• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

Ով որքան ձայն կհավաքի . Gallup

Երևանցիների 72.3 տոկոսը առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններին ձայն է տալու ՀՀԿ-ին և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին: Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքները մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:


Նա տեղեկացրեց, որ հարցումներն իրականացվել են 1074 մարդկանց շրջանում, մեթոդը՝ դեմ առ դեմ, իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2-9-ը: Կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երևան քաղաքի 12 վարչական շրջանները:


«Նիկոլ Փաշինյանին ձայն է տալու քաղաքացիների 15.5 տոկոսը, իսկ Զարուհի Փոստանջյանին՝ 4.7 տոկոսը»,-ասաց Արամ Նավասարդյանը՝ ընդգծելով, որ նախորդ հետազոտությունից հետո թեկնածուները բարելավել են դիրքերը:


Ըստ «Երևան քաղաքի քաղաքապետի թեկնածուների վարկանիշներն առ մայիսի 10-ը» (2-րդ փուլ) խորագրով հետազոտության արդյունքների՝ հարցվածների 95,9 տոկոսը տեղյակ է, որ մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրություններ, իսկ 4.1 տոկոսը՝ ոչ:


«Քաղաքացիների 56,1 տոկոսը նշել է, որ հետևում է քարոզարշավին, իսկ 43.9-ը՝ ոչ: Հարցին, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական ուժերի քարոզարշավին եք առավել շատ հանդիպել/տեսել, երևանցիների 73,8 տոկոսը նշել է ՀՀԿ-ի, 46,3 տոկոսը՝ «Ելք» դաշինքի, 32,5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի»-ի»,-ներկայացրեց Արամ Նավասարդյանը:


Երևանցիների մեծամասնությունը (84.6%) քարոզարշավի հրապարակումների հանդիպել է հիմնականում հեռուստացույցով, ապա բակերում և սոցիալական ցանցերում:


Հետազոտության արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 57.2 տոկոսը ծանոթացել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին, 78.5 տոկոսը պատասխանել է, որ ծանոթացել է ՀՀԿ, 47.4 տոկոսը՝ «Ելք» դաշինքի, իսկ 36.5 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրին:



«Քաղաքացիների 80.4-ը նախընտրական ծրագրերին ծանոթացել է հեռուստացույցի միջոցով: 83.3% մասնակցում է բակերում, համայնքներում իրականացվող հանդիպումներին, իսկ 16.7 տոկոսը՝ ոչ: 80.4 տոկոսը մասնակցում է ՀՀԿ-ի, 20.7 տոկոսը «Ելք» դաշինքի, իսկ 11.2 տոկոսը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հանդիպումներին»:


Երևանցիների 67.1 տոկոսը նշել է, որ միանշանակ մասնակցելու է առաջիկա ընտրություններին:


Երկրորդ հետազոտության մեջ ընդգրկված հարցերից է օրինակ՝ որքանով եք կարևորում Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի տեսակների զարգացումը: Քաղաքացիների մեծամասնությունը՝ 86.7 տոկոսը շատ է կարևոր մետրոյի զարգացումը, ապա տրոլեյբուսի և տրամվայի:


Երևանցիներն ամռանը քաղաքում հիմնականում ցանկանում են տեսնել բացօթյա հաﬔրգներ, մանկական ﬕջոցառուﬓեր, ամառային ճամբարներ, քաղաքային և համայնքային սպորտային օլիմպիադաներ, պարային համույթների հաﬔրգներ, հայկական ուտեստների փառատոններ, հեծանվային արշաﬖեր:


Հարցին, թե ինչպես եք գնահատում քաղաքապետարանի/թաղապետարանների կողﬕց իրականացվող հուշարձանների պահպանման ﬕջոցառուﬓերը, քաղաքացիների 44.8 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ դրական, 20.9 տոկոսը՝ լիովին դրական, իսկ 11.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:


Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունից հետո դեռևս մի քանի օր շարունակվող քարոզարշավի ընթացքում փոփոխություններ հնարավոր է տեղի ունեցած լինեն, սակայն հետազոտությունը ցույց է տալիս ընդհանուր պատկերը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 39

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter