզախություն եւ ազնվություն, որ կմաքրենք մեր Վեհաժողովը կոռուպցիայի սարդոստայնից, որպեսզի Ագրամունտգեյթերը այլեւս չկրկնվեն»,-իր ելույթում ասել է Նաիրա Զոհրաբյանը։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 44

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter