• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Վերահսկիչ պալատը ԿԳՆ-ում 21 մլն դրամի չհիմնավորված ծախս է արձանագրել

Վերահսկիչ պալատը հրապարակել է 2016 թվականի գործունեության հաշվետվությունը` ներկայացնելով չարաշահումները, անհարկի ծախսերը, վարկային միջոցների ոչ արդյունավետ ծախսը մի շարք պետական կառույցներում:


Մասնավորապես Կրթության և գիտության նախարարությունում, նրան ենթակա կառույցներում Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ է արձանագրել: Ըստ հաշվետվություն ՝ կատարվել է 21 միլիոն 269 հազար դրամի չափով չհիմնավորված ծախս. խախտումների առյուծի բաժինն ընկնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» պետական հիմնարկին:


ՎՊ հաշվետվության համաձայն՝վարկային միջոցների ծախսերի նախատեսումը (գնումների պլան) հաշվարկներով հիմնավորված չէ: Նախատեսումների, հատկացումների և փաստացի վճարների միջև առկա են էական շեղումներ: 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ֆինանսավորումը կազմել է 492,522.5 հազ. դրամ, որից` վարկային միջոցներ 261,652.9 հազ. դրամ, համաֆինանսավորումը` 230,869.6 հազ. դրամ: Փաստացի վճարումը` 199,617.2 հազ. դրամ, այն դեպքում, երբ պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսվել է 1,054,711.5 հազ. դրամի ծախս: Գնումների պլանով գործողությունների համար սահմանված ժամկետները չեն պահպանվել: 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 18.9% (199,617.2/1,054,711.5×100):


ԾԻԳ-ի և «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի միջև 2015 թվականի նոյեմբերին կնքվել է 70,235.3 հազ. դրամի պայմանագիր: Նախորդ վարկային ծրագրի շրջանակներում նույն հետազոտության իրականացման համար 2011 թվականին կնքված պայմանագրի գինը կազմել է 48,960.3 հազ.դրամ, որի առաջին փուլի վճարումը կազմել է 9,723.3 հազ. դրամ (առաջին փուլում կատարվել են ուսումնասիրության մեթոդոլոգիայի, հարցաթերթիկների, հարցման գործիքների մշակում և այլն): Գործող պայմանագրի տեխնիկական առաջադրանքը նույնն է, ինչ նախորդինը: 2015-2019 թվականների համար պայմանագրի կնքման նպատակով ՓԲԸ-ի կողմից ներկայացված ֆինանսական առաջարկով նախատեսվել և ԾԻԳ-ի կողմից ընդունվել են չհիմնավորված փոխհատուցվող ծախսեր և աշխատավարձ, որը նախորդ պայմանագրի ֆինանսական առաջարկով ներկայացված միևնույն աշխատանքների համար նախատեսված ծախսերից 21,269.0 հազ. դրամով (ներառյալ հարկերը) ավելի է:


2015 թվականին կնքված պայմանագրի գինը կարող էր նվազել ինչպես 2011 թվականի պայմանագրի շրջանակներում արդեն կատարված աշխատանքների համար առաջին փուլում վճարված 9,723.3 հազ. դրամի, այնպես էլ` չհիմնավորված 21,269.0 հազ. դրամի չափով: Հաշվի առնելով վերը նշվածը, պայմանագրի գինը կկազմեր շուրջ 40,000.0 հազ. դրամ: Կնքված պայմանագրի գինը (70,235.3 հազ.դրամ) հիմնավորված չէ: Այսինքն՝ ԾԻԳ-ը վարկային միջոցներից իրեն հատկացված 21 միլիոն 269 հազար դրամը ծախսել է ոչ նպատակային:


Նույն կազմակերպության գործունեության մեջ խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Հիմնարկի նախատեսումների, հատկացումների և փաստացի վճարների միջև առկա են էական շեղումներ: 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ֆինանսավորումը կազմել է 492,522.5 հազար դրամ, որից` վարկային միջոցներ՝ 261,652.9 հազար դրամ, համաֆինանսավորումը՝ 230,869.6 հազար դրամ: Փաստացի վճարումը` 199,617.2 հազար դրամ, այն դեպքում, երբ պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսվել է 1,054,711.5 հազար դրամի ծախս: Գնումների պլանով գործողությունների համար սահմանված ժամկետները չեն պահպանվել: 2016 թվականի առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 18.9%:


Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել նաև ԿԳՆ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի մասով, և կրկին հայտնաբերվել են խախտումներ՝մասնավորապես «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրի մասով:


Հաշվետվության մեջ գրված է, որ նախարարությունը, շրջանցելով ՀՀ կառավարության 29.04.2010թ. թիվ 566-Ն որոշմամբ հաստատված «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրի օրինակելի ձևը, ՓԲԸ-ի հետ կնքել է հանձնարարության պայմանագիր, որի հետևանքով վերոնշյալ ծրագրով նախատեսված միջոցներից  58,382.7 հազ. դրամի աշխատանքներն ու ծառայություններն իրականացվել են առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի ապահովման:

Պայմանագրի շրջանակներում 2015 թվականին կատարված 4,445.4 հազ. դրամի ծախսը առնչություն չունի ծրագրի նպատակի հետ:


Ձեռքբերված աշխատանքների և ծառայությունների համար հանձնման-ընդունման արձանագրություններ հիմնականում չեն կազմվել, ինչպես նաև առանձին դեպքում ծախսերը կատարվել են առանց պայմանագրի կնքման:


ՓԲԸ-ի կողմից նախարարություն ներկայացված հաշվետվություններով փաստացի ծախսերը չեն համապատասխանել իրականությանը:


Նախարարության կողմից հաշվետվությունն ընդունվել և ֆինանսավորումն իրականացվել է առանց պայմանագրով նախատեսված հաշվետվության հետ պահանջվող ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայության:


Բյուջետային հայտով նախատեսվել և իրականացվել են գործողություններ, որոնք չեն ներառվել նախահաշվում, իսկ որոշ դեպքերում կատարվել են ծախսեր, որոնք նախատեսված չեն եղել ինչպես բյուջետային հայտով, այնպես էլ նախահաշվով:


ՀՀ կառավարության 10.09.2009թ. «Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի մասին» թիվ 1036-Ն որոշմամբ պատվիրակության անդամի սննդի հետ կապված օրական ծախսը սահմանված է մինչև 8000 դրամ, սուրճի ընդմիջման ծախսը՝ մինչև 1500 դրամ: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի մասնակիցների հյուրասիրության ծախսը որոշմամբ սահմանված առավելագույն չափերով հաշվարկելու արդյունքում կկազմեր նախատեսված և վճարված գումարից 6,563.8 հազ. դրամով պակաս:


Այլ ծրագրերի իրականացման մեջ չարաշահումներ ԿԳՆ-ն ևս հայտնաբերել է:


ԿԳՆ-ն հաշվետվությանը դեռ չի արձագանքել: Tert.am-ին հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից խոստացան ավելի ուշ պարզաբանում տրամադրել:


ՎՊ տարեկան հաշվետվությունը՝ այստեղ։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 79

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter