• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 18:24 – Կշեռքների օրն անհանգիստ է ու բարդ. Հոկտեմբերի 15-ի աստղագուշակը 

Ուսումնասիրվել է սոցիալական ցանցերում տեղ գտած 113 հրապարակում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփիչ հաղորդում է ներկայացրել Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին կատարած աշխատանքների վերաբերյալ։


1. Մայիսի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում: Նշված 9 ահազանգը վերաբերել են քվեարկության կազմակերպման և անցկացման՝ օրենքով սահմանված ընթացակարգերին: Բոլոր դեպքերում քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:


2. Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած 113 հրապարակում: Հրապարակումները վերաբերել են ընտրատեղամասերում և ընտրական շտաբերում կուտակումներին, տեխնիկական միջոցների անսարքության, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, ընտրացուցակներում գրառումների, ընտրատեղամասերի կահավորման, ընտրողներին կաշառք բաժանելու, քվեարկության գաղտնիության, ինչպես նաև դրա կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերին:


3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է ուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես՝ դիտորդ Վ. Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրելու, armtimes.com, azatutyun.am, hraparak.am լրատվամիջոցների լրագրողներ Տ. Խաչատրյանի, Ս. Գաբրիելյանի և Ս. Ադամյանի, ինչպես նաև լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր տվյալները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:


4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:


Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերող բոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել և ուղարկվել են Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով: Միջադեպի կապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 85


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր