• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Շարմազանովն առաջարկում է կուլակաթա՞փ անել Լֆիկ Սամոյին, Ֆլեշի Բարսեղին և մյուս օլիգարխներին

Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 28-ին Լոռու մարզում՝ Առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառման ժամանակ: Նրա խոսքով՝ մեծահարուստները պետք է դատարկեն իրենց քսակները հանուն Հայաստանի. «Կգնանք այդ ճանապարհով, կունենաք ուժեղ Հայաստան, չենք գնա՝ այլ ճանապարհ չկա: Ղարաքիլիսայում մենք ասացինք՝ կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու: Մենք այսօր ունենք այդ Հայաստանը, անկախ Հայաստանը և պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի գնալով ուժեղանանք և՛ մտքով, և՛ բազկով, և՛ ոգով»:


Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում մեծահարուստներն  իրենց կուսակիցներն ու նրանց մերձավորներն են: Հայաստանում քաղաքական և տնտեսական «էլիտաները» միախառնված են, և ասելով քաղաքական իշխանության ներկայացուցիչ, մենք հասկանում ենք նաև մեծահարուստ: Հայաստանում մեծահարուստները հիմնականում ագահ են և դժվար է պատկերացնել, որ նրանք կդատարկեն իրենց քսակները: Նրանք մարդիկ են, ովքեր իրենց հարստությունը դիզել են պետության քսակը դատարկելով և հիմա, երբ պետությունը շատ վտանգավոր սահմանագծի է հասել, դա հենց ագահ և մեծահարուստ պաշտոնյաների համառ ջանքերի շնորհիվ է:


Է. Շարմազանովն ինքն էլ գիտի, որ Հայաստանում մեծահարուստներն ինքնակամ իրենց քսակները դատարկողներից չեն: Հիմա ինչ է ստացվում՝ Շարմազանովն առաջարկում է կուլակաթա՞փ անել Լֆիկ Սամոյին, Ֆլեշի Բարսեղին, Կիլիկիայի Հակոբին և մնացած օլիգարխներին: Դժվար է պատկերացնել, որ Շարմազանովը  նման համարձակ հայտարարությամբ հանդես կգար: Նա այդ գործիչներից չէ: Ավելի շուտ սա Շարմազանովի հերթական դատարկ և ոչինչ չասող ելույթներից է:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 53

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter