• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Մի խումբ քաղաքական ուժեր պահանջում են ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին

 

Մի քանի քաղաքական ուժերի հայտարարությունն Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքների կապակցությամբ: Հայատարարության մեջ ասված է.


«Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքագետ եւ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր՝ էլ ավելի մտացածին ու շինծու, մեղադրանքներ ներկայացնելու փաստը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից հասարակությանն ուղղված պահանջ՝ հնազանդվելու եւ Հանրապետական կուսակցության հավերժ իշխելու մտադրության հետ համակերպվելու: Այդ նոր ահասարսուռ մեղադրանքները, որոնք կոչված են ցույց տալ, թե ինչ հաշվեհարդար է սպասում բոլոր նրանց, ովքեր, վկայակոչելով միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերը, կփորձեն օգտվել խաղաղ անհնազանդության իրավունքից:


Հաշվի առնելով այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքագիտական հանրությանը եւ հասարակության լայն շրջանակներին հայտնի է իր հետեւողական նվիրվածությամբ քաղաքական պայքարում խաղաղ քաղաքացիական անհնազանդության մեթոդներին, նրա դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակադրվածությունն ակնհայտ  է. ի դեմս Անդրիաս Ղուկասյանի վարկաբեկել Հայաստանում խաղաղ քաղաքացիական անհնազանդության շարժման բոլոր մասնակիցներին,ստիպելով նրանց քաղաքական բիրտ հալածանքի սպառնալիքով հրաժարվել միջազգայնորեն ամրագրված մարդու հիմնարար իրավունքներից:


Մենք դիմում ենք միջազգային կառույցներին եւ միջազգային հանրությանը՝ պահանջելով գործնական եւ սպառիչ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանում իրականացվող մարդաորսը եւ քաղաքական գործիչների նկատմամբ օր օրի սաստկացող բիրտ հալածանքները սանձելու ուղղությամբ: Այդպիսի անհրաժեշտ քայլերի շարքում կարեւորում ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի անհապաղ ազատ արձակման արդար պահանջի բավարարմանն ուղղված միջազգային ջանքերը»:


Հայտարարությունը ստորագրել են՝


 

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ՝ Զ. Փոստանջյան

«Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ՝ Պ. Մակեյան

«Հայաստանի քաղաքագետների միության» նախագահ՝ Հ. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ՝ Ր. Կ. Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ Ա. Մարտիրոսյան

«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ՝ Գ. Հովսեփյան

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ՝ Ա. Խաչիկյան

«Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցութան նախագահ՝ Ս. Գիմիշյան


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր: http://FMG.NEWS
  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 173

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter