• 01:10 – Փետրվար-մարտ ամիսներին լուրջ հարձակում կլինի Կարապետյանի նկատմամբ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

«Քցող-թռնողի» հոգեբանությամբ օժտվածը

«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանի պատկերն ու անունը վերջին օրերին «զարդարում» են թերթերի ու ամսագրերի առաջին էջերը։ Սա, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «լավ հալից չէ»։ Մանուկյան Խաչիկը իրականում մեկը մյուսի հետևից քաջնազարություններ է անում՝ հարուցելով բոլորի զարմանքը։


Հասարակությունը լավ է հիշում նրա՝ մայիսի 3-ին ԿԸՀ ներկայանալը, ինքնաբացարկի իր իսկ ձեռքով ստորագրած դիմումը հետ վերցնելը։


Այնուհետև մամուլում շրջանառվող թեման դարձավ Մանուկյանի՝ երկրից բացակայելու մասին նրա կնոջ կողմից տարածած ինֆորմացիան, որը իրավացիորեն որակվեց որպես «թռած ման գալ»։ Խաչիկ Մանուկյանը իր իսկ արարքի համար չունեցավ անգամ ամենպրիմիտիվ արդարացումը ու նախընտրեց ամենաստորացուցիչ տարբերակը՝ ջրի հատակն իջնելու ու վտանգի անցնելուն սպասելու մեթոդի կիրառումը, մի մի մեթոդ, որը սովորական է յուրաքանչյուր թուլամորթ տեսակի համար։


Վերջինիս վերաբերյալ կա երկու տեսակի հակապնդում, որն առաջ եկավ Մանուկյանի վերջին քաջնազարության արդյունքում։ Խաչիկ Մանուկյանը որոշեց «քաղաքական ակցիա» կազմակերպել ՝ ի պաշտպանություն իրեն։ Իբրև թե նա այնքան ժողովրդականություն է վայելում իր տարածաշրջնում, որ ժողովուրդն է ինքնաբուխ կերպով ոտքի ելել և պահանջում է, որ իրենց պատգամավորը լինի խորհրդարանում։ Նախ՝ ակնհայտ է, որ սա անձամբ Խաչիկ Մանուկյանի հորդորով կազմակերպված ակցիայի փորձ էր, որով նա ինքնաոչնչացման վերջին քայլը արեց, ու գահավիժեց ցեխոտ փոսը։ Բավական է նշել միայն, որ ի նպաստ նրա բողոքի ակցիային մասնակցում էր ընդամենը 9-10 հոգի, այն էլ երևի Մաստարա գյուղի իր թիմակիցներն էին։


Սա իհարկե գերազանցեց Խաչիկ Մանուկյանի մնացած բոլոր արարքներին ու ավելի շատ բան ասաց նրա մարդ ու քաղաքական գործիչ տեսակի, նրա հավաքած այդքան թմբկահարվող 5000 քվեի մասին ու նրա ունեցած կշռի մասին։ Պատասխանները անգամ տարրական դասարանում սովորող երեխայի համար են պարզ․ Խաչիկ Մանուկյանը որպես մարդ ստորաքարշ ու թուլամորթ է, որպես քաղքական գործիչ անպատասխանատու է ու իր ընտրազանգվածին «քցել-թռնելու» բնազդով օժտված, իսկ ինչ վերաբերոում է նրա ունեցած կշռին, այն զրոյական մակարդակում է, քանի որ «10 հոգանոց քաղաքական ակցիա» փաստեց, որ 5000-ից ավելի քվեն նա ստացել է Գագիկ Ծառուկյանի անձի շնորհիվ։ Տեսնես էլ ընկնելու տեղ ունի Խաչիկ Մանուկյանը, թե նա սպառել է ինքնաստորացման բոլոր պաշարները, ու այսքանից հետո ինչպե՞ս է նա երևալու հասարակության աչքին կամ խոսելու նրա անունից։


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 42

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter