• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Սպանություն՝ Ալավերդիում. ինչ կապ կա 2015-ի քաղաքապետի ընտրությունների հետ, վենդետա՞

Այսօր, ժամը 12։30-ի սահմաններում, անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ դիմահար կրակոցով սպանել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանին:


Փիրուզյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:


Ըստ ալավերդցիների, սպանություն կատարողին հենց դեպքի վայրում վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին։


Ըստ շրջանառվող լուրերի, Կամո Փիրուզյանը՝ Վարդան Փիրուզյանի եղբայրն է, որը հետախուզվում է 2 անձի սպանության մեջ:


Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը, Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում, կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ են արձակվել Վարդան Ավագյանի և Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ։ Վարդան Ավագյանն ստացել է հրազենային երկու վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Էդուարդ Պողոսյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Ալավերդի բժշկական կենտրոն», ապա՝ «Էրեբունի բժշկական կենտրոն», որտեղ էլ մայիսի 21-ին՝ ժամը 02:30-ին, մահացել է:


Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։


Ի դեպ 2016-ի սպանությունից օրեր անց, Աստղիկ Ավագյանը՝ Վարդան Ավագյանի քույրը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, սպանությունը կապել էր 2015 թվականի հունիսին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ:


«Վարդանին ու Էդուարդին կրակել են հետեւից, նրանք փորձել են փախչել ու քանի որ Վարդան Փիրուզյանի ու մեր բակը իրար մոտ են, հայտնվել են այդտեղ: Հարձակվողները 5-6 հոգի են եղել, եղբայրս կրակոցների հետեւանքով երկու հրազենային վիրավորում է ստացել, մեկը դիպել է հենց սրտին, տեղում մահացել է, բայց էլի են կրակել, ընկել էր գազանների ձեռքը»,- ասել էր Վարդան Ավագյանի քույրը: Անդրադառնալով այն տեղեկություններին, որ հարձակվողի դերում եղել են եղբայրն ու Էդուարդը, իսկ Վարդան Փիրուզյանն ընդամենը պաշտպանվել է, Աստղիկ Ավագյանը արձագանքեց, որ եղբոր եւ նրա ընկերոջ մոտ զենք չի եղել. «Իրենք պատրաստ չեն եղել նման բանի, եթե կրակոցները հետեւից են եղել, դիմացից չի եղել, ինչպե՞ս կարող է ինքնապաշտպանություն լիներ: Մի մարդ եթե սպանությունից հետո գիշերն արդեն փաստաբան ունի, դա ի՞նչ է նշանակում, ո՞նց կարող է անմեղ մարդը պաշտպան ունենա ու երկրից փախած լինի: Ո՞նց անցավ մաքսակետը: Սա լրիվ պլանավորած գործ էր»,- նշեց նա: Վերջինս հայտարարեց, որ սույն սպանությունը կապված է 2015 թվականի հունիսին Ալավերդիում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ:  «Սա լրիվ քաղաքականություն է, ընտրություններից հետո ո՞վ չի ընտրվել քաղաքապետ: Ընտրություններից հետո՝ հոկտեմբերին էլի դեպք եղավ, կրակոցներ արձակեցին այն ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել էր նաեւ եղբայրս: Բոլորը գիտեն, թե էս ամեն ինչի հետեւում ով է կանգնած. ես հիմա հայտարարում եմ՝ նա Արթուր Աբգարյանն է (ինքնառաջադրված թեկնածու), որը ուզում էր Ալավերդի քաղաքն իրենը դառնա: Պարտվեց, չհանգստացան ու որոշեցին, որ սենց պիտի լինի, չգիտեին, որ մեքենան զրահապատ է եղել»,- մանրամասնեց Աստղիկ Ավագյանը:



Լուսանկարում ձախից քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Աբգարյանն է, աջից՝ 2016-ից հետախուզվող Վարդան Փիրուզյանը: .


 


 


 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 44

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter