• 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:01 – Դատարանը արգելել է Գոհար Հարությունյանին «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը: 

15 հազար դրամներ տրամադրելու մեջ որեւէ անօրինական բան չկա

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից առաջարկվող «15 հազար դրամների» սոցիալական աջակցության դրույթին, որը տրամադրելու են ընտրակաշառքից հրաժարված բոլոր այն քաղաքացիներին, որոնք քաղաքապետարանում համապատասխան դիմում կգրեն: Հարցմանը, թե արդյոք այդ առաջարկն անօրինական է, Նիկոլ Փաշինյանը կտրուկ բացասական պատասխան տվեց: «Արդյո՞ք իրավական առումով մենք որեւէ խնդիր ունենք այս առաջարկի հետ: Այսինքն՝ արդյոք այն հակաօրինական որեւէ տարր պարունակում է: Սրա պատասխանը միանշանակ բացասական է, այն 100 տոկոսով համապատասխանում է օրենսդրությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձավ այդ առաջարկի քաղաքական շեշտադրմանը:


Երեւանի քաղաքապետի թեկնածուն նկատում է, որ քաղաքական ուժը պետք է տիրապետի իր շուրջ ստեղծված իրավիճակին՝ նկատի ունենալով այն, որ քաղաքական ուժի գործունեության վայրում, այդ ուժը պետք է լուծումներ առաջարկի այն խնդիրների վերաբերյալ, որոնք որոշակի ճգնաժամային իրավիճակ են առաջացրել: Բանախոսը Հայաստանում ստեղծված ընտրակաշառքի ինստիտուտը համարում է քաղաքական ճգնաժամ, իսկ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն իրենց պարտքն են համարում այդ ճգնաժամից լուծում առաջարկել՝ պատրաստ լինելով նաեւ այդ խնդրի հետ կապված այլ մեխանիզմներ քննարկելու:


«Որեւէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի համար բարոյական չի, երբ որ նա իր կեցվածքով եւ դիրքորոշմամբ որոշի, որ այն ընտրողները, որոնք քվեարկում են ընտրակաշառքով, ինքը հրաժարվում է այդ ընտրողների հետ աշխատել եւ նրանց փորձել բերել օրենքի, օրինականության, քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության դաշտ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Վերջինիս համոզմամբ՝ Երեւան քաղաքի բյուջեն «Ելք» դաշինքի հաղթանակից հետո 30-40 միլիարդ դրամով կավելանա, իսկ իրենց առաջարկած ուղերձն ընդունած քաղաքացիները Երեւան քաղաքում ձեւավորում են արդյունավետ եւ ժողովրդական իշխանություն՝ կոռումպացված եւ կլանային իշխանության փոխարեն՝ նպաստելով Երեւան քաղաքի բյուջեի ավելացմանը:


Ընտրակաշառքով ընտրողների հնարավոր թիվը (եթե ընտրությանը մասնակցած բոլոր ընտրողները դիմում գրեն), եթե բազմապատկում ենք 15 հազար դրամի, ապա շուրջ 3 միլիարդ դրամ է կազմում, իսկ այդ 3 միլիարդ դրամը «Ելք»-ի խոստացած 30 միլիարդ լրացուցիչ մուտքերի ընդամենը 10 տոկոսն է: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ կերպ նաեւ քաղաքացիները կօգնեն, որ Երեւանի բյուջե էական մուտքեր արվեն:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 30

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter