• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Քալիֆորնիոյ Նահանգային Խորհուրդի Յատկացումներու Յանձնաժողովը Կը Հաստատէ Թուրքիոյ Մէջ Նահանգի Ներդրումներու Դուրս Բերման Նախագիծը

adrinnazarian


ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Անցեալ Ուրբաթ, 26 Մայիսին, Քալիֆորնիոյ Նահանգային Խորհուրդը վաւերացուց AB1597  նախագիծը, որ կ՝առաջադրէ նահանգի ներդումները ետ քաշել թրքական պետական բաժնեթուղթերու շուկայէն՝ իբրեւ հակազդեցոււթիւն թրքական պետութեան Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը ժխտելու վարքագիծին:


«Երախտապարտ եմ, որ Նահանգային Խորհուրդի  իմ գործընկերներս միացան ինծի պայքարելու յանուն արդարութեան՝ ի խնդիր  Ցեղասպանութեան զոհ գացած  մէկ ու կէս միլիոն հայերու», յայտարարեց նախագիծի հեղինակ, Նահանգային Խորհուրդի անդամ Ատրին Նազարեան:


«Երբ Թուրքիոյ պետութիւնը կը շարունակէ հովանաւորել ցեղասպանութիւնը ժխտողները, ապա պէտք է կրէ պատասխանատուութիւնը եւ նիւթական պատիժի ենթարկուի», աւելցուց Նազարեան:


AB 1597 նահանգային օրէնսդրական նախագիծը Քալիֆորնիոյ Նահանգային Խորհուրդի կողմէ հաստատուելու պարագային, կ՝արգիլէ Քալիֆորնիոյ պաշտօնեաներու եւ ուսուցիչներու թոշակներու հիմնադրամները որեւէ ներդրում կատարելու թրքական կառավարութեան պատկանող, անոր կողմէ կառավարուող կամ անոր հետ առնչուող որեւէ տնտեսական ձեռնարկութեան մէջ:


Հիմնադրամները նաեւ պարտաւոր պիտի ըլլան ետ քաշել անցեալին կատարած իրենց ներդրումները՝ Միացեալ Նահանգներու դաշնակցային կառավարութեան կողմէ Թուրքիոյ դէմ պատժամիջոցներ գործադրելու որոշում առնելու յաջորդող վեց ամիսներու ընթացքին:


Նախագիծը կը պարտաւորեցնէ հիմնադրամներու ղեկավարութիւնը, որ մէկ տարուան ընթացքին զեկոցեն Նահանգային Խորհուրդին, թէ երբ կ՝ակնկալեն, որ դաշնակցային կառավարութիւնը վաւերացնէ զայն:


Նախագիծը հաստատման գործընթացի յաջորդ հանգրուանը Նահանգային Խորհուրդի լիագումար նիստի կողմէ անոր քննարկումն ու քուէարկումն է:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 86

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter