• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Տարոն Մարգարյանը կստանա 70 տոկոս

Մայիսի 14-ի Երևանու ավագանու ընտրություններում կհաղթի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:


«Առաջին տեղի հարցը լուծված է, քանի որ ամբողջ աշխարհում քաղաքապետ է դառնում կա՛մ քաղաքի շրջաններից մեկի առավել արդյունավետ ղեկավարը, կա՛մ երկրի երկրորդ, երրորդ քաղաքի քաղաքապետը: Այսինքն՝ այն անձը, ով քաղաքային տնտեսությունից գաղափար ունի, փորձառություն ունի կառավարման, կարողանում է միջոցներ ձեռքբերել, իսկ քաղաքապետի մյուս թեկնածուները՝ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը այս առումով մեծ հավակնություններ ունենալ չէին կարող, որովհետև փորձի պակաս կա»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:


Ըստ նրա՝ հրաշքներ ակնկալել պետք չէ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը կլինի առաջինը, «ԵԼՔ»-ից Նիկոլ Փաշինյանը՝ երկրորդը, «Երկիր Ծիրանի» նորաստեղծ կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ երրորդը:


Ըստ նրա՝ մայրաքաղաքում ապրում է հիմնականում իշխանամետ, պահպանողական խավ, որը ցանկանում է ոչ թե կտրուկ փոփոխություններ, այլ՝ հանգիստ, կայուն առաջընթաց: «Տարոն Մարգարյանը խոստում է տալիս, որ շատ կտրուկ քայլերի չի գնա, հանդարտ զարգացում կապահովի, որովհետև նրանք, ովքեր բիզնես ունեն, ցանկացած փոփոխություն վտանգավոր են համարում, ուստի կողմնակից են պահպանել այն, ինչ կա»,- նշեց Ադիբեկյանը:



Սոցիոլոգն ասաց, որ նախնական տվյալներով՝ Երևանից խորհրդարանական ընտրություններին մասնակից 500 հազար- 1 մլն ընտրողներից Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն, լավագույն դեպքում, 450 հազարը:



«Երևանում ունենք 750 հազար ռեալ ընտրող, նրանց կեսը կազմում է մոտ 400 հազար: Ըստ այդմ՝ Տարոն Մարգարյանը, լավագույն դեպքում, կստանա ձայների 70 տոկոսը, Նիկոլ Փաշինյանը՝ 20 տոկոսը, Զարուհի Փոստանջյանը՝ 10 տոկոսը:


Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում Երևանում հավաքել էր 70 հազար ձայն, եթե ընտրողների 350 հազարը գա ընտրության, ապա դրա 20 տոկոսը Փաշինյանը կտանի: Զարուհի Փոստանջյանն էլ, լավագույն դեպքում, կարող է իր կողմը գրավել նրանց ձայները, ովքեր չեն մասնակցում ընտրություններին»,- հավելեց նա:


Տարոն Մարգարյանի ռեյտինգը, ըստ Ադիբեկյանի, ավելի բարձր է Երևանում, քան՝ ՀՀԿ-ինը, ուստի իր քարոզարշավի ժամանակ քաղաքապետը չի շեշտում, որ ինքը ներկայացնում է «Հանրապետական» կուսակցությունը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 47

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter