• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Անհրաժեշտ է ապահովել մշտական հետադարձ կապ մեր համաքաղաքացիների հետ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսված 1618 մուտքերից արդեն վերանորոգվել է 297-ը: Շարունակվում է նաև հարթ և թեք տանիքների նորոգումը:


Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում շարունակելով ներգրավել նաև շենքերի բնակիչներին:


«Աշխատանքներն իրականացնելիս թե՛ համատիրությունը և թե՛ վարչական շրջանի համապատասխան բաժինը պետք է մշտապես կապի մեջ լինեն բնակիչների հետ: Միայն ներկայացվող տեղեկանքներով չպետք է բավարարվել: Մշտական հետադարձ կապ ապահովեք մեր համաքաղաքացիների հետ, որպեսզի հստակ իմանաք, թե որքանո՞վ են բնակիչները գոհ կատարված աշխատանքից և, ընդհանրապես, բարձրացված այս կամ այն խնդրի լուծումից», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանված ժամկետում ուսումնասիրվել և ըստ ոլորտների ամփոփվել են վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները: Ըստ այդմ զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ստացվել է 399 դիմում և առաջարկություն: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, անշարժ գույքի, շինարարության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև առողջապահության վարչություններին: Ստացված 399 դիմում-առաջարկություններից 344-ին արդեն տրվել է համապատասխան ընթացք, մյուսները գտնվում են քննարկման փուլում:


Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացված առաջարկներն անհրաժեշտության դեպքում դարձնել ծրագրային առաջնահերթություններ և հետևել ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ այս հարցում ևս ապահովելով քաղաքացիների հետ հետադարձ կապը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 55

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter