• 23:32 – Գեներալ Մանվելի՝ թիվ 1 տպարանը պայթեցրած մերձավորն ուզում է գեներալ դառնալ 
  • 18:20 – Չինաստանը Հայաստանում կկառուցվի մեծությամբ երկրորդ դեսպանատունը 
  • 23:34 – Ժողովրդավարություն. 550 սահմանում, մինիմալիստական հայեցակարգ և Պոլիարխիայի տեսություն 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 23:32 – 10 000 հեկտար անտառ է այրվել 
  • 20:17 – «Ռեինկարնացիայի» Ռոլանդը դարձավ «պալատական սազանդար» 

Ինչու են Հայաստան գալիս մասոնները. ի՞նչ է սպասվում

Ապրիլի 27-ին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը:


Հետաքրքիր է, որ այցը բավական ակտիվ լուսաբանվեց հայկական մեդիադաշտում, ինչը նման չէ մասոնական կազմակերպությունների գործելակերպին:


Քրիստոֆ Աբբասը հանդիպել էր նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ ու հետաքրքիր է, որ Հանրային խորհուրդն էլ գտել էր, որ պետք է հանրությանը տեղյակ պահի այդ դարակազմիկ հանդիպման մասին: Վազգեն Մանուկյանի ղեկավարած կառույցը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.«Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն»,-ասվում էր հայտարարության մեջ:


Հետաքրքիր էր, թե ինչն էր պատճառը, որ այսքան հանրայնացվեց այդ գաղտնի կազմակերպության կարևորագույն դեմքերից մեկի այցը Հայաստան: Այլ երկրներում նման այցերի մասին սովորաբար հրապարակային չի խոսվում: Լրատվամիջոցները մեծ միջոցներ են ծախսում, որպեսզի մի փոքր տեղեկատվություն անգամ ճշտեն: Իսկ ահա Հայաստանում հանդիպման վերաբերյալ մանրամասններ են տարածում պաշտոնապես:


Իհարկե հասկանալի է, որ տարածվող տեղեկատվության մեջ չի արտացոլվում հանդիպման իրական պատճառները, սակայն հայտարարությունները տարբեր հանդիպումների վերաբերյալ խոսում է այն մասին, որ կողմերը ցանկանում են ինչ որ շրջանակների տեղյակ պահել ընթացող գործընթացների մասին:


Հետարքիր է, որ այսօր մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը Հայաստան է ժամանել հենց նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:


Կարծում ենք կարճ ժամանակ պետք կգա հասկանալու համար, թե իրականում ինչու են պաշտոնական ամենաբարձր մակարդակի հրավերով Հայաստան գալիս մասոնական օդյակների ներկայացուցիչները:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ:счетчик посещений 29

    Ձեր Մեկնաբանությունը
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Курсы валют ЦБ РФ09.06.2016
    USDКурс Доллара00.00000.000
    EURКурс Евро00.00000.000
    GBPКурс Фунта00.00000.000
    BYRКурс белорусского рубля00.00000.000
    UAHКурс гривны00.00000.000
    AMDКурс Армянского драма00.00000.000
    AZNКурс азербайджанского маната00.00000.000
    Սոց. ցանցեր
    • Вконтакте
    • Facebook
    • Twitter