• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Կարեն Կարապետյանը խոսեց դեղերի հասանելիության խնդրի մասին

Մարզերում, անգամ խոշոր բնակավայրերում դեղերի հասանելիության խնդիր կա: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և այդ առթիվ հանձնարարական տվեց ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանին:


«Իրանակացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է  դարձել, որ նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է դեղերի հասանելիության խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և խնդիրներ է առաջացնում ոչ միայն մեր քաղաքացիների, այլ նաև զբոսաշրջիկների համար»,-ասաց Կարապետյանը:



Նա Լևոն Ալթունյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունը ապահովելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան նախագիծ։


«Բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ հերթապահ դեղատների առկայությունը ապահովելու նպատակով»,-ասաց վարչապետը:


Կարապետյանը հայտնեց, որ խնդիրն առաջացել է զբոսաշրջային գոտիներից, այդ թվում՝ նաև Ծաղկաձորից ։


«Ծաղկաձորում ընդհանրապես որևէ դիմելու տեղ չկա, եթե որևէ բան պատահում է՝ հաշվի առնելով նաև ձմեռային մարզաձևերը»,-ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, հավելելով, որ ուշադրություն դարձնեն այդ հարցին:


 


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 111

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter