• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Դատի տալ չար ուժերի դեմ չպայքարելու համար

Հայաստանում քաղաքական դաշտը գնալով անլրջանում է և ի դժբախտություն հասարակության առաջին հերթին անլրջանում են  իրենց ընդդիմադիր համարող քաղաքական ուժերը: Հետաքրքիր է, որ կան քաղաքական ուժեր, որոնք երկրի առաջ ծառացած բազմաթիվ լրջագույն խնդիրները թողած շոուներ  կազմակերպելով են զբաղված:


Քաղաքական դաշտի անլրջացման ջահակիրը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է: Պարզվում է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստվում է Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնել: Պատճառը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում տեղացած հորդառատ անձրևն է:


Կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ 2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար, որը ըստ հայտարարության նպատակային չի ծախսվել:


Նախ պետք է նկատել, որ այդ վարկերը միջպետական վարկեր են եղել և վերցնողը եղել է ՀՀ կառավարությունը: Եվ հետո վարկային միջոցները տրամադրված են եղել ոչ միայն ջրահեռացման, այլ նաև ջրամատակարարաման համար, իսկ այն որ վերջին տարիներին Երևանում ջրամատակարարման վիճակը անհամեմատ բարելավվել է կարծում ենք  զգացել է նաև կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:


Երևանի նման մեծ քաղաքում, որտեղ մեկ միլիոնից ավել մարդ է բնակվում հորդառատ անձրևի պատճառով ընդամնեը երկու փողոց է ժամանակավորապես անանցանելի եղել: Երևանում տեղի է ունեցել այն ինչ լինում է աշխարհի բազմաթիվ այլ քաղաքներում:


Իհարկե Երևանում դեռ կան անելիքներ և հենց դրա համար են ընտրված քաղաքային իշխանությունները: Խնդիրներն իհարկե պետք է փորձել լուծել և հետևելով Տարոն Մարգարյանի գործունեությանը կարելի է վստահաբար ասել, որ դրանք կգտնեն իրենց լուծումները: Եվ եթե քաղաքական ուժը իսկապես մտահոգ է քաղաքացիների խնդիրներով, ապա կարող է  խնդրի լուծման սեփական տարբերակը գրավոր կերպով ներկայացնել Երևանի ավագանու քննարկմանը և փորձել համոզել իր գործընկերների, որ հենց իր առաջարկն է ճիշտ լուծումը: Նախաձեռնել նման անիմաստ դատական պրոցես նշանակում է քեզ հուզում է ոչ թե խնդիրը, այլ ցանկություն ունես մի քանի անգամ ավել հայտնվել լրատվականների լրահոսերում:


Հ.Գ. Այս տրամաբանությամբ առաջնորդվողները մի օր էլ կարող են Տարոն Մարգարյանին դատի տալ չար ուժերի դեմ արդյունավետ պայքար չտանելու համար:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 53

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter