• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Սասնա Ծռերի գործով (թիվ ԵԷԴ/0039/01/17) պաշտպանների

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի, սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար աղմուկի պատճառով:

Անկախ նիստի հետաձգման պաշտոնական հայտարարված պատճառներից գտնում ենք, որ այն ի սկզբանե դատապարտված էր հետաձգման:

Ակնհայտ և պարզ էր, որ դատարանի թիվ 1 դահլիճում հնարավոր չէր այդ նիստն անցկացնել: Դահլիճում բացակայում են ամենատարրական պայմանները 14 անձանց վերաբերյալ գործ քննելու համար: Այս պարզ իրողությունը անտեսվել է դատարանի կողմից, ինչը իրավաչափորեն և արդարացիորեն հանգեցրեց բազմաթիվ դժգոհությունների և այսպես կոչված աղմուկի:

Փաստացի արհեստականորեն ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ դժգոհություն («աղմուկ») առաջանա և նիստը հետագվի:

Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող և դատական ակտ կայացնող դատարանը պարտավոր էր կատարել իր պարտականությունները՝ ստեղծել դատական քննության անցկացման պատշաճ պայմաններ, ինչը չէր կատարվել: Հետևաբար անթույլատրելի է նիստի հետաձգումը պատճառաբանել «աղմուկով», ինչը դատարանի պարտականությունների չկատարման և անշրջահայացության հետևանք էր:

Հայտարարում ենք, որ թիվ ԵԷԴ/0039/01/17 գործով դատարանը պարտավոր է՝ ապահովել պատշաճ պայմաններ դատական նիստերը օրենքով սահմանված կարգով անցկացնելու համար, ներառյալ՝ ապահովել.

 աշխատանքային պայմաններ պաշտպաններիս համար;

 հրապարակային դատաքննության ստանդարտներ հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը;

 պաշտպաններիս և մեր պաշտպանյալների դահլիճում անարգել և առանց որևէ սահմանափակման հաղորդակցում;

 պաշտպաններիս (փաստաբաններիս) զննության կամ խուզարկության բացառում:

Դատարանի կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելը կվկայի, որ գործի քննության ցանկացած բնույթի հետաձգումը, դատարանում «աղմուկը» կամ այլ՝ ոչ դատավարական իրավիճակի ստեղծման ամբողջ պատասխանատվությունը կմնա դատարանի վրա:


Պաշտպաններ՝

Մուշեղ Շուշանյան

Տիգրան Եգորյան

Տիգրան Հայրապետյան

Երվանդ Վարոսյան

Լուսինե Սահակյան

Արմինե Ֆանյան

Ինեսսա Պետրոսյան

Լուսինե Հակոբյան

Հարություն Բաղդասարյան

Դավիթ Գյուրջիյան

Մարինե Ֆարմանյան

Հայկ Ալումյան

Արա Ղարագյոզյան

Հարություն Գևորգյան

Արա Զաքարյան

Արայիկ Պապիկյան


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 75

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter