• 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 12:11 – ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն ընդունվեց 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 23:34 – Քրգործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքի առթիվ 

Փորձ, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման

Մայիսի 18-ին տեղի կունենա ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստը։  Այս նիստին մասնակցելու համար, կամ ասել է թե՝ պատգամավորական աթոռին իրենց տեղն ունենալու համար «Ծառուկյան» դաշինքի կազմում խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի քանի պատգամավորներ, փորձեցին վերջին ճիգերը գործադրել, ու դիմեցին ամենից անտրամաբանակիան քայլին․ նրանք դիմեցին ԿԸՀ ու հետ վերցրեցին իրենց կողմից նախօրոք, օրենքի բոլոր սահմաններում թուլատրված ու վավերացված ինքնաբացարկի դիմումները։ Այս երևույթի մասին անչափ շատ խոսվեց։ Այն գրավեց հայ հասարակական-քաղաքական շրջանների ուշադրությունը, քանի որ սա ամեն գնով պաշտոնահասության անօրինակ դրսևորում էր, այլև անուղղակի փաստարկ էր, որ նման մարդիկ պատգամավոր լինելու համար չունեն համապատասխան արժանիքները, քանի որ պատգամավոր առաջին հերթին նշանակում է ազգընտիր, իսկ ազգին ստողը չի կարող լինել այդ ազգընտիրը։


Ինչևէ։ ԿԸՀ-ը դիմելու ժամանակ մեզ հայտնի պատգամավորության թեկնածուները կարծես անճանաչելիորեն փոխվել էին ու «առյուծի կաթ» խմածի «դուխով» իրենց երեխայական խռովորարությունն ու կապրզին էին դրսևորում։ Եվ թերևս նրանց այս պահվածքն էր, որ առիթ տվեց երկու տեսակ խոսակցությունների․ մեկը այն էր, որ ինչ-որ մի տեղից, ինչ-որ մի ուժի կողմից այս անձինք ուղղորդված էին, որոնք օգտագործվեցին ու տապալեցին իրենց՝ «Ծառուկյան» դաշինքում երկպառակություն առաջացնելու «միսսիան»։Երկրորդ, որ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աքզդեցությունը իր կուսակցության ներսում թուլացել է:


Անդրադառնանք երկուսին էլ։ Եթե առաջին տարբերակը եղել էր, ապա տեսանք, որ այն չի ծառայել իր նպատակին, քանի որ նրանց գործը կիսատ մնաց, իսկ Գագիկ Ծառուկյանի համար պարզ դարձավ, թե ովքեր կարող են լինել անսկզբունքային ու հետագայում ԱԺ-ում խմբակցության գործունեությունը խաթարող։


Իսկ երկրորդ տարբերակն արդեն իսկ ինքնահնար էր, քանի որ հետագա զարգացումները այլ բանի մասին փաստեցին։ Ընդամենը հաշված օրեր պահանջվեցին, որ «ըմբոստ» հռչակված այս թեկնածուները մեկը մյուսի հետևից ապաշխարական խոսքեր հնչեցնեին ու այսպես ասած դարձի գային։ Երեկ Սերգեյ Բագրատյանն էր՝ հայտնի նեղացկոտը, նրան նախորդել էին մյուսները` Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը։ Ինչ վերաբերում է այս «թայֆայի» մյուս կարկառունին՝ Խաչիկ Մանուկյանին, ապա նա նաև ամենից վախկոտը դուրս եկավ, քանի որ նա ոչ միայն, ինչպես պնդում են լրատվամիջոցները, «թռած է ման գալիս», այլև իր «թռած» լինելը արդարացնում կնոջ միջոցով, թե գործուղման է։


Ինչևէ չի կարող հավերժ փախած մնալ և ինչպես ասում են, իր ինքնարդարացման հերթն էլ կգա։

Իսկ այս վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան վկայություն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն իր դիրքերում է, այլև ցանկացած արտաքին ազդեցության փորձ «Ծառուկյան» դաշինքի ուժերը ջլատելու կամ քաղաքական դիմագիծը աղավաղելու հարցում, անմիջապես կկանխվի և արմատախիլ կարվի։


Աղբյուրը այստեղ


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 56

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter