• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը

Մեր նախորդ հրապարակումներում մենք խոսել էինք այն մասին, որ աշնանը վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ ճնշումները իշխանական լրատվամիջոցների կողմից կավելանա: Այս օրերին արդեն նկատվում է վարչապետ Կարապետյանի դեմ լրատվական ճնշման ծաղիկները:


Երեկ իշխանությունների հայտնի թևին պատկանող հեռուստաընկերություններից մեկը անդրադարձել էր պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսելուն: Մեծ ռեպորտաժ էր պատրաստվել, որտեղ մանրամասն ներկայացվում էին այն բոլոր անիմաստ ծախսերը որ իրականացնում է կառավարությունը: Ռեպորտաժի ընթացքում փորձագետներից մեկը անգամ հայտարարեց, որ կառավարությունը պետական բյուջեի 25 տոկոսը, այսինքն ավելի քան 1 միլիարդ դոլարը ,ոչ արդյունավետ է ծախսում:


Հասկանալի է, որ այս կերպ իշխանության հակակարապետյանական թևը պատրաստվում է վարչապետի դեմ հասարակական դժգոհություն բարձրացնել: Կարեն Կարապետյանին ամեն կերպ պետք է հեղինակազրկել մինչև 2018 թվականը: Պլանը հաջողությամբ իրականացվում է:


Այսօր արդեն ՀՀԿ-ն պաշտոնապես խոսում է վարչապետի հավանական փոփոխության մասին: Իհարկե ՀՀԿ-ականները բաց տեքստով չեն խոսում այդ ամենի մասին, սակայն իրենց գործունեությանը ծանոթ լինելու դեպքում հասկանալի է, թե որն է իրենց հայտարարությունների իրական նպատակը:


Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների համար ՀՀԿ-ն է որոշելու, թե ով պետք է լինի երկրի վարչապետ:Շարմազանովն ասել է, որ 2018թ.-ի վարչապետ կլինի նա, ում ՀՀԿ-ն կհամարի երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս լուծողը: Առաջին անգամ է, որ ՀՀԿ խոսնակը չի խոսում այն մասին, որ իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Սա արդեն խոսուն փաստ է: Շարմազանովն ասում է, որ վարչապետ կլինի այն մարդը ով երկրի առջև ծառացած խնդիրները լավագույնս կլուծի: Այս խոսքերից պետք է եզրակացնել, որ ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարում է Սերժ Սարգսյանի թեկնածության մասին, քանի որ ՀՀԿ-ի համար երկրի առաջ ծառացած խնդիրների լավագույն լուծողը Սերժ Սարգսյանն է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 86

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter