• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խաղողագործների ամենավստահելի գործընկերն է

Բոլոր նրանք, ում հետ աշխատել է Գագիկ Ծառուկյանը, կփաստեն, որ նա հուսալի գործընկեր է, որի հետ կարելի է տարիներով համագործակցել: Դա կարող են փաստել նաև հազարավոր խաղողագործ գյուղացիները, որոնց հետ արդեն 15 տարի շարունակ աշխատում է Գագիկ Ծառուկյանը:



Եվ եթե այսքանից հետո որևէ մեկը անպատասխանատու հայտարարություն է անում, որ Գագիկ Ծառույկյանը դադարել է իր հետ համագործակցել, ուրեմն շան գլուխը պետք է բոլորովին այլ տեղում փնտրել:



Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խաղողագործների ամենավստահելի գործընկերն է: Դա կարող են վկայել այն հազարավոր խաղողագործները, ովքեր աշխատել և աշխատում են Ծառուկյանի հետ: Պատճառը ոչ միայն Ծառուկյանի հեղինակությունն է, ոչ միայն այն, որ նա այսօր ամենաբարձր գներով է մթերում խաղողը, այլ նաև այն, որ Ծառուկյանը արտոնյալ պայմաններով գյուղացիներին տրամադրում է նաև դեղորայք և պարարտանյութ, այնպիսի պայմաններով, որոնք ոչ մի լրացուցիչ դժվարություն չեն ստեղծում գյուղացու համար: Իսկ պայմանը հետևյալն է. գյուղացին Գագիկ Ծառուկյանից ստանում է դեղորայք և պարարտանյութ՝ առանց կանխավճարի, օգտագործում դրանք՝ խաղողի բերք ստանալու համար, իսկ հետո, երբ գալիս է մթերման ժամանակը, գյուղացին խաղողի մթերումից ստացած գումարից վճարում է նախօորոք ստացած դեղորայքի և պարարտանյութի համար:


Ստացվում է, որ գյուղացին օժանդակություն է ստանում Գագիկ Ծառուկյանից, օգտագործում այն և վճարում դրա համար այն ժամանակ, երբ իրացնում է իր բերքը, ընդ որում Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը միակ գործարանն է, որտեղ վճարում են տեղում և կանխիկ: Հասկանալի է, որ այս պայմանների մասին այօր երազում է ցանկացած խաղողագործ, քանի որ Հայաստանում այսօր միայն Գագիկ Ծառուկյանն է, ով նման պայմանագրեր է կնքում գյուղացիների հետ նման արտոնյալ պայմաններով: Դա է պատճառը, որ նրա հետ աշխատելու ցանկություն հայտնող գյուղացիների քանակը ավելանում է օրեցօր:



Սակայն, որքան էլ լավը լինեն այս պայմանները, գտնվում են անբերախիղճ գյուղացիներ, ովքեր շահագործում են իրենց հանդեպ եղած վստահությունը: Նրանք վերջում խաղողը հանձնում են այլ մթերողների, որպեսզի չվճարեն նախօրոք վերցրած դեղորայքի և պարարտանյութի համար: Այսպիսի գյուղացիների հետ, հասկանալի պատճառներով, Գագիկ Ծառուկյանը դադարեցնում է հետագա համագործակցությունը, քանի որ անբարեխիղճ գործընկերը ամենավատ երևույթն է:



Ահա կայքերից մեկում մի նյութ էր հրապարակվել, որտեղ Հուշակերտ գյուղի գյուղապետ Սամվել Մխիթարյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը չեղյալ է համարել խաղողագործների հետ նախօորք կնքած պայմանագրերը, քանի որ նրանք ընտրություններին իրեն ձայն չեն տվել:



Սա ստոր հերյուրանք է և սուտ: Ինչպես վերևում նշեցինք, եթե որևէ խաղողագործ նման բան է հայտարարում Ծառուկյանի մասին, ուրեմն պատճառը պետք է բոլորվին այլ տեղում փնտրել: Իսկ իրականում ստացվել է այնպես, որ Սամվել Մխիթարյանը մեկն է վերոնշյալ անբարեխիղճ գործընկերներից, ով ինքն է իր նախաձեռնությամբ չեղարկել նախօրոք կնքված պայմանագիրը, քանի որ իր խաղողը վերջում հանձնել է այլ մթերողի, որպեսզի չվճարի նախօրոք վերցրած դեղորայքի և պարարտանյութի համար: Իսկ այժմ նման հայտարարություններով ուզում է կոծկել իրական փաստերը և ամեն ինչ ներկայացնել այլ լույսի ներքո:



Այնինչ, քանի դեռ Հուշակերտի գյուղապետը ստեր է խոսում, Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնող գյուղացիների թիվը ավելանում է ամեն օր:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 45

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter